Աճ` Հայաստանի հիփոթեքային շուկայում

Այս տարվա սկզբից սկսել է վերելք ապրել Հիփոթեքային շուկայի աճի մասին այսօր հայտարարեց «Հիփոթեքային շուկայի մասնակիցների» միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը:

Դա, ըստ Օրեմյանի, պայմանավորված է սղաճի դադարեցմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ, ինչպես նաև` բնակչության ակտիվությամբ: «Այսօր ֆինանսական հաստատությունները պատրաստ են վարկավորելու: Վարկավորումը բավական ակտիվ է, մինչև տարեվերջ այս ակտիվությունը կավելանա»,- հավաստեց Է. Օրեմյանը:

Իսկ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հավելեց, որ այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարեվերջի հետ համեմատած վարկային պորտֆելն աճել է 1,2 մլրդ դրամով:

Թողնել կարծիք