Առէկսիմբանկ-Գազբպրոմբանկի խումբ ՓԲԸ
Գործադիր մարմնի ղեկավար՝ Արմեն Խանդկարյան
Հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյանի 12
Դիմել՝ Tel: 58-31-31, 52-09-95, 56-88-20 Fax: 52-09-95
E-mail: info@areximbank.am
Ավանդներ
Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց
Բանկի մասին
Հայ-Ռուսական արտահանման ներմուծման բանկը Առէկսիմբանկ ՓԲԸ հիմնադրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական հոսքերը սպասարկելու, ձեռներեցությանն աջակցելու նպատակով: 1998թ.-ի օգոստոսին բանկը պաշտոնապես բացվեց “Российский кредит – Армения” անվանումով: Դա բուռն եւ իրադարձություններով հագեցած ժամանակաշրջան էր: Այդ ժամանակ հաջողվեց կանգուն մնալ միայն նրանց, ովքեր իսկապես հավատում էին Հայաստանի ապագային եւ ոչ թե փնտրում արագ շահույթ: Այդ իմաստով բանկը եւ նրա հիմնադիրները միշտ հարում էին կշռադատված եւ պահպանողական քաղաքականությանը` հիշելով, որ ժամանակավոր կատակլիզմները լուրջ գործին խոչնդոտ չեն կարող լինել: Ինչպես ցույց տվեց փորձը, նման մոտեցումը դարձավ Առէկսիմբանկի համաչափ զարգացման հիմքը ամբողջ 10 տարիների ընթացքում:
Այսօր “Առէկսիմբանկ” ՓԲԸ ռուսական խոշորագույն բանկի “Գազպրոմբանկ” (ԲԲԸ) խմբի անդամն է:
Դեռ առաջին հաճախորդներից ստացված վստահության քվեն հնարավորություն ընձեռեց Առէկսիմբանկին հնարավորություն տվեց զարգանալ պետություն հետ մեկտեղ` հաղթահարելով դժվարությունները, արժեվորելով ու իմաստավորելով իր ձեռքբերումներն ու հաջողությունները: Այսօր արդեն մոտ 70 հազար հաճախորդներ համարում են Առէկսիմբանկը իրենց բանկը: Նրանց շարքում են ինչպես ֆիզիկական անձիք, այնպես էլ հանրապետության խոշորագույն ընկերությունները, որոնց շարքում են “ՀայՌուսգազարդ”, “Հայաստանի էլեկտրական ցանցեր”, “Ռուսալ-Արմենալ”, “Վիվասել-ՄՏՍ”, “Բամո” ընկերությունների խումբ, “Ռոսգոսստրախ-Արմենիա”, “102-րդ ռուսական բազա”, “Ռուս-Հայկական (Սլավոնական)” համալսարանը եւ ուրիշներ:
Այսօր Առէկսիմբանկը հնարավորություն ունի իր հաճախորդներին առաջարկելու մաքսիմալ լայն որակյալ ծառայությունների ցանկ, իսկ 2009թ. սկզբին Բանկը կսպասարկի իր խոշոր հաճախորդներին “մեկ պատուհանի” սկզբունքով:
Միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվարկադրամարկղային սպասարկումը, պահանջում է նորագույն տեխնոլոգիաների ներդրում, եւ Առէկսիմբանկը ստեղծում է նոր տեղեկատվական համակարգ, ամենապահանջկոտ հաճախորդին բավարարելու համար: Մեր հաճախորդների համար գործում է “Տելեքարդ” համակարգը, որը հնարավորությունը ընձեռում ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ՓԲԸ քարտատերին SMS-հաղորդագրությունների միջոցով արագ հետեւել վճարային քարտերի հասանելի մնացորդների չափը եւ կատարել գործարքներ:
Տարեցտարի ընդլայնվում են Բանկի հնարավորությունները նաեւ միջազգային փոխանցումների ոլորտում: Առէկսիմբանկը առաջավոր դիրք է զբաղեցնում ծառայությունների այդ տեսակում: Այսօր Բանկը մասնակից է ֆիզիկական անձանց այնպիսի փոխանցման համակարգերում, ինչպիսիք են “Բիստրայա Պոչտա”, “Կոնտակտ”, “Պրիվատ Մանի” եւ “Լիդեր”: Մոտակա ժամանակաշրջանում Բանկում կգործեն եւս երեք վճարային համակարգեր:
Վերջին տարիներին Առէկսիմբանկը նշանակալիորեն ուժեղացրեց իր դիրքերը սպառողական վարկավորման, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման եւ հիպոթեքի շուկաներում: Իր ակտիվության շնորհիվ վարկավորման շուկայում 2007թ. Բանկը ֆիզիկական անձանց տրամադրվող ընդհանուր վարկային ծավալում իր տրամադրած չափով զբաղեցրեց գլխավորող դեր: Ինչպես օրինակ մեքենաների վարկավորման Հայաստանի բոլոր կոմերցիոն բանկերի համընդհանուր փաթեթում Առէկսիմբանկի մասնաբաժինը կազմեց 12%-ը: Ընդ որում, այսօր բանկի համար նախընտրելի է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը:
Բանկի նախընտրելի ուղղությունների թվին են պատկանում նաեւ պլաստիկ քարտերի սպասարկումը, էլեկտրոնային կոմերցիան: Առէկսիմբանկը հանդիսանում է երկու` VISA International եւ MasterCard International, միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ եւ միակը Հայաստանում American Express վճարային համակարգի ագենտը: Բանկը զգալիորեն լայնացրել է պլաստիկ քարտերով մատուցվող ծառայությունների ցանկը, մասնավորապես սկսել է տրամադրել ապահովագրական փաթեթով քարտեր, ինչպես նաեւ ընդլայնել է սպասարկման կետերի քանակը` բանկոմատների եւ ՊՕՍ-տերմինալների` համապատասխանաբար 29 եւ 98: “Գազպրոմբանկի” պրոցեսինգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է բանկի բանկոմատների կողմից տրամադրված ծառայությունների շրջանակների ընդլայնման նախագիծը, մասնավորապես` քարտից քարտ փոխանցումներ, վարկերի մարումը, կոմունալ եւ այլ վճարումներ:
Առէկսիմբանկը հանդիսանում ArCa վճարային համակարգի անդամ էկվայրինգի մասով: 2008թ. վերջից ArCa-ի եւ “Գազպրոմբանկի” պրոցեսինգային կենտրոնի հետ համատեղ բանկը իրականացնում է նախագիծը, որի նպատակն է` ArCa համակարգի պլաստիկ քարտերի սպասարկումը բանկի բանկոմատներում, կանխիկի տրամադրման կետերում եւ տերմինալ ցանցում:
Ձգտելով մասնակցել բոլոր հիմնական շուկաներում Առէկսիմբանկը ստեղծել է եւ շարունակում է ընդլայնել իր մասնաճյուային ցանցը, որն իրենից ներկայացնում է կարեւորագույն միջոց ծառայությունների տրամադրման համար: Երեւանում եւ շրջաններում հաջողությամբ գործում է արդեն 12 մասնաճյուղ, սպասվում է եւս 5-ի բացումը: Շարունակելով մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը շրջաններում` Բանկը միաժամանակ իրականացնում է գլխավոր խնդրի` մատուցվող ծառայությունների որակի զգալի բարձրացման, լուծումը:
Ռուսատանի եւ Եվրոպայի ամենախոշոր բանկերից մեկի` Գազպրոմբանկի, ի հայտ գալը հայկական շուկա դարձավ մեծ իրադարձություն: Այդ որոշումը պայմանավորված էր ռուսական կազմակերպությունների ներդրման աճով Հայաստանի տնտեսության մեջ, խոշոր կորպորատիվ հաճախորդների կարիքների համընդհանուր բանկային սպասարկման մեջ, ինչպես նաեւ Գազպրոմի նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությունը Հայաստանի սահմաններում:
Այժմ Առէկսիմբանկի առջեւ կանգնած են նոր լուրջ խնդիրներ. ունիվերսալ ֆինանսա-վարկային հաստատության ստեղծումը զարգացած մասնաճյուղային ցանցով: Գազպրոմբանկի հարուստ փորձը հնարավորություն կտա ակտիվ զարգացնել ներդրումա-բանկային ուղղությունը, ինչպես նաև ներմուծել նորագույն տեխնոլոգիապես զարգացած ծառայություններ հաճախորդների համար և բարձր մակարդակով սպասարկել խոշոր կորպորատիվ հաճախորդներին: Հատուկ ուշադրություն կցուցաբերվի բանկային ռիսկերի անալիզին եւ կառավարմանը, դրանց միջազգային ստանդարտի որակին համապատասխանեցումը:





