Artsakh Bank

artsakhbankԱրցախբանկ ՓԲԸ

Գործադիր մարմնի ղեկավար՝ Կամո Ներսիսյան
Հասցե՝ Երևան, Կիևյան 3, ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 25
Դիմել՝ Tel: 27 77 19, 27 77 29
Fax:71249 E-mail:artsakhbank@ktsurf.net

Ավանդներ

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Բանկի պատմությունը

Արցախբանկ Փակ Բաժնետիրական Ընկերությունը (այսուհետ Բանկ) կազմավորվել է 1996թ. փետրվարին (Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից տրված N75 լիցենզիա):

Ավելի ուշ իրականացվել են մի շարք վերակազմավորումներ: 1996թ. նոյեմբերի 6-ին Արցախբանկ ՓԲԸ-ն վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:

2001թ. հունիսի 24-ին Արցախբանկ ԲԲԸ-ն հիմնովին վերագրանցվել է որպես Արցախբանկ ՓԲԸ:

Բանկը հանդիսանում է ArCa ազգային վճարային համակարգի հիմնադիրներից մեկը: 2000թ.-ին դարծել է Արմենիան Քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ:

2004թ.-ից Բանկը հանդիսանում է նաև MasterCard International միջազգային վճարային համակարգի անդամ, որը ներկայացնում է այնպիսի հայտնի վճարային քարտերի բրենդներ, ինչպիսիք են Cirrus/Maestro և MasterCard-ը`սպասարկվող աշխարհի ավելի քան 210 երկրներում:

2007թ.-ին հաստատվել է Բանկի նոր ապրանքային նշանը և սահմանվել բանկի նոր կարգախոսը` Նվաճենք բարձունքները միասին:

2008 թ.-ից Բանկը ԼՂՀ կառավարության հետ համատեղ իրականացնում է երկրի տնտեսության զարգացմանն ու հիփոթեքային վարկավորման ակտիվացմանն ուղղված նպատակային ծրագրեր:

Բանկի առաքելությունը

Արցախբանկ ՓԲԸ (նաև Բանկ) առաքելությունն է` նպաստել ԼՂՀ տնտեսությունում ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային և բանկային այլ ծառայությունների փաթեթ` բավարարելով իր հաճախորդների, այդ թվում նաև պետության, պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ, նպաստել ԼՂՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը` ապահովելով սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բանկային ծառայությունների համալիրը:

Հանդիսանալով ԼՂՀ տնտեսության կարևոր ֆինանսական օղակներից մեկը և միակը առևտրային բանկերից, որն իրականացնում է գործունեություն ԼՂՀ բոլոր շրջաններում, Արցախբանկը աջակցում է տնտեսապես արդյունավետ սոցիալական պետական ծրագրերի իրականացմանը:

Բանկը զբաղվում է նաև հովանավորությամբ և բարեգործությամբ` նպաստելով ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, մասնավորապես ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում տարածաշրջանում կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության աջակցմանն ուղղված նպատակային ծրագրերի իրագործմանը:

Բանկը իր ներդրումն ունի նաև նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Արցախբանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տարածքում` իր հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայություննների գրեթե ողջ փաթեթը: Բանկի ամեն մի տարածքային ստորաբաժանում գործում է սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և անհատական վերաբերմունք ցուցաբերելով հաճախորդներին: Բանկի կողմից ընդունված հայեցակարգը պարտավորեցնում է բանկին մշտապես աճել և նպաստել հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի ֆինանսական բարեկեցության բարելավմանը: