ASHIB

ashib

Արդշինինվեստբանկ ՓԲԸ
Հասցե՝ Երևան, Գ.Լուսավորչի 13 և Գ.Լուսավորչի 13/1
Հեռ. 010 52-85-13
Ֆաքս: (37410) 567486
E-mail:office@ashib.am

Ավանդներ

Ցպահանջ ավադներ

Իրավաբանական և ֆիզիկական անձանցից առնվազն 10 օր անընդմեջ 5′000′000 ՀՀ դրամից և դրան համարժեք արտարժույթից ավել ներգրավված ցպահանջ ավանդների դիմաց վճարվում է տարեկան 1%, մնացած դեպքերում` տարեկան 0.1%:
Ավանդի տոկոսները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը:

Ժամկետային ավանդներ

Բանկային ավանդների վերաբերյալ ամփոփագիր [PDF]

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Բանկի առաքելությունը

Տնտեսության առկա զարգացումներին համահունչ բարձրորակ բանկային ծառայությունների մատուցումը, ինչպես բանկի կողմից ավանդաբար սպասարկվող արդյունաբերության, շինարարության, առևտրի, այնպես էլ տնտեսության դինամիկ զարգացող այլ ճյուղերի հաճախորդներին:

Բանկը շարունակելու է հաճախորդների բոլոր խմբերի կողմից ներկայացված պահանջարկի առավելագույն բավարարմանն ուղղված բանկային նոր, որակյալ ծառայությունների ներդրումը, բանկ-հաճախորդ փոխհարաբերություններում փոխվստահության և թափանցիկության աստիճանի բարձրացումը, բանկային համակարգում իր առաջատար դիրքի պահպանումը և բանկի բաժնետերերին շահույթի դինամիկ տեմպերի ապահովումը:

Բանկի նպատակները

1. Պահպանել և ամրապնդել իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում հետևյալ ցուցանիշներով՝
– ակտիվների ծավալով,
– ներգրավված ավանդների ծավալով,
– կապիտալի մեծությամբ,
– շահույթի մակարդակով:

2. Ընդլայնել բանկի կողմից մատուցվող ծառայությունների ծավալը մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում` մանրածախ բանկային ծառայությունների ծավալի աճի տեմպը հավասարեցնելով կորպորատիվ հաճախորդներին մատուցվող բանկային ծառայությունների ծավալի աճի տեմպին:

3. Ընդլայնել իր գործունեության շրջանակները տնտեսության նոր զարգացող ճյուղերում, այդ ճյուղերի պահանջներին համապատասխան բանկային նոր ծառայությունների մշակումը և ներդրումը բանկային համակարգում:

4. Բանկի հաճախորդներին որակյալ և նրանց պահանջարկը բավարարող ծառայությունների ավելացումը:

Պատմություն

2003 - Գրանցվեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83)
Ձեռք բերեց Արդշինբանկ ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը
Ձեռք բերեց Հայագրոբանկ ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին

2004 - Արժեթղթերի շուկայի մասնակից (ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված թիվ 19/200941 և թիվ 19/200942 անժամկետ եռակողմ պայմանագրեր)

2005 – ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաներ կատարող (ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված թիվ 19/250555 պայմանագիր)
Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում կազմակերպվող արտարժույթի բորսայական առևտրի մասնակից
Հիմնադիրներ Ռասկո-Արմենիա ՓԲԸ , Բիզնես ներդրումների կենտրոն ՍՊԸ, Բաժնետերեր Բիզնես Ներդրումների Կենտրոն ՍՊԸ, Միջազգային Ֆինանսական Կորպորացիա, Միջազգային բիզնես կենտրոն ՀՁ ՓԲԸ, Ֆիզիկական անձինք

Անդամակցություն և բաժնետիրություն

Բանկի բաժնետերեր

    Ռասկո-Արմենիա ՓԲԸ,
    Բիզնես ներդրումների կենտրոն ՍՊԸ
    Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ

Հայաստանի բանկերի միության,
Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի,
Արմենիան Քարդ ՓԲԸ,
Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության,
Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության անդամ,
MasterCard/Europay համաշխարհային վճարային համակարգի փոխկապակցված անդամ,
SWIFT համակարգի, Հայինկասացիա ՓԲԸ, Արմենիան Քարդ ՓԲԸ բաժնետեր