«Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» քարտապանները կարող են օգտվել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից յուրաքանչյուրի համար:
Ինչպես այսօր հայտնեցին «Ամերիաբանկում», երկու բանկերի բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը «Ամերիաբանկի» բանկոմատներն են, 14-ը` «Կասկադ Բանկի»:
«Ամերիաբանկը» նախատեսում է 2010թ. ավելացնել բանկոմատների թվաքանակը եւ ընդլայնել աշխարհագրությունը:
Մոտ ժամանակներս քարտապանները կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առեւտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ եւ այլ ծառայությունների ոլորտներ:
/ՄԵԴԻԱՄԱՔՍ/





