Զարգացման Հայկական Բանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդների հետևյալ տեսակները ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԽՆԱՅՈՂԱԿԱՆ, ԴԻՍԿՈՆՏ, ՄԱՆԿԱԿԱՆ, ՈՒՆԻՎԵՐՍԱԼ, ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրո արժույթով:
1. Ավանդ ՍՈՎՈՐԱԿԱՆ
Այս ավանդատեսակը համարվում է ամենատարածվածը: Այն գործում է տոկոսագումարների ամենամսյա վճարման համակարգի սկզբունքով, ավանդի գումարը կարելի է համալրել /ավելացնել/, բայց ոչ ավել քան սկզբնական գումարի հնգապատիկի չափով և բացառությամբ վերջին 2 ամսվա: Թույլատրվում է Ավանդի գումարի նվազեցում /պակասեցում/` կատարելով տոկոսագումարի վերահաշվարկ ավանդային պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար: Արդեն իսկ վճարված տոկոսագումարը գանձվում է վերահաշվարկի պահին: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ամեն ամիս, ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ:
-ավանդի նվազագույն չափն է 75 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
-ժամկետայնությունն է` 1-18 ամիս:
2. Ավանդ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ
Այս ավանդատեսակը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց ազատ միջոցների ներդրման համար: Ավանդի այս տեսակը չի նախատեսում ավանդագումարի համալրում /ավելացում/: Նվազեցում /պակասեցում/ տվյալ ժամկետի ընթացքում նույնպես չի նախատեսվում` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, որի ժամանակ կատարվում է վճարումների վերահաշվարկ: Տոկոսագումարի վճարումը իրականացվում է պայմանագրային ժամկետի ավարտին, ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ:
-ավանդի նվազագույն չափն է 150 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
-ժամկետայնությունն է` 3-24 ամիս:
3. Ավանդ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ
Այս ավանդատեսակը ընթացիք հաշվի և ժամկետային ավանդի միակցումն է եւ գործում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Այս ավանդատեսակի առավելությունն այն է, որ ամեն ամիս սահմանվում է նոր տոկոսադրույք, որը գործում է աճողական հաշվարկման մեխանիզմով: Ավանդը կարելի է համալրել ժամկետի ցանկացած պահին, բացառությամբ վերջին ամսվա, գումարի նվազեցում թույլատրվում է ավանդի գործողության ամբողջ ընթացքում: Ավանդի նվազեցման դեպքում վերահաշվարկը կատարվում է ամսեկան կտրվածքով: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ամեն ամիս, ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ:
-ավանդի նվազագույն չափն է 35 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
-ժամկետայնությունն է` 1-12 ամիս:
4.Ավանդ ՄԱՆԿԱԿԱՆ
Այս ավանդը կնքվում է երեխայի անունով: Ավանդը կարելի է համալրել /ավելացնել/ պայամանգրի գործողության ամբողջ ընթացքում, ցանկացած գումարի չափով, առանց սահմանափակումների: Ժամկետը ընտրվում է ավանդ ներդնողի կողմից, տոկոսագումարները վճարվում են 12 ամիսը մեկ, ավելացվելով ավանդային հաշվին: Տարին մեկ անգամ` տոկասագումար վճարելիս, տոկասադրույքը ենթակա է վերանայման: Պակասեցում /նվազեցում/ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում չի նախատեսվում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի` որի ընթացքում կատարվում է վերահաշվարկ: Տարին մեկ անգամ` տոկասագումար վճարելիս, տոկասադրույքը ենթակա է վերանայման:
-ավանդի նվազագույն չափն է 20 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
-ժամկետը առաջարկվում է ավանդատուի կողմից:
5. Ավանդ ԴԻՍԿՈՆՏ
Այս ավանդը նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար: Սույն ավանդատեսակին բնորոշում է վճարումների բացակայությունը պայմանագրի գործողության ընթացքում, փոխարենը նրանք ստացվում են ավանդի ներդրման պահին` միայն ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ: Ավանդի այս տեսակը նույնպես չի նախատեսում գումարի համալրում/ավելացում: Ավանդագումարի նվազեցում /պակասեցում/ տվյալ ժամկետի ընթացքում չի նախատեսվում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի` որի ընթացքում կատարվում է վերահաշվարկ` հետ գանձելով նվազեցվող գումարի դիմաց արդեն իսկ վճարված տոկասագումարը: Արդեն իսկ վճարված տոկոսագումարը գանձվում է վերահաշվարկի պահին:
- ավանդի նվազագույն չափն է 350 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
