Յունիբանկը (UniBank) համալրել է կանոնադրական կապիտալը

/Unibank-Armenia.com/ Յունիբանկը (UniBank) համալրել է կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով, հասցնելով այն 11,4 մլրդ դրամի: Կապիտալի համալրումն անհրաժեշտ էր բանկին 2010թ.-ին 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով: Այս տարի Յունիբանկի վարկային ներդրումները կկազմեն 90 մլրդ դրամ: Բանկը նախատեսում է նման արդյունքի հասնել գործունեության ծավալների ընդլայնման շնորհիվ` ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ վարկավորման ոլորտներում:

2009թ.-ի արդյունքներով Յունիբանկն ընդհանուր վարկային ներդրումների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Արդյունաբերության ոլորտին ուղղված վարկային ներդրումների ծավալով բանկը զբաղեցրել է առաջին, հիփոթեքային վարկավորման ծավալով` երկրորդ, ավտովարկավորման ծավալով` առաջին տեղերը:

Թողնել կարծիք