Գործադիր մարմնի ղեկավար՝ Բերտոլտ Հերցֆելդ
Հասցե՝ Երևան, Մոսկովյան 31, շինություն 99
Դիմել՝ Tel: 51-48-60
Ավանդներ
Ի՞նչ է ավանդը
Ավանդը բանկային հաշվի վրա ներդրված գումար է, որը ավելանում է ավանդի ժամկետի ողջ ընթացքում գործող տոկոսադրույքի չափով:
Ինչու՞ է անհրաժեշտ խնայել գումար
Ցանկացած անձ կարող է գումար խնայել անկախ նրա ամսական եկամտից:
Գումար խնայելը չի նշանակում խնայել շատ մեծ գումար: Դուք կարող եք խնայել նաև փոքր գումար կանոնավոր կարգով:
Ինչու՞ է նախընտրելի խնայել գումարը բանկում
Դուք կարող եք համոզված լինել, որ Ձեր գումարը ապահով է և չի կորի:
Դուք կստանաք երաշխավորված տոկոս, որի դեպքում Դուք կկուտակեք ավելի շատ գումար, քան ներդրել եք:
Դուք չեք ենթարկվի կուտակված գումարի մի մասը ծախսելու գայթակղությանը։
Մենք առաջարկում ենք Ձեզ հետևյալ ավանդների տեսակները
Խնայողական ծրագիր – ՊրոՖիքս
Ժամկետային ավանդ – ՊրոԱպագա
Խնայողական հաշիվ – Պրոֆլեքս
Մանկական խնայողական հաշիվ ՊրոՄանուկ մանկական խնայողական հաշիվ
Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց
Մասնաճյուղերի ցանց
Գլխավոր գրասենյակ
Մոսկովյան փ. 31/99
հեռ. +(37410) 500 191
«Մաշտոց» մասնաճյուղ
Մաշտոցի պող. 16
հեռ. +(37410) 536 931
«Մալաթիա» մասնաճյուղ
Րաֆֆու փ. 39
հեռ.՝ +(37410) 744 342
«Տերյան» մասնաճյուղ
Տերյան փ. 105/1
հեռ.՝ +(37410) 514 828
«Նոր Նորք» մասնաճյուղ
Գայի պող. 17/1
հեռ.՝ +(37410) 621 067
«Շենգավիթ» մասնաճյուղ
Բագրատունյաց փ. 15
հեռ.՝ +(37410) 464 556
«Վանաձոր» մասնաճյուղ
Տիգրան Մեծի պող. 75
հեռ. +(374322) 41 123
«Գյումրի» մասնաճյուղ
Աբովյան փ. 248
հեռ. +(374312) 56 688
«Արտաշատ» մասնաճյուղ
Օգոստոսի 23 փ. 93
հեռ.՝ +(374235) 21 115
Բանկոմատների ցանց
Երևան
Մոսկովյան փ. 31/99
Մաշտոցի պող. 16
Րաֆֆու փ. 39
Տերյան փ. 105/1
Գայի պող. 17/1
Բագրատունյաց փ. 15
Վանաձոր
Տիգրան Մեծի պող. 75
Գյումրի
Աբովյան փ. 248
Արտաշատ
Օգոստոսի 23 փ. 93
Մեր առաքելությունը
ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող միջազգային բանկ։ Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում և որակյալ ծառայություններ։ Մեր հիմնական ուղղություններից է մանր, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, քանզի մենք համոզված ենք, որ փոքր և միջին ձեռնարկությունները ապահովում են նոր աշխատատեղեր և ունեն դրական ազդեցություն տնտեսության համապատասխան ոլորտների զարգացման համար։ Ի տարբերություն այլ բանկերի մեր Բանկը չի գովազդում սպառողական վարկերը. փոխարենը մենք շեշտը դնում ենք պատասխանատու բանկային գործունեության վրա՝ զարգացնելով խնայողության մշակույթ և հաստատելով երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ։ Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկման մեջ։
Գործարար էթիկա և շրջակա միջավայրի չափանիշները
ՊրոԿրեդիտ խմբի համընդհանուր առաքելության մի մասն է կազմում չափանիշների սահմանումը այն ֆինանսական հատվածում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում։ Մենք ուզում ենք որոշակի դրական ներգործություն ունենալ ոչ միայն մեր ծառայություններից օգտվող նպատակային խմբերի և մեր մատուցած ֆինանսական ծառայությունների որակի առումով, այլ նաև գործարար էթիկայի առումով։ Այս իմաստով մեր կուռ կորպորատիվ արժեքները առանցքային դեր են խաղում։ Մենք սահմանել ենք վեց կարևոր սկզբունքներ, որոնցով ուղղորդվում են ՊրոԿրեդիտ հաստատությունները։
Թափանցիկություն. մենք հավատարիմ ենք մնում և՛ մեր հաճախորդներին, և՛ ընդհանուր հասարակությանը, և՛ մեր աշխատակիցներին թափանցիկ տեղեկատվության տրամադրելու սկզբունքին, և մեր քայլերը պարզ են և բաց։
Բաց հաղորդակցության մշակույթ. մենք բաց ենք, արդար և կառուցողական միմյանց հետ շփման մեջ և աշխատանքի վայրում ընդհարումները հարթում ենք արհեստավարժորեն՝ աշխատելով համատեղ լուծումներ գտնել։
Սոցիալական պատասխանատվություն և հանդուրժողականություն. մենք մեր հաճախորդներին տալիս ենք խելամիտ խորհուրդներ. մենք գնահատում ենք նրանց տնտեսական և ֆինանսական վիճակը, նրանց պոտենցիալը և կարողությունները, որպեսզի նրանք կարողանան շահավետ օգտվել որոշակի «ծառայություններից»։ Խնայողության մշակույթի տարածումը շատ կարևոր է մեզ համար։ Մենք վերաբերվում ենք բոլոր մեր հաճախորդներին և աշխատակիցներին հարգանքով և արդար՝ անկախ նրանց ծագումից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, հավատքից կամ քաղաքական հայացքներից։
Հակվածությունը բարձրորակ սպասարկման. բոլոր հաճախորդներին ցուցաբերվում է ընկերական, արհեստավարժ և հարգալից վերաբերմունք։ Մեր աշխատակիցները տրամադրում են բարձրակարգ ծառայություն բոլոր հաճախորդներին՝ անկախ նրանց գիտելիքից կամ բիզնեսի ծավալից։
Մասնագիտական բարձր չափանիշներ. Յուրաքանչյուր աշխատակից պատասխանատվություն է կրում իր աշխատանքի որակի համար և ջանում կատարել այն նույնիսկ ավելի լավ։
Աշխատողների նվիրվածության բարձր աստիճան. սա համահունչ է անձնական ներգրավվածությանն ու արդարությանը՝ գծեր, որոնք պահանջվում են բոլոր ՊրոԿրեդիտ հաստատությունների աշխատակիցներից։ ՊրոԿրեդիտի այս արժեքները հանդիսանում են մեր կորպորատիվ մշակույթի հիմնաքարը և քննարկվում ու ակտիվորեն կիրառվում են մեր ամենօրյա գործնական կյանքում։ Ավելին. դրանք արտացոլված են մեր Վարվեցողության կանոնների մեջ, որը փոխակերպում է ՊրոԿրեդիտ խմբի էթիկայի սկզբունքները կիրառելի ուղեցույցերի ՊրոԿրեդիտի ողջ աշխատակազմի համար։ Համոզվելու համար, որ նոր աշխատակիցները լիովին ընկալում են սահմանված սկզբունքները՝ ներածական վերապատրաստման դասընթացները նոր աշխատակիցների համար նվիրված են բացառապես Վարվեցողության կանոններին և դրանց կարևորությանը մեր թիմի բոլոր անդամների համար։ Ինչպես նաև համոզված լինելու համար, որ աշխատակիցները նվիրված են մնում մեր բարձր էթիկայի սահմանաչափերին և տեղեկացված են նորանոր խնդիրների և մեր հաստատությունների համար էթիկական կարևորություն ունեցող զարգացումների մասին, առկա աշխատակազմի համար գիտելիքները թարմացնող պարբերական վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում, որոնց ընթացքում ներկայացվում են համապատասխան առարկաներ և քննարկվում են թերի կետերը։ Մեկ այլ համոզիչ փաստ այն բանի, որ մեր հաստատությունը հավատարիմ է էթիկայի բարձրագույն չափանիշներին, հանդիսանում է մեր՝ միջազգային լավագույն փորձի և ընթացակարգերի հետևողական կիրառումը՝ պաշտպանելու համար մեզ՝ որպես փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործիք օգտագործվելուց։ Այստեղ կարևոր է «հաճախորդին ճանաչելը» և այս սկզբունքի հետ մեկտեղ պատշաճ զեկուցում իրականացնելը և համապատասխանությունը կիրառելի կանոնակարգերին։ Մենք նաև սահմանում ենք շրջակա միջավայրի վրա մեր վարկավորման գործունեության ազդեցության սահմանաչափեր։ ՊրոԿրեդիտ Բանկը ներդրել է շրջակա միջավայրի կառավարման մի համակարգ՝ հիմնված միջավայրային չափանիշներով վարկային պորտֆելի շարունակական գնահատման վրա, պոտենցիալ միջավայրային ռիսկեր ներառող բոլոր տնտեսական գործունեությունների մանրամասն վերլուծության վրա, ինչպես նաև այն ձեռնարկությունների դիմումների մերժման վրա, որոնց գործունեությունը համարվում է վնասակար միջավայրի համար և որոնք գտնվում են մեր «Հաստատությունների բացառման ցուցակում»։ Միջավայրային խնդիրները վարկի հաստատման գործընթացի մեջ ներառելով՝ ՊրոԿրեդիտ Բանկը նաև կարողանում է բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների մասին իր հաճախորդների ընդհանուր տեղեկացվածության մակարդակը։ Մենք վստահեցնում ենք, որ վարկային դիմումների գնահատման ընթացքում համապատասխանությունը էթիկայի գործարար փորձին առանցքային դեր է խաղում։ Ձեռնարկությունը կամ անհատը վարկ չի ստանում, եթե կասկած կա, որ նա կարող է որևէ առընչություն ունենալ ոչ ապահով կամ բարոյականության տեսակետից անընդունելի աշխատանքի հետ՝ մասնավորապես երեխաների շահագործման։





ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