ՎՏԲ (Հայաստան) Բանկը (VTB) հայտարարում է դրամական փոխանցումների միջազգային խոշորագույն համակարգերից մեկի` MoneyGram-ի հետ համագործակցության մասին: 2009թ. սեպտեմբերի 9-ից սկսած` ՎՏԲ Հայաստան Բանկի բոլոր 78 մասնաճյուղերում MoneyGram համակարգի միջոցով կարելի է ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ: MoneyGram համակարգը ունի փոխանցման կետերի լայն ցանց` 180,000-ից ավել կետեր աշխարհի 190 երկրներում:
“Այսօր ՎՏԲ Հայաստան Բանկ-ը տրամադրում է իր հաճախորդներին դրամական փոխանցումների ռուսական և հայկական համակարգերի ծառայությունների մեծ ընտրություն. MoneyGram-ի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ: “Մենք ուրախ ենք համագործակցել MoneyGram-ի հետ և համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն մատուցված ծառայությունների որակն ու արագությունը”, – ասել է ՎՏԲ (Հայաստան) Բանկ ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արեն Ապիկյանը:
“MoneyGram-ը հնարավորություն է տալիս ստանալ և փոխանցել գումար ամբողջ աշխարհով որքան հնարավոր է արագ, հարմար և հուսալի: Մենք ուրախ ենք համագործակցել ՎՏԲ խմբի հետ Ուկրաինայում, Վրաստանում, իսկ այժմ նաև Հայաստանում: Բոլոր երկրներում ՎՏԲ-ն առաջարկում է բարձրակարգ չափանիշներ և սպասարկման մակարդակ: Մենք պատրաստ ենք աջակցել հայկական սփյուռքին Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում և այլ երկրներում, միավորել ընտանիքներ, ավելի հարազատացնել մոտ բարեկամներին”, – նշել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Պետր Գնատյուկը:
Աղբյուրը` ՎՏԲ Հայաստան Բանկի մամլո ծառայություն:





