BYBLOS Bank

byblosԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա ՓԲԸ

Գործադիր մարմնի ղեկավար՝ Ջորջ Սֆեեր
Հասցե՝ Երևան, Ամիրյան 18/3, թիվ 22 տարածք, երկրորդ հարկ
Դիմել՝ Tel: 53-03-62 Fax:(37410) 53-52-96
E-mail: info@byblosbankarmenia.am

Ավանդներ

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է ավանդների հետեւյալ տեսակները՝

Խնայողական ավանդ

Ժամկետային ավանդ

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Մասնաճյուղեր

Բանկոմատներ

Ամիրյան 18/3
Հյուսիսային պողոտա 6

ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բիբլոս Բանկ Խումբը ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որի գործունեությունը միտված է ինչպես հայրենական այնպես էլ արտաքին շուկաներում հաճախորդներին համաշխարհային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովմանը, աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը և հանրության տնտեսական բարեկեցության աճին:

Բիբլոս Բանկ Արմենիան իր ջանքերը հիմնականում կենտրոնացնելու է հետևյալ ծառայությունների զարգացման ուղղությամբ:

ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կորպորատիվ բանկային ծառայություններ
Փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին բանկը մատուցելու է ավանդական կորպորատիվ բանկային ծառայություններ: Մատուցվող ծառայությունները ներառելու են վարկավորում, շրջանառու կապիտալի ֆինանսավորում, հետհաշվեկշռային մանրածախ գործառնություններ, վարկային նամակներ, վճարահաշվարկային սպասարկում, ինչպես նաև որոշ մանրածախ բանկային ծառայություններ: Վարկավորումը առավելապես իրականացվելու է երկարաժամկետ վարկերի և օվերդրաֆտների միջոցով:

Մանրածախ բանկային ծառայություններ

Բանկը մտադրված է զարգացնել մանրածախ ծառայությունների փաթեթներ, որոնք կներառեն ինչպես ավանդական մանրածախ ծառայություններ, այնպես էլ ՀՀ շուկայի համար նոր ծառայություններ: Մասնավորապես բանկը Հայաստանում ծրագրում է ներդնել ապահվագրության հետ համակցված բանկային ծառայություններ: Բանկի կողմից հաճախորդներին առաջարկվելու են ժամկետային և ցպահանջ ավանդներ, ավանդային սերտիֆիկատներ, դեբետային և վարկային քարտերի տարբեր տեսակներ, ավտովարկեր, հիփոթեքային և անհատական վարկեր, ինչպես նաև միկրո ձեռնարկություններին տրվող վարկեր:

Բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը և Երևանում, և՜ մարզ կենտրոններում: Մասնաճյուղային ցանցը մեծապես ուղղված է լինելու մանրածախ բանկային ծառայությունների զարգացմանը: