/Ashib.am/Արդշինիվեստբանկն (ASHIB) ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով և 16-րդը` խոշոր հարկատուների շարքում: 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1.98 մլրդ դրամ:
2009թ. ինն ամիսների արդյունքներով գործունեությա ն հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1 528.9 մլն դրամ և ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 659.9 մլն դրամ, երրորդը` ակտիվների (122 861.1 մլն դրամ) և ընդհանուր պարտավորությունների (96 201.2 մլն դրամ) մեծություններով:





