/ARARARATBANK.am/ Առկա լրատվական գործակալությունը հրապարակել է Հայաստանի բանկերի Պրես վարկանիշը 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները: Հաշվետու ժամանակաշրջանում Պրես վարկանիշի առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, HSBC-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Յունիբանկը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:
Վերլուծության համաձայն, երկրորդ եռամսյակի ընթացքում հայաստանյան մամուլում նկատվել է բանկերի տեղեկատվական ակտիվության որոշակի աճ: Պրես-ազդանշանների թիվը 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2,7 տոկոսով: Տեղեկատվության մեջ գերակշռող են եղել Բանկի քաղաքականության մասին եւ Տնտեսության մասին կարծիքներ եւ կանխատեսումներ մոտեցումները:
Առկա գործակալության Պրես վարկանիշը պայմանավորված է բանկի ֆինանսատնտեսական ցուցանիշներով, բանկային գործունեության փաստացի իրավիճակով,տեղեկատվության մատուցման աստիճանով: Որքան մեծ է Բանկի կողմից իր գործունեության մասին փաստացի տեղեկատվության մատուցման աստիճանը, այնքան արդյունավետ է բանկի կոմունիկատիվ քաղաքականությունը: Ի դեպ, վարկանիշի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում գովազդային բնույթի նյութերը:





