Anelik Bank

anelikԱնելիք Բանկ ՓԲԸ

Գործադիր մարմնի ղեկավար՝ Սամվել Ճզմաչյան
Հասցե՝ Երևան, Բաղրամյան 75
Tel: 22-87-17, 22-82-80, 27-79-43, 22-14-51
Fax: 22-65-81 E-mail: anelik@anelik.am

 

 

 

Ավանդներ

Ցպահանջ

Կուտակային

Ժամկետային

Հիփոթեքային

Anelik

Մանկական

Արձակուրդային

Փոխարկային

Անելիք Բանկ ՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավում է ցպահանջ, կուտակային, ժամկետային, «Մանկական», «Արձակուրդային», «Անելիք», «Հիփոթեքային» տեսակի ավանդներ, ինչպես նաեւ ժամկետային եւ ցպահանջ ավանդներ՝ հօգուտ երրորդ անձի: Ավանդները ներգրավվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

Ավանդային տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս կանխիկ և անկանխիկ, բացառապես ՀՀ դրամով: Յուրաքանչյուր ամիս վճարված տոկոսագումարներից, համաձայն Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի, գանձվում է 10% եկամտահարկ:

Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի համաձայն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները կարող են յուրաքանչյուր ամիս ավելացվել ավանդի գումարին: Այդ դեպքում հաջորդ ամիս տոկոսները կհաշվարկվեն ավանդի գումարի և նախորդ ամսվա հաշվարկված տոկոսների գումարի նկատմամբ:

Ավանդատուի կողմից ժամկետային ավանդի գումարը կամ դրա մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում են տոկոսներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ետ պահանջելու օրվա նախորդող օրը ընկած ժամանակահատվածի համար ավանդային պայմանագրով սահմանված կարգով:

Համաձայն ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ ՀՀ օրենքի ներդրված ավանդները (ցպահանջ, ժամկետային,կուտակային) երաշխավորվում են: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

- միայն դրամային ավանդի դեպքում – երկու միլիոն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքում – մեկ միլիոն դրամ,
- և դրամային (մեկ միլիոնից ավել) և արտարժութային ավանդի դեպքում երաշխավորվում է միայն դրամային ավանդը – մինչև երկու միլիոն դրամ,
- և դրամային (մեկ միլիոնից պակաս) և արտարժութային ավանդի դեպքում – երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ, և արտարժութային ավանդը ՝ մեկ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:

Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները՝ նունպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը – համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Անելիք Բանկ ՓԲԸ-ում բանկային հաշիվների համար չնվազող մնացորդներ սահմանված չեն, բացառությամբ քարտային հաշիվների:

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Բանկոմատների հասցեները
ք. Երեւան, Սայաթ-Նովայի պող., 15
ք. Երեւան, Կոմիտասի պող., 44
ք. Երեւան, Կառավարական շենք, 3
ք. Երեւան, Թումանյան փող., 42
ք. Երեւան, Տերյան փող., 105
ք. Երեւան, Աբովյան փող., 7
ք. Երեւան, Մ.Բաղրամյանի պող., 75
ք. Էջմիածին, Մաշտոցի փող., 48
ք. Երեւան, Արշակունյաց պող., 56
ք. Երեւան, Նալբանդյան փող., 128
ք. Երեւան, Թումանյան փող., 19
ք. Երեւան, Պուշկինի փող., 41
ք. Երեւան, Գայի պող., 19
ք. Երեւան, Գեղարվեստի ակադեմիա
ք. Աբովյան, Հանրապետության փող., 22
ք. Երեւան, Ազատության պող., 2
ք. Երեւան, Կասյան փող., 3
ք. Վանաձոր, Խորենացու փող., 4
ք. Երեւան, Փիրումյանների փող., 2/1
ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պող., 29
ք. Երեւան, Տիգրան Պետրոսյան փող., 52
ք. Աբովյան, Բանակայինների փող., 25
ք. Գյումրի, Անկախության, 6
ք. Երեւան, Բագրեւանդի թաղ., ՊՆ
ք. Երեւան, Մաշտոցի պող., 15

 

