Բացվել է ՊրոԿրեդիտ (ProCredit) Բանկի նոր Շենգավիթ մասնաճյուղը

/ProCreditBank.am/ Ս.թ. օգոստոսի 24-ին ՊրոԿրեդիտ (ProCredit Bank) Բանկը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում բացեց իր թվով 8–րդ մասնաճյուղը։ Շենգավիթ մասնաճյուղը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ս.թ. օգոստոսի 14-ին։ Մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց փ. 15 հասցեում՝ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքում, որը Շենգավիթ համայնքի ամենաաշխույժ վայրերից է։

Ներկայումս ՊրոԿրեդիտ Բանկը սպասարկում է իրականացնում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների թվով ութ մասնաճյուղերում, իսկ մինչև տարեվերջ նախատեսում է բացել ևս մեկ մասնաճյուղ` արդեն Արտաշատ քաղաքում։

Բերտոլտ Հերցֆելդ, ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ–ի Գործադիր տնօրեն, – «ՊրոԿրեդիտ Բանկն ակտիվ համագործակցություն է առաջարկում Շենգավիթ համայնքի բնակիչներին։ Կարևորելով «Հարևան–բանկ» գաղափարը, մենք ձգտում ենք ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, որպեսզի հասանելի լինենք հնարավորինս շատ մարդկանց իրենց իսկ համայնքներում, և ակնկալում ենք, որ Շենգավիթ մասնաճյուղը ակտիվորեն կնպաստի համալրել մեր երկարաժամկետ հավատարիմ հաճախորդների շարքերը»:

Թողնել կարծիք