«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն իջեցնում է ավանդների տոկոսադրույքները:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես  տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկից` բանկի գնահատմամբ մոտակա ժամանակներս շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ:2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է 5%-ով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը: Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը երկրում` 68 մասնաճյուղ:

Թողնել կարծիք