Բանկի պատմությունը և առաքելությունը

Անելիք Բանկ ՓԲԸ առաքելությունն է. լինել վստահելի և կայուն գործընկեր փոքր և միջին ձեռնարկությունների համար, ապահովել արագ, որակյալ և մատչելի գներով Հայաստանի և արտերկրի ֆիզիկական անձանց դրամական փոխադրումները:
Բանկը բանկային համակարգում գոյություն ունեցող և միջազգային ստանդարտներին համապատասխանող գործառնությունների և ծառայությունների ցանցի ընդլայնման գործընթացի շնորհիվ և հաճախորդների համար ստեղծած նպաստավոր պայմանների պարագայում վարում է իր կողմից որդեգրած բանկի համաչափ և կայուն զարգացման քաղաքականությունը:
Բանկը Հայաստանի Հանրապետության առաջին բանկերից է, որը, օգտվելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների երկարաժամկետ և համեմատաբար ցածր տոկոսադրույքով միջոցներից, ինչպես նաև ներքին ֆինանսական շուկայից ներգրավված միջոցներից, իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտների վարկավորում, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտների:
Հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող ծառայութունների ցանկի և աշխարհագրության ընդլայնման, նոր բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցով ամրապնդում է իր տեղը դրամական փոխադրումների ծառայությունների սպասարկման շուկայում:

Անելիք Բանկ ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:
1996թ. Անելիք փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես Անելիք Բանկ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն:
Անելիք Բանկ ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում:
2007թ. Անելիք Բանկ ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:

1995 – 96 թթ.

Բանկի համար տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարիներն են;
Ընդգրկում Եվրասիա հիմնադրամի վարկային ծրագրում:

1997 – 98 թթ.

Վերակազմավորման և կայունացման տարիներ;
Ընդգրկում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրում;
Համագործակցություն Լինսի հիմնադրամի հետ:

1999 թ.

Ընդգրկում Գերմանա-Հայկական Հիմնադրամի վարկային ծրագրում;
Ընդգրկում Միգրացիայի միջազգային կազմակերպության վարկային ծրագրում:
2000 թ.

Բանկն արժանացել է որակի ասպարեզում ՀՀ կառավարության մրցանակին;
Անելիք Բանկ ՍՊԸ Մոսկվա քաղաքի մասնաճյուղը ստացել է ՌԴ Կենտրոնական Բանկի արտոնագիր:

2001 թ.

Անդամակցություն SWIFT համակարգին;
Արմենիան քարդ ընկերության բաժնետեր;
Բանկն արժանացել է Ֆրանսիայի արդյունաբերողներին աջակցման Ասոցիացիայի ոսկե մեդալ մրցանակին;
Ընդգրկում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության կազմակերպության վարկային ծրագրում:

2002 թ.

Ընդգրկում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրում:

2003 թ.

Բացվել է Բանկի Արաբկիր մասնաճյուղը;
Անդամակցում MasterCard International միջազգային համակարգին;
“Անելիք Ռու” ՍՊԸ առևտրային դուստր բանկի գրանցում ՌԴ ԿԲ-ի կողմից;
Համագործակցություն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:

2004 թ.

Բացվել է Բանկի Նոր Նորք մասնաճյուղը:

2005 թ.

Վարկային պայմանագիր Commerzbank-ի հետ KFW Բանկի երաշխիքով;
Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային II գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
Գյումրիի մասնաճյուղի նոր շենքի ձեռք բերում:

2006 թ.

Բացվել է Բանկի Շենգավիթ մասնաճյուղը;
Բացվել է Բանկի Էջմիածնի մասնաճյուղը;
Բանկն արժանացել է Citibank-ի կողմից տրվող մրցանակին;
Բանկն արժանացել է ՀՀ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակին;
Դրամական փոխադրումներին նվիրված միջազգային III գիտաժողովի կազմակերպում (ք. Երևան);
Բանկը փետրվար ամսին դարձավ VISA International-ի լիիրավ անդամ

2007 թ.

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ստորագրվեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր խոշար վարկերի տրամադրման համար:
Ստորագրվեց միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրի պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:
Ստորագրվեց պայմանագիր Համաշխարհային Բանկի ֆինանսավորման հիման վրա Գյուղական Ֆինանսկան կառույց գործակալության հետ, գյուղատնտեսական գործունեության խթանման վարկային ծրագիր իրականացնելու համար
Երևանի Դավիթաշեն թաղամասում և Վանաձոր քաղաքում երկու նոր մասնաճյուղերի տարածքների կապիտալ վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, որոնք կբացվեն 2008թ առաջին կեսին:

2008 թ.

Բացվել է Բանկի Վանաձոր (ք. Վանաձոր) մասնաճյուղը
Բացվել է Բանկի Դավթաշեն (ք. Երևան) մասնաճյուղը: