/Unibank-Armenia.com/ Օգոստոսի կեսերից Յունիբանկի (Unibank) նոր` Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում տեղակայված նույնանուն մասնաճյուղը կսկսի իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Զվարթնոց մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է Յունիստրիմ (Unistream) դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների սպասարկումը: Ուղեւորը գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել Յունիստրիմ համակարգով եւ ժամանալուն պես այն ստանալ: Մյուս կարեւոր գործոնը, դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են Յունիբանկի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան:
Յունիբանկի մասնաճյուղային ցանցի կազմավորման ծրագիրը ենթադրում է ոչ միայն նոր մասնաճյուղերի ստեղծում, այլեւ գործողների արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների և կորպորատիվ ոճի ներդրում: Այսպես վերակառուցվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկման սրահների բաժանումն է ըստ գործառույթների: Արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման և հաճախորդներին անհարմարություններ պատճառելու:
Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը:





