Ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) կողմից Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ ձեռքբերման պայմանագիրը

Izmiryan /Araratbank.am/Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) կենտրոնական գրասենյակում ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի ձեռքբերման պայմանագիրը: Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կդառնա Իզմիրլյան-Եվրասիա ՈՒՎԿ ՍՊԸ-ում միակ մասնակիցը:

Պայմանագիրը ստորագրեցին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, շվեյցարական ՙԻզմիրլյան Հիմնադրամի՚ կողմից` Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արա Համազասպյանը:

Գործարքը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջին լուրջ ներդրումն է այլ անձի կանոնադրական կապիտալում:

Ինչպես պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, ՙԱյս գործարքով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 100 տոկոսանոց մասնակցություն է ունենում վարկային կազմակերպության կապիտալում` առավել ուժեղացնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դիրքերը ֆինանսական շուկայում: Դրանից բացի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միաժամանակ ձեռք է բերում նոր հաճախորդներ՚:

Ա. Օսիպյանը նշեց նաեւ, որ դեռեւս տարիներ առաջ լուրջ համագործակցություն է ձեւավորվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ շվեյցարական Իզմիրլյան Հիմնադրամի միջեւ: Այն հատկապես դրսեւորվել է փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բնագավառում: Ըստ Ա. Օսիպյանի, “Այս գործարքն ավելի մեծ թափ կհաղորդի վարկավորման գործընթացներին, վարկային կազմակերպությունը կիրականացնի ավելի խոշոր եւ ավելի մասշտաբային վարկավորման ծրագրեր եւ ավելի լուրջ ռեսուրսներով”:

Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի ընդհանուր ակտիվները կազմում են շուրջ 2.103,6 մլն դրամ, վարկային ներդրումները կազմում են 891.5 մլն դրամ, ընդհանուր կապիտալը կազմում է 2.097,1 մլն դրամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կուտակային շահույթը 24.08.09 դրությամբ կազմում է 1287 մլն դրամ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընդհանուր կապիտալը 24.08.09 դրությամբ կազմում է 7786 մլն դրամ:

Երեւանում եւ մարզերում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 27 մասնաճյուղ

Թողնել կարծիք