Անհատական պահատեղերի շառայությում «Առէկսիմբանկ»-ի կողմից

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր ծառայություն՝ անհատական պահատեղերի վարձակալում՝ արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով,  հաղորդեցում են բանկի մամուլի ծառայությունից: Տվյալ ծառայությունը գործում է «Նալբանդյան» մասնաճյուղում:

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Բանկն առաջարկում է չորս տեսակի սկզբնական կազմակերպություններ, կախված նրանց չափսերից: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը՝ սկսած մեկ օրից մինչև մեկ տարի, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել, ինչպես նաև վաղաժամ լուծարվել: Հաղորդագրության համաձայն, փոքր չափսի պահատեղի մեկ օրվա վարձավճարը կազմում է 1000 ՀՀ դրամ: Ամենամեծ պահատեղի գինը օրական կազմում է 2500 ՀՀ դրամ:

Կախված պահպանման ժամկետից՝ գործում է նաև վճարման ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Արժեքավոր իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք՝ առանց տեսախցիկի վերահսկողության և ապահովված բարձր կոնֆիդենցիալությամբ:

«Մեր բանկի պահատեղերը հագեցած են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և կոնֆիդենցիալություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է երրորդ անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն»,-ասված է հաղորդագրության մեջ: «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր բանկ:

Թողնել կարծիք