/Conversebank.am/ Կոնվերս բանկ (CoverseBank)ՓԲԸ-ն հանդիսանում է Հատիս բասկետբոլի ակումբի գլխավոր հովանավոր: Այդ առթիվ, հուլիսի 14-ին Կոնվերս բանկում կայացավ բանկի մասնաճյուղերի և բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանի, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, Հատիս բասկետբոլի ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի մամուլի ասուլիսը:
Ցանկացած բիզնեսի ապագան սերտորեն կապված է սոցիալական բարեկեցության, կայունության, երկրի կրթության և մշակույթի մակարդակի հետ: Ահա ինչու Կոնվերս բանկը (CoverseBank) չափազանց կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը:
“Մեր ընկերությունը, ամենամյա տարեկան ծրագրերում հստակ ամրագրելով այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ռազմավարությունը, շեշտը դրել է զարգացման ծրագրերի վրա` այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները”,- նշեց պարոն Զոհրաբյանը: Հատիս մարզական ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի` հավաստմամբ, Հատիս կանանց թիմը առաջիկայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Նա բարձր է գնահատում բանկի հովանավորչությունը` շեշտելով դրա սոցիալական անհրաժեշտությունը:
Այս տարի Հայաստանի առաջնության ժամանակ 36 խաղ, որին կմասնակցի 6 թիմ: Խաղերը կանցկացվեն նաև մարզերում` հատկապետ Գյումրի քաղաքում: Տեղեկացնենք, որ Կոնվերս բանկը (CoverseBank) այլ պատվավոր ընկերությունների կողքին այս տարի հովանավորել է Սպարտակ բալետը, բանկն արդեն 3-րդ տարին է ինչ հանդիսանում է Ֆրութֆուլ Արմենիա գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիրի գլխավոր հովանավոր: Ի դեպ այս տարի Ֆրութֆուլ Արմենիան ուղղված է երիտասարդ նորարարական գաղափարների բացահայտմանը:
Այս պահին բանկը հովանավորում է մշակութային տուրիզմին ուղղված “Բաց երաժշտության փառատոնը”, որը 2 ամիս շարունակ մեր քաղաքացիներին ու մեր երկիր ժամանած տուրիստներին կներկայացնի մեր ու համաշխարհային երաժշտության գանձերը:
Կոնվերս բանկը (CoverseBank) Թումանյանական տարվա շրջանակներում նախատեսում է հովանավորչական ծրագրեր իրականացնել նաև Մեծ գրողի հոբելյանական հանդիսությունների շարքից: Կոնվերս բանկի (CoverseBank) ղեկավարությունը Հատիս ակումբին հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի խթանման, մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյունից, ապա նոր` իբրև աջակցություն պրոֆեսիոնալ մարզաձևին:






