Նախատեսված շահույթը`3 միլիարդ դրամ

Այդ մասին  բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նրա խոսքերով, նման արդյունքի համար նախադրյալներ են ստեղծվել բանկի նախորդ տարվա հաջող գործունեության արդյունքում:

2009թ. վերջում «Յունիբանկի» ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ` 2008թ. համեմատ ավելանալով 59%-ով: Վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 40%-ով` կազմելով 66,7 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2009թ. կազմել են 45,5 մլրդ դրամ (աճը` 40%), իսկ իրավաբանական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ (աճը` 181,5%): 2009թ. ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 12 մլրդ դրամ` աճելով 15,4%-ով:

2009թ. իրականացվել է հաճախորդների սպասարկման 1,7 մլն գործարք: Ներկայումս Հայաստանում գործում են «Յունիբանկի» 63 բանկոմատներ ու 495 POS-տերմինալներ:

Թողնել կարծիք