Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն “The Banker” հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի “Տարվա Բանկ Հայաստանում”:
Հաղթողներին ընտրելու չափանիշները ներառել են բանկերի ֆինանսական գործունեությունը, նորամուծությունները, նախաձեռնությունները և նախորդ տարվա ընդհանուր ռազմավարությունը:
Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել The Banker ամսագրի կողմից 2008 թվականի ընթացքում 16.9 տոկոսով ակտիվների աճն է և ինչպես նաև հաճախորդներին բաձրագույն որակով ծառայություններ տրամադրելու հանդեպ բանկի ունեցած հևտևողական ուշադրությունը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի մեկնաբանությամբ. ՙԲանկը շարունակել է իրականացնել ներդրումներ նոր տեխնոլոգիաներում և ենթակառույցվածքներում` Հայաստան ներմուծելով ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունները: Ներկայումս Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է ամբողջական բանկային ծառայությունների փաթեթ, որոնցից կարելի է օգտվել ինչպես մասնաճյուղերի և բանկոմատների, այնպես էլ հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով՚:
Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակում է զարգացնել ՙմասնաճյուղ, որը միշտ բաց է՚ գաղափարը, ծառայեցնելով այն իր հաճախորդներին Հայաստանում և ողջ աշխարհում:
1. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազաային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Այն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 48 բանկոմատ:
2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության նարավորություն:
2. Էյչ-Էս-Բի-Սի Խումբ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան ավազանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում գտնվող 86 երկրներում գործող մոտ 8,500 գրասենյակների միջոցով: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը, որի ակտիվները 2009թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են ԱՄՆ 2,422 միլիարդ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս ՙՁեր բանկն ամբողջ աշխարհում՚ կարգախոսով:
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:Աղբյուրը` ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստանի մամլո ծառայություն:






