/Banker.am/
- Ե՞րբ է ստեղծվել հիմնադրամն ու ի՞նչ առաքելություն է այն որդեգրել ի սկզբանե:
- Հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին, հիմնադիրը Կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավելու մասին” օրենքի համաձայն: Ստեղծման նպատակը բանկային համակրգի կայունության վստահության ամրապնդմումն է: Հիմնադրամն իրականացնում է ավանդատուների շահերի պաշտպանություն և հատուցման գործընթացի կազմակերպում: Հայաստանի բոլոր բանկերն անդամակցում են մեր հիմնադրամին: Այսինքն այսօր գործող բոլոր 22 բանկում բոլոր ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են: Այսպես, դրամային ավանդի դեպքում մինչև 2 միլիոն և արտարժութային ավանդի դեպքում մինչև մեկ միլիոն դրամի չափով:
- Ի՞նչ ավանդի մասին է խոսքը:
- Օրենքով բանկային ավանդը միայն այն չէ, որ մարդը տանում ներդնում է բանկ, դրա դիմաց ստանալով որոշակի տոկոսներ: Ընդհանրապես հաշիվների վրա առկա միջոցները, նույնիսկ երբ աշխատավարձն է փոխանցվում, կա բացվծ հաշվեհամար և միջոցներ, դրանք համարվում են ավանդներ: Եթե բանկը սննկանում է,և ֆիզիկական անձն ունի միջոցներ, ապա հիմնադրամի կողմից ենթակա է հատուցման. Օրենքով սահմանված չափով: Նույնիսկ, երբ ֆիզիկական անձինք ձեռք են բերում բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, դրանց համար վճարված դրամական միջոցները ևս հիմնադրամը երաշխավորում է: Եվ եթե այդ ներդրված գումարների վրա տոկոսներ են գոյացել, դրանք նույնպես ենթակա են հատուցման` դարձյալ մինչև երկու միլիոն դրամի չափով:
- Ինչպե՞ս է գոյանում երկու միլիոնի շեմը: Արդյո՞ք այս գումարը բավարար է առավել մեծ գումարային ավանդ ունեցող ֆիզիկական անձի վստահությունը շահելու համար:
- Ավանդատուների շահերի պաշտպանությունը մեր տիպի հիմնադրամների առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այստեղ բացի որոշ տնտեսական ցուցանիներից նայվում են նաև բանկային համակարգում առկա ցուցանիշները, երկու միլիոնն օդից վերցված գումար չի: Հաշվարկի համար, օրինակ հաշվի է առնված ծածկույթ` երկու միլիոն դրամ և մեկ շնչին ընկնող ՀՆԱի հարաբերակցությունը: Տնտեսական զարգացումներին համընթաց շարժվելու նպատակով էլ որոշվեց, որ պետք է ավելանա երաշխավորվող ցուցանիշը: Սա դեռևս օրենքի ուժ չունեցող նախաձեռնություն է: Կարծում եմ, որ ընդունումից ի վեր ֆիզիկական անձ ավանդատուների թիվը կավելանա, եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, թե երկու միլիոնից ավել չի երաշխավորվելն իրենց համար բավարար չէ գուցե, այդ դեպքում բանկային ավանդների մեծությունը ևս կավելանա:
- Ինչպիսի՞ միջոցներով են երաշխավորվում ավանդների հատուցումը:
- Հիմնադրամը սկզբնական շրջանում միջոցներ է ստացել գերմանական KFW բանկի կողմից:Մենք բանկերից ստանում ենք եռամսյակային վճարումներ, պարբերական երաշխիքային վճարներ, որոնք ստացվում են բանկի ավանդատուների` ֆիզիկական անձանց բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի միջին ցուցանիշների 0.05 տոկոսի չափով: Մենք ունենք նաև մեր ներդրումային քաղաքականությունը, որը որոշում է հիմնադրամի խորհուրդը: Մեր միջոցները մենք կառավարում ենք կոնկրետ այս պահին պետական պարտատոմսերով: Երբեմն որպես ավանդ դրամ ենք ներդնում կենտրոնական բանկում: Եթե մենք ունենանք հատուցման միջոցների պակաս, ապա մենք կկարողանանք այդ միջոցները ներգրավել` բանկերից լրացուցիչ երաշխիքային վճարներ գանձելով: Օրենքի նոր փոփոխություններով այդ ամեն ինչն ավելի սահուն կլինի:
- Որո՞նք են այն օրենսդրական “գործիքները”, որոնք օգնում են հիմնադրամին երաշխավորել ավանդների հատուցումը:
- Ընդհանրապես, եթե լինի բանկի սննկացման դեպք, մեր հիմնական խնդիրը` հատուցումը, մեր հիմնադրամը կիրականացնի: Մեր օրենքները դա թույլ են տալիս: Պարբերաբար վերանայվում են օրենքների որոշ դրույթներ` կարգավորման ենթակա են նաև ենթաօրենսդրական ակտերը: Մենք վերցրել ենք մեր ոլորտի լավագույն միջազգային փորձը: Ուսումնասիրում ենք, թե ինչպես են աշխատում մեր նման կառույցները եվրոպական զարգացած երկրներում, ԱՊՀում` մեր նման մանդատ ունենալու պայմաններում ինչպես են կարողանում իրենց աշխատանքները կառավարել: Մենք լիիրավ անդամ ենք համարվում Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումի, նաև համագործակցում ենք Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի հետ: Մշտապես տեղեկացված ենք, փորձեր ենք ուսումնասիրում, փոխադարձ հանդիպումներ ենք անցկացնում` ծանոթանալու ընդհանուր միտումներին: Աշխատում ենք ապահովել մեր երկրի տնտեսական զարգացումներին համահունչ զարգացումներ: Կարևորում եմ նաև այն, որ այդ կառույցների կողմից կազմվել են հիմնական սկզբունքներ, որոնք լավագույն ուղեցույցն են նաև մեզ համար: Մենք ուսումնասիրում ենք և մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ համահունչ գործենք այդ սկզբունքներին: Ընդհանուր առմամբ տեղեկացված ենք միջազգային փորձից, մենք դասեր ենք քաղում և ուզում ենք մշտապես կատարելագործել մեր գործունեությունը:
- Մեր հասարակությունում բանկերի նկատմամբ վստահությունը երկփեղկված է: Մի մասն ակտիվ համագործակցում է բանկերի հետ, մյուս մասը՝ հավանաբար դառը փորձից խուսափում նույնիսկ աշխատավարձը բանկով ստանալ: Որպես ավանդների հատուցումը երաշխավորող կառույց` վստահելի՞ են մեր բանկերը:
- Ամբողջովին վստահելի են, մեզ համար, հիմնադրամի համար բոլոր 22 բանկերն էլ հավասար են: Հիմնադրամն ընդհանրապես որևէ տարբերություն չի տեսնում: Այն հատվածը, որը չի վստահում, կարծում եմ, որ պետք է իմանա, որ կա և մեր գործոնը: Մենք բոլոր բանկերի կողքին ենք, որ բանկը կամ նույնիսկ բանկերը եթե միաժամանակ ինչ-որ դեպք լինի և սնանկ ճանաչվեն, հիմնադրամը պետք է հատուցի օրենքով սահմանված գումարները: Սա ևս վստահության երաշխիք է:






