Գործադիր մարմնի ղեկավար՝ Յ.Հորմոզի
Հասցե՝ Երևան, Ամիրյան 6
Դիմել՝ Tel: 58-17-91, 58-15-23 Fax: 54-08-85
E-mail: mellat@mellatbank.am
Ավանդներ
Բանկի առաքելություն
Բանկը առաքելված է աջակցելու հայ–իրանական տնտեսական հարաբերություններին, նպաստելու հայկական և իրանական բանկերի կապերի ամրապնդմանը, նպաստելու հայ – իրանական գործարարության միջին և փոքր բիզնեսի զարգացմանը, ապահովելու հայ-իրանական գործարարների և կազմակերպությունների հաշիվների սպասարկումը և գործառնությունների կատարումը Հայաստանում և Հայաստանից դուրս, ապահովելու ֆիզիկական անձանց կողմից Հայաստան-Իրան և Իրան-Հայաստան ուղղություններով փոխանցվող փոքրածավալ գումարների սպասարկումը:
Բանկն նպատակ ունի զարգացնելու իր գործունեությունն ինչպես ՀՀ ներքին (հիմնականում` պետական պարտատոմսերի և միջբանկային ավանդների շուկայում, ինչպես նաև հիպոթեքային ու սպառողական ոլորտի վարկավորման), այնպես էլ արտաքին (միջբանկային ոլորտի) ֆինանսական շուկաների սեգմենտներում:
Բանկի ռազմավարությունը նպատակաուղղված է պահպանելու ակտիվային գործունեության ծավալները և շրջանակները նույն մակարդակի վրա, բարձրացնելու եկամուտների՝ ծախսերի նկատմամբ արդյունավետությունը ու ավելացնելու կուտակված շահույթը և նվազեցնելու բանկային (մասնավորապես, վարկային, արտարժութային և գործառնական) ռիսկերի ազդեցությունը:
Գործունեության նպատակը
Բանկի հիմնական նպատակներն են.
շահութաբերության ապահովում
ընդհանուր կապիտալի մակարդակի բարձրացում
ըստ ակտիվների և պասիվների կառավարմանը կայուն գործունեության ապահովում և մրցակցության ուժեղացման պայմաններում միջբանկային և պետական պարտատոմսերի, ինչպես նաև հիպոթեքային ու սպառողական վարկերի շուկայում դիրքերի ամրապնդում,
գործունեության նպատակաուղղված (մասնավորապես, առևտրի և արտադրական ոլորտի վարկավորման) ընդլայնում, ոչ տոկոսային ծախսերի օպտիմիզացում և կրճատում, շուկայի նոր գործառնությունների և ծառայությունների (մասնավորապես, ՙԱրՔա՚ պլաստիկ քարտերով գործառնությունների գծով) նվաճում
բանկի հաճախորդների սպասարկման որակի բարձրացում, այն է մեկ հաճախորդի սպասարկման տևողության կրճատում 20%-ով և հետևաբար, հերթերի կրճատում:
Բանկի կողմից որդեգրվել է պահպանողական, կայուն և հետևողական քաղաքականություն, ինչը պայմանավորված է միակ բաժնետերի (ԻԻՀ ՙՄելլաթ՚ բանկի), խորհրդի և գործադիր մարմնի հարաբերություններում դրսեվորված միասնական կորպորատիվ գաղափարներով և սկզբունքներով:
Բանկը իր գործունեության հետագա զարգացումը դիտարկում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշների քանակական աճի մեջ, այլև բավական մեծ ուշադրություն է դարձնում իր վիճակի կայունության, հուսալիության, համբավի և իրացվելիության մակարդակների բարձրացմանը, ինչը վկայում է այն մասին, որ բանկի համար կարևորվում է և գնահատվում ոչ միայն բանկի ֆինանսական ցուցանիշների բացարձակ աճը, այլ նաև՝ որակական իրավիճակի բարելավումը:






