Արդշինինվեստ բանկի միջոցով հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարողացել են ստանալ իրենց պապերի ապահովագրված գումարները, որոնք պահ են տրված եղել AXA ֆրանսիական ընկերությանը: Ինչպես հայտնել է Արդշինինվեստ բանկի ղեկավարը, մինչ օրս տրվել է 248 հազար 109 դոլարի փոխհատուցում 56 անձանց` հնարավոր 996-ից:
Վճարումները սկսվել են այս տարվա փետրվարից կապված նախնիների ունեցած ներդրումներից: AXA-ի վճարման չափը բանկում կանխիկացված ամերիկյան չեկերով տատանվում են 500 դոլարից մինչեւ 24 հազար դոլար: Բանկային գաղտնիք է, թե ովքեր են AXA-ից գումար ստացողները:
Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության, 996 ժառանգի աշխարհի տարբեր երկրներում AXA ընկերությունը պարտավորվել է փոխհատուցել 11,5 միլիոն դոլար: Եւս 6 միլիոն կստանան բարեսիրական գրասենյակներն ու «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ AXA-ի դեմ դատական գործը հարուցած փաստաբանների եռյակը: Այդ երկու ընկերություններից ստացվող ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 37 միլիոն դոլար, որը Արեւմտյան Հայաստանի հայերից խլվածի հազարերորդ մասն է միայն:







May 1st, 2010 @ 10:11
Menq dimel enq Axa apahovagrakan @nkerutyan@, sakayn minch ayzhm voch merzhman patasxann e ekel, voch el poxhatucum enq stacel.
Artaradatutyan naxaratyun@ aylevs chi zbaghvum ayd harcov, ete dzhvar che, karogh eq ognel, um karogh enq dimel?