Շուրջօրյա ծառայություն բանկի քարտապանների

Կոնվերս բանկը (Converse Bank) ծառայությունները դյուրինացնելու նպատակով հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ: Բանկի քարտերի թողարկման և սպասարկման բաժնի նոր 54-55-14 հեռախոսահամարը հնարավորություն է ընձեռում բանկի քարտապաններին մատուցել շուրջօրյա ծառայություն:

Հայէկոնոմբանկը (AEB) սկսում է “Տնտեսության կայունացման վարկավորման” նոր ծրագրի իրականացումը

Հայէկոնոմբանկի (AEB) և միջազգային մի շարք կառույցների միջև կնքված առևտրի խթանման ծրագրերի իրականացման պայմանագրերի շրջանակներում, բանկը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ներմուծման և արտահանման ծրագրերի ֆինանսավորման բնագավառում` առաջարկելով նոր վարկային պրոդուկտ: “Առևտրի խթանման ծրագրի” շրջանակներում կնքված վերականգնվող վարկային պայմանագրի շրջանակներում, Հայէկոնոմբանկը սկսում է ՀՀ ընկերությունների արտահանման և ներմուծման գործարքների ուղղակի ֆինանսավորման (վարկավորման) իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս հայրենական ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, բանկ ներկայացնելով ներմուծման կամ արտահանման պայմանագիրը և հաշիվ-ապրանքագիրը, մատչելի տոկոսադրույքներով` տարեկան 10-12%, համապատասխան միջոցներ ստանալ գործարքի հետ կապված վճարումներն իրականացնելու համար:

Հայէկոնոմբանկը (AEB) շարունակելով ակտիվ գործունեությունը հիփոթեքային վարկավորման շուկայում, իջեցրեց վարկավորման տոկոսադրույքները 2 տոկոսային կետով

Հայէկոնոմբանկը, շարունակելով ակտիվ գործունեությունը հիփոթեքային վարկավորման շուկայում, իջեցրեց վարկավորման տոկոսադրույքները 2 տոկոսային կետով` սահմանելով անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի համար 14% տարեկան տոկոսադրույք, իսկ անշարժ գույքի փոխանակման, կառուցման և վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի համար` 16% տարեկան տոկոսադրույք:

ՈՐՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԱՅՆՔԱՆ ՑԱԾՐ ԵՆ ՆՐԱ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի:

Կոնվերս բանկը (Converse Bank) իրականացնում է ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ

Այսուհետ Կոնվերս բանկում (Converse Bank) կարող եք կատարել նաև ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ (կանխավճարային քարտի լիցքավորման համար լիցքավորման քարտ գնելու և լիցքավորելու փոխարեն կարող եք վճարում կատարել բանկում):

Յունիբանկում (Unibank) մեկնարկել է աշխատավարձային նոր ծրագիր պետական հիմնարկների աշխատողների համար

Յունիբանկը (UniBank) հայտարարել է նոր ծրագրի իրագործման մասին, որի շրջանակներում պետական հիմնարկների աշխատողներինը մինչեւ տարեվերջ կարող են ստանալ աշխատավարձային պլաստիկ քարտեր առանց սպասարկման վճարի: Ծրագրի մասնակիցներին կընձեռվի նաեւ օվերդրաֆտի` առանց գրավի վարկային միջոցների ստացման հնարավորություն արտոնյալ պայմաններով, մասնավորապես, առավել ցածր տոկոսադրույքով (18-20% տարեկան):

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործարկեց “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ” հեռուստատեսային նախագիծը

Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ, կանդրադառնա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ը եթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո:

Բացվել է ՊրոԿրեդիտ (ProCredit) Բանկի նոր Շենգավիթ մասնաճյուղը

Ս.թ. օգոստոսի 24-ին ՊրոԿրեդիտ Բանկը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում բացեց իր թվով 8–րդ մասնաճյուղը։ «Շենգավիթ» մասնաճյուղը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ս.թ. օգոստոսի 14-ին։ Մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց փ. 15 հասցեում՝ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքում, որը Շենգավիթ համայնքի ամենաաշխույժ վայրերից է։

Ներկայումս ՊրոԿրեդիտ Բանկը սպասարկում է իրականացնում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների թվով ութ մասնաճյուղերում, իսկ մինչև տարեվերջ նախատեսում է բացել ևս մեկ մասնաճյուղ` արդեն Արտաշատ քաղաքում։

Բերտոլտ Հերցֆելդ, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի Գործադիր տնօրեն, – «Կարևորելով «Հարևան–բանկ» գաղափարը, մենք ձգտում ենք ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, որպեսզի հասանելի լինենք հնարավորինս շատ մարդկանց իրենց իսկ համայնքներում, և ակնկալում ենք, որ «Շենգավիթ» մասնաճյուղը ակտիվորեն կնպաստի համալրել մեր երկարաժամկետ հավատարիմ հաճախորդների շարքերը»։

Բերտոլտ Հերցֆելդ, ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ–ի Գործադիր տնօրեն, – «ՊրոԿրեդիտ Բանկն ակտիվ համագործակցություն է առաջարկում Շենգավիթ համայնքի բնակիչներին։ Կարևորելով «Հարևան–բանկ» գաղափարը, մենք ձգտում ենք ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, որպեսզի հասանելի լինենք հնարավորինս շատ մարդկանց իրենց իսկ համայնքներում, և ակնկալում ենք, որ Շենգավիթ մասնաճյուղը ակտիվորեն կնպաստի համալրել մեր երկարաժամկետ հավատարիմ հաճախորդների շարքերը»։

Ամերիաբանկի (Ameriabank) 2008թ. տարեկան հաշվետվությունը

Ս.թ. սեպտեմբերին հրապարակվել է Ամերիաբանկի 2008թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այցելելով “2008թ. տարեկան հաշվետվություն”:

Յունիստրիմ համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 329 մլն դոլարը

Արտերկրից դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 295 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր` 34 մլն դոլար: Փոխանցումների 60%-ից ավելին կատարվել է ԱՄՆ դոլարով, մոտ 30%-ը` ռուսական ռուբլով:

շարունակություն »
 
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Copyright AM SYSTEMS LLC 2009
Կայքի սպասարկումը՝ Web design studio SiteMax