Առաջատարը` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է

Առաջին եռամսյակի արդյունքներով պարտավորությունների ծավալով առաջատարների հնգյակի մեջ են մտնում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (138,2 միլիարդ դրամ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (120.8 միլիարդ դրամ), ՎՏԲ Բանկը (99.8 միլիարդ դրամ), Հայբիզնեսբանկը (99.1 միլիարդ դրամ) և Յունիբանկը(91.8 միլիարդ դրամ):

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ծավալը աճել է 50.6 միլիարդ դրամով կամ 4.8 տոկոսով և կազմել 1098.2 միլիարդ դրամ:

Ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորությունները աճել են 21 միլիարդ դրամով կամ 8.5 տոկոսով` կազմելով 268.9 միլիարդ դրամ իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային պարտավորությունների` 8.2 միլիարդ դրամով կամ 6.5 տոկոսով կրճատման դեպքում, որոնք կազմել են 118.2 միլիարդ դրամ:

ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները աճել են 14.2 միլիարդ դրամով կամ 21 տոկոսով մինչև 81.8 միլիարդ դրամ: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կրճատվել են 5.8 միլիարդ դրամով կամ 1.9 տոկոսով առաջին եռամսյակում` կազմելով 299.3 միլիարդ դրամ: Այդ գումարից 10.5 միլիարդ դրամը կազմում են այլ բանկերի առաքւմների հաշիվները, որոնց մնացորդը հաշվետու ծամանակահատվածում աճել են 60.3 տոկոսով:

Ըստ ԿԲ տվյալների` բանկերի ցպահանջ պարտավորությունների ծավալը կազմել է 274.9 միլիարդ դրամ` ավելանալով հաշվետու ժամանակահատվածում 8.9 տոկոսով: Հայկական բանկերի այլ պարտավորությունները ավելացել են 16.1 տոկոսով մինչև 44 միլիարդ դրամ: Հաշվարկված տոկոսաների ծավալը կազմել է 11.1 միլիարդ դրամ` ավելանալով 9.4 տոկոսով` համեմատած եռամսյակի սկզբի հետ:

Թողնել կարծիք