2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՅՈՒՆԻՍՏՐԻՄ (UniStream) ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ

/Unibank-Armenia.com/ Դրամական փոխանցումների Յունիստրիմ համակարգի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում արձանագրել է ամենամսյա աճ: Հաշվետու ժամանակահատվածում Յունիստրիմի շրջանառությունը Հայաստանում կազմել է 216,7 մլն դոլար: Արտերկրից դեպի Հայաստան կատարած փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիսին կազմել է 192,6 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր` 24,1 մլն դոլար: Ընդ որում, եթե հունվարին համակարգի հայաստանյան շրջանառությունը կազմել է 26 մլն, փետրվարին` 29,2 մլն, մարտին` 34 մլն, ապրիլին` 37,3 մլն, մայիսին` 40,2 մլն, ապա հունիսին այն արդեն հասել է 50,3 մլն դոլարի:

Քանակային առումով Յունիստրիմ համակարգի միջոցով իրականացվել է 307543 փոխանցում: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների հիմնական մասը` 95,3%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին, երկրորդ տեղում է Հունաստանը` 1,2%: Եռյակը եզրափակում է Ուկրաինան` 0,87%:

Թողնել կարծիք