/Araratbank.am/ Սեպտեմբերի 15-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (ARARATBANK) գործարկեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ հեռուստատեսային նախագիծը: Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ, կանդրադառնա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ը կհյուրընկալի նաեւ բանկային մասնագետների, փորձագետների, որոնք հանգամանորեն հեռուստադիտողին կներկայացնեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկային ծառայությունները, դրանցից օգտվելու կանոնները, դրանց անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, կօգնեն ու կուղղորդեն հաճախորդներին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ի տաղավարում կլինեն նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ այն աշխատակիցները, ովքեր նախագծում եւ իրականացնում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային ծառայությունները, եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել նաեւ այն մարդկանց հետ, ում հետ ամեն օր հանդիպում է առօրյայում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաեւ news@araratbank.am էլեկտրոնային հասցեով հայտնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները, դիտողություններն ու ցանկությունները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ը եթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո: Դիտեք մեզ Արմենիա հեռուստաընկերության եթերում, արձագանքեք:





