/ArmeiaBank.am/ 2010թ. մարտի 5-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի (AmeriaBank) Դիլիջան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կենտրոնական Բանկի Նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, Ամերիաբանկի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, Ամերիաբանկի խորհրդի անդամ Արամ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնատար անձիք և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:






