Converse Bank

converseԿոնվերս Բանկ ՓԲԸ

Գործադիր տնօրեն՝ Տիգրան Դավթյան
Հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 26/1
Դիմել՝ Tel՝ 511200, 511205, 511211
E-mail: post@conversebank.am

Ավանդներ

Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց

Բանկի առաքելությունը

“…Բանկի առաքելությունն արագընթաց զարգացման ապահովումն է` նպաստելով իր հաճախորդների և բաժնետերերի ֆինանսական աճին և բիզնեսի զարգացմանը, բանկի աշխատակազմի բարօրությանը և բավարարվածությանը, ընդհանրապես հասարակության բարօրությանը: Բարօրության ընդհանուր պատկերը կազմելու համար մենք մեր բաժնետերերին, հաճախորդներին, աշխատակիցներին դիտարկում ենք որպես համազոր, միմյանց լրացնող մասեր”:
“…Մենք գիտակցում ենք, որ բանկի առաջնային խնդիրներից է ճիշտ ժամանակին ֆինանսների բաշխումը, և հատկապես այսօրվա ներդրումների արդյունավետությունից է կախված վաղվա հաջողությունը: Փորձը ցույց է տալիս, որ և’ բանկի, և’ հաճախորդի համար փոխադարձ շահավետ որոշումներ կայացնելու կարողությունը մեր աշխատանքում պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ է: Մենք հետ չենք մնում այս դիրքերից, այնպես որ, շահում են և’ մեզ հետ համագործակցողները, և’ մեր հաճախորդները, և’ իհարկե` բանկը”:

Բանկի մասին

Կոնվերս բանկ ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է կապիտալի շարունակական, հուսալի տեղաբաշխումը, ինչպես նաև բանկի հաճախորդներին ժամանակին և որակյալ բանկային ծառայությունների մատուցումը: Հաճախորդների և գործընկերների շնորհիվ “Կոնվերս բանկը” վերջին երկու տարվա ընթացքում հինգ անգամ ընդլայնել է իր հաճախորդների թիվը: Բանկի հավասարակշռված քաղաքականությունը կայունության, ինչպես նաև ֆինանսատնտեսական բարձր ցուցանիշների գրավականն է:

Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը բանկին թույլ է տալիս արագ արձագանքել շուկայական ենթակառուցվածքում առկա փոփոխություններին, կենտրոնացնել և ուղղել անհրաժեշտ դրամական միջոցներն առավել հեռանկարային ուղղություններով: Բանկի առաջնային ուղղություններից են` նոր բանկային տեխնոլոգիաների կիրառումը, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների կապիտալի հուսալի տեղաբաշխումը, վերջիններիս բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի առաջարկումն ու տրամադրումը:

Տարեցտարի, բանկի զարգացմանը և ընդլայնմանը զուգընթաց, ավելացել է նաև բանկի աշխատակիցների թիվը: 30.06.09թ. դրությամբ բանկն ունի 571 աշխատակից:

Բանկի կանոնադրությունը

Զարգացման փուլերը

1993թ.
- Հիմնադրվել է որպես “Հյուսիս – հայկական” փայատիրական բանկ:
- Արտոնագրվել է ”Կոնվերս բանկ” ՓԲԸ

1994թ.
- Վերանվանվել է որպես “Կոնվերս բանկ” փայատիրական բանկ:

1995թ.
- Գրանցվել է Երևանի ֆոնդային բորսայում:
- Լիցենզավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից արժեթղթերի շուկայում` որպես ներդրումային հիմնադրամների պահառու:

1996թ.
- Դարձել է ՀՀ բանկային ասոցիացիայի անդամ:
- Արտոնագրվել է որպես ՀՀ ԿԲ հիմնական և պաշտոնական դիլեր` գանձապետական պարտատոմսերով գործառնություններ կատարելու համար:

1997թ.
- Վերակազմավորվել է “Կոնվերս բանկ” փակ բաժնետիրական ընկերության:
- Լիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` թիվ 57 ընդհանուր արտոնագրով:
- Դարձել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վճարային գործակալ:
- Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի բաժնետեր:
- Հավատարմագրված է Համաշխարային բանկի կողմից Հայաստանում Փոքր և Միջին Բիզնեսի Զարգացման Ծրագրի ֆինանսավորման շրջանակներում:
- Անդամակցում է SWIFT համակարգին:

1998թ.
- Դարձել է “Արցախ բանկ” ՓԲԸ բաժնետեր:
- Դարձել է “Հայինկասացիա” ՓԲԸ-ի բաժնետեր:
- Գրանցվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Կենտրոնական” մասնաճյուղը:
- Երևանում ստեղծվել է բանկի թիվ 1 գործառնական գրասենյակը:
- Հաղթել է ՀՀ մաքսային վարչության սպասարկման համար հայտարարված մրցույթում:

1999թ.
- Հանդիսանում է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԲ պաշտոնական գործակալ ՀՀ պետական /գանձապետական/ կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում գործառնություններ կատարելու համար:
- Հավատարմագրված է “ԼԻՆՍԻ” հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրի վարկավորման շրջանակներում:
- Շնորհվել է պատվոգիր` “ԱՌԿԱ” ընկերության մամլո վարկանիշում 2-րդ տեղը գրավելու համար:

2000թ.
- Համագործակցում է հանրահայտ “American Express” բանկի հետ:
- Հավատարմագրված է Համաշխարային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի վարկավորման շրջանակներում:
- Հավատարմագրված է ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի (USDA) կողմից մարքեթինգի աջակցության ծրագրի վարկավորման շրջանակներում:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Նոր Հաճըն” մասնաճյուղը:
- Ստացել է թանկարժեք քարերի առք ու վաճառքի լիցենզիա:
- Անդամակցություն “ԱրՔա” վճարահաշվարկային համակարգին:
- “Կոնվերս Բանկ”-ին շնորհվել է պատվոգիր` “ԱՌԿԱ” ընկերության կողմից ԶԼՄ-ների հետ համագործակության պատրաստակամության համար:

2001թ.
- Դարձել է “Կոնտակտ” փոխանցումների համակարգի անդամ:
- Ստեղծվել են բանկի թիվ 2, 3, 4 գործառնական գրասենյակները (”Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում):
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Գյումրի” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Վանաձոր” մասնաճյուղը:
- “Կոնվերս Բանկ”-ին շնորհվել է պատվոգիր` “ԱՌԿԱ” ընկերության կողմից, ԶԼՄ-ների հետ համագործակության պատրաստակամության համար:
- “American Express” բանկի կողմից “Կոնվերս Բանկին” շնորհվել է հավաստագիր Միջազգային փոխանցումների գերազանց իրականացման համար:

2002թ.
- Դարձել է “Միգոմ” փոխանցումների համակարգի անդամ:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Զվարթնոց” մասնաճյուղը` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Ավիացիա” մասնաճյուղը` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում:
- Հավատարմագրված է “Հայ-գերմանական հիմնադրամի” կողմից Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրի վարկավորման շրջանակներում:
- Հանրապետության հրապարակում տեղակայված “Կոնվերս բանկի” Գլխամասային գրասենյակի նոր կառույցի հանդիսավոր բացում:
- “Կոնվերս բանկը” դարձել է “VISA INTERNATIONAL” միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ:
- “Կոնվերս բանկ”-ին է շնորհվել է պատվոգիր` “ԱՌԿԱ” ընկերության մամլո վարկանիշում 2-րդ տեղը գրավելու համար:
- “American Express” բանկի կողմից “Կոնվերս Բանկին” է շնորհվել հավաստագիր միջազգային փոխանցումների գերազանց իրականացման համար:

2003 թ.
- Դարձել է “International Factors Group” ֆակտորինգային կազմակերպության լիիրավ անդամ:
- “Կոնվերս բանկի” և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) միջև կնքվեց երկկողմ համաձայնագիր վարկային պորտֆելի երաշխիքի վերաբերյալ:
- Արտոնագրվել է ”Կոնվերս բանկ” ՓԲԸ “Արտաշատ” մասնաճյուղը:
- Դարձել է Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

2004թ.
- “Կոնվերս բանկը” ներդրեց դրամական փոխանցումների նոր “ԿՈՆՎԵՐՍ ՏՐԱՆՍՖԵՐ” համակարգը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Սևան” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Չարենցավան” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Մեծամոր” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Արմավիր” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Հրազդան” մասնաճյուղը:
- “Financial Times” կորպորացիայի կողմից “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ին շնորհվել է Հայաստանի “Տարվա բանկ” մրցանակը:
- Կազմակերպվել է “Կոնվերս բանկի” տասնամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ Հանրապետության հրապարակում:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Ավան” մասնաճյուղը Երևան քաղաքում:
- “Կոնվերս բանկ”-ը դարձել է “Western Union” միջազգային փոխանցումների համակարգի անդամ:
- Ստեղծվել է “Կոնվերս բանկ”-ի ուսումնական կենտրոնը:
- “Կոնվերս բանկ”-ը ճանաչվել է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալ:

2005թ.
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Լոռի” մասնաճյուղը Վանաձոր քաղաքում:
- “Կոնվերս Բանկ”-ը անցել է VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտերի սպասարկման:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Շիրակ” մասնաճյուղը:
- “Financial Times” կորպորացիայի կողմից “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ին շնորհվել է Հայաստանի “Տարվա Բանկ” մրցանակը:
- “GLOBAL FINANCE” ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը “Լավագույն Բանկեր 2005″ անվանակարգում:

2006թ.
- Դարձել է “INTEREXPRESS”, “LEADER”, “BLIZKO” արագ դրամական փոխանցումների համակարգերի անդամ:
- “Deutche Bank”-ի կողմից ստացել է “2005 EUR STP Excellence Award” և “2005 USD STP Excellence Award” մրցանակները վճարման հանձնարարականների անթերի կատարման համար:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Արարատյան” մասնաճյուղը Երևան քաղաքում:
- “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ին շնորհվել է Որակի կառավարման ISO 9001:2000 N 01 100 051303 սերտիֆիկատ գերմանական ճանաչված TUV RHEINLAND GROUP միջազգային աուդիտորական ընկերության կողմից:
- “Կոնվերս բանկ” ՓԲԸ ճանաչվել է մրցանակակիր “2006թ. Վճարման հանձնարարականների համար անթերի կատարում” անվանակարգում:
- “GLOBAL FINANCE” ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը “Լավագույն Բանկեր 2006″ անվանակարգում:
- “GLOBAL FINANCE” ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը “Արտարժույթ փոխանակող Լավագույն Բանկեր 2006″ անվանակարգում:

2007թ.
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Զվարթնոց օդանավակայան” մասնաճյուղը` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի տարածքում:
- “Global Finance” ամսագրի կողմից Հայաստանում լավագույն բանկ է ճանաչվել “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ն “Զարգացող շուկաների լավագույն բանկեր 2007″ և “Արտարժույթ փոխանակող լավագույն բանկեր 2007″ անվանակարգերում:
- “USAID”-ի կողմից “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ին շնորհվել է “Գտիր այն ինչ փնտրում ես” հավաստագիրը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Էջմիածին” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Աբովյան” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Նոր Նորք” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Իջևան” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Կումայրի” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Մոսկովյան” մասնաճյուղը:
- “Leader” արագ դրամական փոխանցումների համակարգի կողմից “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ին շնորհվել է “Ոսկյա հավաստագիրը” “Օտարերկրյա լավագույն բանկ” անվանակարգում:
- Դարձել է “ALLURE”, “ZOLOTAYA KORONA” արագ դրամական փոխանցումների համակարգերի անդամ:

2008թ.
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Սայաթ-Նովա” մասնաճյուղը:
- Արտոնագրվել է “Կոնվերս բանկ” ՓԲԸ “Կիլիկիա” մասնաճյուղը:
- “GLOBAL FINANCE” ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը` “Արտարժույթ փոխանակող լավագույն բանկեր 2008″ անվանակարգում:
- Դարձել է “MONEYGRAM” արագ դրամական փոխանցումների համակարգի անդամ:
- Բանկը հայտարարեց միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին և իրականացրեց դրանց առաջին տրանշի տեղաբաշխումը:

2009թ.
- Դարձել է “ЗОЛОТАЯ КОРОНА” արագ դրամական փոխանցումների համակարգի անդամ:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժանացել է “Լավագույն դիզայն և տեղեկատվության մատուցման ձև ունեցող գրքույկ 2009″ մրցանակին: