BTA

btaԲՏԱ ԲԱՆԿ ՓԲԸ

Գործադիր մարմնի ղեկավար` Նուր Բակբերգենով
Հասցե՝ Երևան, Վարդանանց 13
Դիմել՝ Tel: 54-76-45,
Fax: 52-74 -51 E-mail:bta@bta.am

Ավանդներ

Իրավաբանական անձանց ավանդներ

Բիզնես

Առևտրային

Ֆիզիկական անձանց ավանդներ

Ցպահանջ

Սպրինտ

Առաջնակարգ

Փոքրիկ Բանկիր

Հոգատար

Կապիտալ

Հաջողության բանաձև

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Բանկի առաքելությունը

Օգտագործելով ԲՏԱ խմբի փորձը, մենք կառուցում ենք Հայաստանում միջազգային մակարդակի բանկ` Հայաստանից հաճախորդներին ինտեգրելով այն երկրների բիզնես-հանրությանը, որտեղ առկա է ԲՏԱ խումբը:

Մենք ձգտում ենք միշտ լինել լավագույնը մեր հաճախորդների համար հնարավորությունների և արժեքների ստեղծման հարցում` առաջարկելով կատարյալ ֆինանասական լուծումներ և հուսալի համագործակցություն նորամուծությունների, ստեղծագործության և գլոբալ ներկայության միջոցով:

Տեսլական

Առաջատար ֆինանսական խումբ, որը ՀՀ ցանկացած կետում տրամադրում է մուտք որակի բարձր ստանդարտների ծառայություններին:

Մեր արժեքները

Ազնվություն և պատասխանատվություն.
Ազնվությունը մեր բոլոր փոխհարաբերությունների և աշխատանքների հիմքն է: Մեր նպատակն է յուրաքանչյուր աշխատակցի կողմից հոգեկան արժեքների և սկզբունքների պահպանումը: Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և աշխատակցի, մատակարարի, պետության և հանրության հետ մեր համաձայնությունների պահպանման համար:
Հարգանք.
Մենք հարգում ենք յուրաքանչյուր անձին և նրա իրավունքները:
Ձգտում լավագույնին.
Մենք մշտապես լավացնում ենք մեր ապրանքների և ծառայությունների որակը, գնորամուծությունները, արհեստավարժության բարձր ստանդարտները և մեր աշխատակիցների ստեղծագործական ոգին:
Թիմային աշխատանք և համագործակցություն.
Մենք հասնում ենք արդյուների` աշխատելով միասին: Մենք սովորում ենք միմյանցից: Մենք ձգտում ենք պահպանել համագործակցության արդյունավետ հոգեկան կլիման և մթնոլորտը, փոխադարձ աջակցությունը:

Մեր սկզբունքները.

1. Աշխատակիցները.
Մենք պահպանում ենք հավասար հնարավորությունների սկզբունքը, և աշխատակիցների և նրանց գործունեության գնահատման նկատմամբ արդար վերաբերմունքը:
Մեր նպատակն է մեր աշխատակիցների գիտելիքների, հմտությունների մշտապես զարգացումը և մասնագիտական աճը` Բանկի մարդկային կապիտալի լավացման նպատակով: Մեր պատասխանատու գործարար վարքը հիմք է հաջողությանը հասնելու համար:
Մենք գնահատում ենք մեր հաճախորդներին և ձգտում ենք բավարարել նրանց պահանջները բարձր որակի ֆինանսական լուծումներով: Մենք կառուցում ենք մեր բիզնեսը գաղտնիության և վստահության սկզբունքների հիման վրա և ձգտում ենք երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության:

2. Բաժնետերեր
Մեր նպատակն է` ավելացնել երկարաժամկետ բաժնետիրական արժեքը: Մենք արհեստավարժորեն կառավարում ենք ռիսկերը:

3. Գործընկերներ /ապրանքների և ծառայությունների մատակարարներ/
Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները փոխշահավետության, թափանցիկության և մեզ վրա վերցված պարտավորությունների համար ամբողջական պատասխանատվության սկզբունքների հիման վրա:

4. Մրցակիցներ
Բանկն արդարացի է վերաբերվում մրցակիցներին և հասնում է հաջողության ապրանքների և ծառայությունների որակի հաշվին: Բանկը հետևում է ազատ և բարեխիղճ մրցունակության սկզբունքների հետևման քաղաքականությանը:

5. Պետություն և հասարակություն
Բանկը պահպանում է ՀՀ օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը, պետական և տեղական կառավարման մարմինների ակտերը: Բանկ դիտարկում է իրեն որպես հանրության մի մաս և գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը: Բանկն իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բիզնեսի` հանրության և գործարար պրակտիկայի զարգացմանը, ինքնակամ ներդրման միջոցով, հիմնված էթիկական արժեքների և աշխատակիցների, հանրության և շրջակա միջավայրի հարգգանքի վրա: