Ameriabank

ameria

 

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

Գործադիր մարմնի ղեկավար՝ Արտակ Հանեսյան
Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 2
Դիմել՝ Tel: 58-99-06, 56-11-11 Fax:(37410) 56-59-58 E-mail: info@ameriabank.am

 

 

Ավանդներ

Ավանդ Ստանդարտ

Առաջարկում ենք Ձեր խնայողությունների հուսալի պահպանման և առավելագույն եկամտաբերության լավագույն համադրությունը: Ավանդատեսակն ունի ներդրման ժամկետների և եկամուտների ստացման պարբերականության լայն ընտրության հնարավորություն:

Ավանդ Կապիտալ

Կապիտալ ավանդատեսակը Ձեզ հնարավորություն է ընձեռում կուտակել Ձեր խնայողությունները և ստանալ հավելյալ եկամուտ` ապահովելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Ձեր ապագա ձեռնարկումների համար:

Որպես կուտակային ավանդ` Դուք հնարավորություն եք ստանում ավանդի ողջ ժամկետի ընթացքում ավելացնել ավանդի գումարը, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին ամսվա:

Ավանդ Հարմարավետ

Առաջարկում ենք ունիվերսալ, ճկուն պայմաններով ավանդատեսակ, որից օգտվելու դեպքում Դուք կարող եք ցանկացած պահի /բացառությամբ ավանդի վերջին ամսվա/ ավելացնել Ձեր ավանդի մայր գումարը, իսկ գումարի անկանխատեսելի անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել ավանդի գումարի 30%-ը /ավանդի գործողության ժամկետի 30-րդ օրվանից սկսած/, առանց կուտակված տոկոսների վերահաշվարկի:

Այս ավանդատեսակը նախընտրելի է ինչպես գումարների խնայման և կուտակման, այնպել էլ ըստ անհրաժեշտության գումարների օգտագործման տեսանկյունից:

Ավանդ Փոխարկելի

Ցանկանում եք արտարժույթով ավանդ ներդնել, սակայն արժութային շուկայի անկայուն վիճակը տարակուսանք է առաջացնում: Առաջարկում ենք Ամերիաբանկի ՓՈԽԱՐԿԵԼԻ ավանդատեսակը, որը թույլ կտա խուսափել փոխարժեքի անցանկալի տատանումներից և դեռ ավելին` օգուտ քաղել շուկայի անկայուն վիճակից: Դուք կունենաք արժույթի փոփոխման հնարավորություն ավանդի գործողության ամբողջ ընթացքում, բացառությամբ վերջին ամսվա:

Ավանդ Մտերիմներին

Եթե Դուք ցանկանում եք ինքնատիպ նվեր կամ պարզապես հաճելի անակնկալ մատուցել Ձեզ մտերիմներին և մտահոգված եք, որ այն լինի շատ օգտակար և ցանկացած ճաշակի, առաջարկում ենք նվեր-ավանդ, որը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով: Ամերիաբանկի Մտերիմներին ավանդատեսակը նախատեսված է Ձեր ընտրած մտերիմ անձի համար: Այս դեպքում ավանդը ձևակերպվում է նրա` երրորդ անձի անունով:

Ավանդ Երեխաներին

Այսօր սկսենք մտածել մեր երեխաների վաղվա օրվա մասին, կայուն և հիմնովին ապահովենք նրանց պատշաճ դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները` հեշտությամբ հաղթահարելով ապագայի անորոշությունը և տարիների հետ մեծացող հոգսերը:

Մեր կողմից առաջարկվող ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ավանդատեսակը գումարների կուտակմանը զուգընթաց, հնարավորություն է տալիս օգտվել ավանդի գրավով ապահովված վարկերից, նաև տարբեր վարկային ծրագրերից՝ զեղչված տոկոսադրյուքներով:

 

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Ամերիաբանկի  բանկոմատները ք.Երևանում, ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում 

  1. ք. Երևան, Իտալիա փ. 1, Կոնգրես հյուրանոցի ճեմասրահ
  2. ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1, Օռինջ-ֆիթնես Ակումբի ճեմասրահ
  3. ք. Երևան, Ռուբինյանց փ. 15/5, “Երևան Սիթի” սուպերմարկետ
  4. ք. Երևան, Տիգրան Մեծ փ. 10, “Երևան Սիթի” սուպերմարկետ
  5. ք. Երևան, Ալեք Մանուկյան փ. 1, Երևանի Պետական Համալսարանի ճեմասրահ
  6. ք. Երևան, Գայի պ. 16,  “Սթար” սուպերմարկետ
  7. ք. Երևան, Մաշտոցի պ. 42,  “Կակտուս” ռեստորանին հարակից տարածք
  8. ք. Երևան, Խորենացի փ., Կենտրոն մասնաճյուղի շենք
  9. ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 4, Կենտրոն մասնաճյուղի շենք 
  10. ք. Երևան, Գ.Նժդեհի հրապարակ 1/48, մանրածախ խանութ
  11. ք. Երևան, Ամիրյան փ. 12, “Սամսունգ” խանութ
  12. ք.Երևան, Դավիթաշեն թաղամաս, Տ.Պետրոսյան փ. 12/2, “Դեգա” սուպերմարկետ
  13. ք. Երևան, Էրեբունի փ. 19/2, վաճառքի սրահ
  14. ք. Երևան, Բաղրամյան պ. 2շ. 81 շինություն,”Պանրի աշխարհ” մանրածախ խանութ
  15. ք. Երևան, Հ. Էմինի փ. 123, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան
  16. ք. Երևան, Տիտոգրադյան փ. 14, “Անի-Ա” բար/ռեստորան
  17. ք. Երևան, Սեբաստիա փ. 141/3, “Էլեկտրոնիկայի աշխարհ” խանութ
  18. ք. Երևան, Մարգարյան փ. 15/2,”Վեստիդո” հագուստի խանութ
  19. ք.Երևան, Կոմիտասի 1, “Ֆրեշ” սուպերմարկետ
  20. Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, “Գլաս Ուորլդ Քամփնի” ՓԲԸ
  21. Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի,”Հարութ” խանութ
  22. ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան փ. 21, “Ամերիաբանկ” ՓԲԸ Ստեփանակերտ մասնաճյուղ
  23. ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսայնի փ. 14, “Սամուէլ” խանութ-սրահ
  24. Սյունիքի մարզ, ք.Քաջարան, Լեռնագործների փ. 16/31 “Քաջարան” մասնաճյուղի շենք
  25. ք.Երևան, Գ.Լուսավորչի փ. 9, “Ամերիաբանկ” ՓԲԸ Գլխամասային գրասենյակ
  26. ք.Երևան, Գ.Լուսավորչի փ. 9, “Ամերիաբանկ” ՓԲԸ Գլխամասային գրասենյակ
  27. ք. Երևան, Մաշտոցի պ. 18, “ՍԱՍ” սուպերմարկետ 
  28. ք. Երևան, Ազատության պ. 27/3 “Ֆրեշ” սուպերմարկետ
  29. Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների փ. 18 “ԶՊՄԿ” ՓԲԸ վարչական մասնաշենքի տարածք
  30. ք. Երևան, Իսահակյան փ. 35,  “ՍԱՍ” սւպերմարկետ
  31. ք. Երևան, Քաջազնունի փ. 20/1շ.  թիվ 30   “ՍԱՍ” սուպերմարկետ
  32. ք. Երևան, Կոմիտասի պ.52 շ. թիվ 72   “ՍԱՍ” սուպերմարկետ
  33. Արարատի մարզ, ք.Արարատ, Ա.Սերոբի փ. 2/12
  34. Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փ. 5, Հանրախանութ
  35. Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 66 “Դիլիջան”
  36. ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս, թիվ 25/5, “Երևան Սիթի” սուպերմարկետ
  37. ք.Երևան, Օհանովի փող. 21, “Երևան Սիթի” սուպերմարկետ

 

Մեր առաքելությունը

Դառնալ կայունությամբ և պոտենցիալ աճի հնարավորություններով զինված հուսալի գործընկեր
Մենք հաճախորդների վստահությունն ու երկարաժամկետ համագործակցությունը վաստակում ենք` ապահովելով ներդրողների կողմից ֆինանսական կայունություն, բազմակողմանի գործունեությամբ ու շարունակական մոնիթորինգով պայմանավորված ռիսկերի դիվերսիֆիկացիա և շուկայի մշտական հետազոտությունների արդյունքում բացահայտվող պոտենցիալ աճի հնարավորություններ:

Մատուցել ոչ թե ծառայություններ, այլ մատուցել անհատականացված և փաթեթային լուծումներով ծառայություններ յուրաքնաչյուր հաճախորդին
Մենք, լիովին գիտակցելով համաշխարհային և հայաստանյան շուկայի տարբեր տնտեսական ոլորտներում օրեցօր թեժացող մրցակցային դաշտի պահանջներն ու մարտահրավերները, հրաժարվում ենք հաճախորդին վաճառել պարզապես բանկային ծառայություններ: Ամերիաբանկը միայն մշակում է փաթեթային և անհատականացված լուծումներ, այսինքն` յուրաքանչյուր հաճախորդին մատուցվող ֆինանսական ծառայությունների շրջանակը, իրականացման նրբություններն ու արդյունքներն առանձնահատուկ են և համապատասխանում են միայն տվյալ հաճախորդի պահանջներին ու ակնկալիքներին:

Լինել վստահելի գործընկեր համարձակ և հեռատես մարդկանց համար
Ամերիաբանկը նվիրված ֆինանսական գործընկեր և խորհրդատու է բոլոր այն ընկերությունների և անհատների համար, ովքեր ունեն համարձակություն և հեռատեսություն` մրցակցային հաղթարշավի ելնելու ոչ միայն ստանդարտ, այլ արդիական ու նորարարական ֆինանսական լուծումների միջոցով:

Ստեղծել «երազանքի թիմ»` նվիրված, միմյանց աջակցող, բարձր մասնագիտացման ու անվերջ կատարելագործման ձգտող անձնակազմ
Մենք խորապես համոզված ենք, որ թիմային աշխատանքը բանկի աշխատանքի որակի գրավականն է: Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման հիմքում ընկած է լավագույն աշխատանքային մշակույթի և արժեքների ստեղծման ու զարգացման գաղափարը: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի երազանքի թիմի յուրաքանչյուր անդամին` սիրել և հաճույքով կատարել իր աշխատանքային պարտականությունները, հարգել իր գործընկերներին, կարևորել իր աշխատանքի արդյունքը և ներդնել իր ողջ եռանդն ու հմտությունները` Բանկի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Մեր ուղին և փորձը ֆինանսական շուկայում

Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: Ամերիաբանկի, ինչպես նաև Ամերիա ընկերությունների խմբի միասնական թիմն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով:

Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է «Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ» ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող «Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ» ընկերության կողմից:

2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից: 2007-2008թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ը իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 99.9956044 %: Այսօր, բանկն ունենալով 18.2 մլրդ ՀՀ դրամի կանոնադրական կապիտալ, գերազանցում է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած 2,4 մլրդ ՀՀ դրամ նվազագույն կապիտալի սահմանաչափը:

Ռուսատանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այսուհետ մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը հնարավորություն է ստանում վերազինել իր ֆինանսական տեխնոլոգիաներն ու ռեսուրսները, ընդլայնել հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը:

Լինելով Ամերիա ֆինանսախորհրդատվական ընկերությունների մաս և օգտվելով «Տրոյկա Դիալոգ» ընկերության միջազգային հսկայական փորձից և բարձրակարգ տեխնոլոգիական հնարավորություններից` մենք ստանձնել ենք նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար` այստեղ և անդին (HERE AND BEYOND)