-ժամկետայնությունն է` 3-18 ամիս:
6.Ավանդ ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ
Այս ավանդը թույլ կտա բաշխել խնայողությունները մեկ ավանդի սահմաններում երեք արժույթների միջոցով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո/: Ավանդի գործողության ամբողջ ընթացքում ցանկացած պահին Դուք կարող եք փոխարկել ավանդի որևէ արժույթով հաշիվը Ավանդը կարելի է համալրել, բաըց ոչ ավել քան սկզբնական գումարի չափով, պայմանագրի ժամկետի ամբողջ ընթացքում: Տոկոսագումարները վճարվում են ամսական կտրվածքով: Թույլատրվում է Ավանդի գումարի նվազեցում /պակասեցում/, կատարելով տոկոսագումարի վերահաշվարկ ավանդային պայմանագրի երկամսյա ժամանակահատվածի համար:
Ժամկետային ավանդների պայմաններին կարող եք ծանոթանալ, այցելելով մեր Բանկի գրասենյակ` Պարոնյան 21/1 հասցեյով, կամ զանգահարելով 591455, 591456 հեռախոսահամարներով 09:30-ից 16:30-ը:
Ուշադրություն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2005թ. փետրվարի 16-ի թիվ 70 որոշմամբ սահմանվել է երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
- միայն դրամային ավանդի դեպքում – երկու միլիոն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքում – մեկ միլիոն դրամ,
- և’ դրամային (մեկ միլիոնից ավել) և’ արտարժութային ավանդների դեպքում – մինչև երկու միլիոն դրամ,
- և’ դրամային (մեկ միլիոնից պակաս) և’ արտարժութային ավանդների դեպքում – դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` մինչև մեկ միլիոն դրամ:
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
Ավանդների վրա հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են հարկման, եկամտահարկը կազմում է 10 %:
- 5 միլիոն և ավելի ՀՀ դրամի, 10 հազար ԱՄՆ դոլարի կամ ԵՎՐՈ-ի չափով ժամկետային ավանդային պայմանագիր կնքող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին նրանց ցանկությամբ կարող են տրամադրվել MasterCard Standard տեսակի քարտեր ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով օվերդրաֆտի հնարավորությամբ` հետևյալ պայմաններով. քարտի սպասարկման տարեկան վճարը և քարտային հաշվի նվազագույն մնացորդը` 0 ՀՀ դրամ, վարկային գծի / օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսը` 16%:
-50 հազար ԱՄՆ դոլարի կամ ԵՎՐՈ-ի չափով ժամկետային ավանդային պայմանագիր կնքող իրավաբանական անձանց նրանց ցանկությամբ կարող են տրամադրվել MasterCard Business տեսակի քարտեր ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով օվերդրաֆտի հնարավորությամբ` հետևյալ պայմաններով. քարտի սպասարկման տարեկան վճարը և քարտային հաշվի նվազագույն մնացորդը` 0 ՀՀ դրամ, վարկային գծի / օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսը` 16%:
- 15 միլիոն և ավելի ՀՀ դրամի, 25000 հազար ԱՄՆ դոլարի կամ ԵՎՐՈ-ի չափով ժամկետային ավանդային պայմանագիր կնքող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին նրանց ցանկությամբ կարող են տրամադրվել MasterCard Gold տեսակի քարտեր ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով օվերդրաֆտի հնարավորությամբ` հետևյալ պայմաններով. քարտի սպասարկման տարեկան վճարը և քարտային հաշվի նվազագույն մնացորդը` 0 ՀՀ դրամ, վարկային գծի / օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսը` 16%:
-1,5 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով ժամկետային ավանդային պայմանագիր կնքող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին նրանց ցանկությամբ կարող են տրամադրվել ArCa Gold տեսակի քարտեր ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով օվերդրաֆտի հնարավորությամբ` հետևյալ պայմաններով. քարտի սպասարկման տարեկան վճարը և քարտային հաշվի նվազագույն մնացորդը` 0 ՀՀ դրամ, վարկային գծի / օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսը` 16%:
-15 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով ժամկետային ավանդային պայմանագիր կնքող իրավաբանական անձանց նրանց ցանկությամբ կարող են տրամադրվել ArCa Business տեսակի քարտեր ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով օվերդրաֆտի հնարավորությամբ` հետևյալ պայմաններով. քարտի սպասարկման տարեկան վճարը և քարտային հաշվի նվազագույն մնացորդը` 0 ՀՀ դրամ, վարկային գծի / օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսը` 16%: