ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Համաձայն ՀՀ ԿԲ տեղեկագիր ամսական պարբերականի, 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանցից ներգրավված ավանդագումարի ծավալը գերազանցում է 2008 թվականի համանուն ցուցանիշը 80,3 տոկոսով:

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերը ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանցից հավաքագրել են 627 413 մլն ՀՀ դրամ ավանդ, որի 92,9 տոկոսը կազմում են արտարժույթով, իսկ 7,1 տոկոսը` ՀՀ դրամով ներդրված ավանդները:

Վերոնշյալ ավանդագումարը չի ներառում կուտակային տոկոսները, ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները:

Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ ռեզիդենտներից ներգրաված ավանդագումարի ընդհանուր ծավալում դրամային ավանդների տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 14,2 տոկոսային կետով` չնայած, որ 2004 թվականին ՀՀ-ում ընդունված և 2005 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը երաշխավորում է ֆիզիկական անձանց դրամային ավանդները 2 մլն դրամի, իսկ արտարժութային ավանդները` ընդամենը 1 մլն դրամի չափով:avand3

Գծապատկերում ներկայացված են ՀՀ առևտրային բանկերի կողմից 2009 թվականի հունվարից հունիս ամիսների ընթացքում ներգրավված ավանդները մլն ՀՀ դրամով

Դիտարկման ենթարկված ժամանակահատվածում ավանդների ներգրավման նվազագույն չափը գրանցվել է հունվար, իսկ առավելագույն չափը` հունիս ամիսներին: 2009 թվականի հունվար ամսին հավաքագրվել է 84 661 մլն ՀՀ դրամ ավանդ, որից դրամային ավանդները կազմել են 11,4 տոկոսը: Հունիս ամսին ՀՀ առևտրային բանկերը հավաքագրել են 126 677 մլն ՀՀ դրամ ավանդ: Հունիսն դրամային ավանդները կազմել են ընդհանուրի ընդամենը 6,1 տոկոսը:

Հեղինակ՝ Անուշ Պարսամյան

Թողնել կարծիք