Prometey Bank

prometey Պրոմեթեյ Բանկ ՍՊԸ

Գործադիր մարմնի ղեկավար՝ Էմիլ Սողոմոնյան
Հասցե՝ Երևան, Հանրապետության 44/2
Դիմել՝ Tel: 56-20-36, 52-17-05, 58-29-77 Fax: 54-57-19 E-mail: info@prometeybank.am

Ավանդներ

Բանկի կողմից ներգրավվում են ավանդներ ինչպես ֆիզիկական (այդ թվում անհատ ձեռնարկատեր), այնպես էլ իրավաբանական անձանցից, ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից, ՀՀ դրամով և արտարժույթով*: Ավանդներից հաշվեգրվող տոկոսագումարների վճարումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների տոկոսագումարները վճարվում են բացառապես ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտներից` այն արժույթով, որով ներգրավվել են:
Բանկի կողմից ընդունվող ավանդի տեսակներն են`

1. Ավանդի ներգրավում տոկոսագումարների պարբերաբար վճարումով
Ներգրավվող գումարների սահմանաչափերը Ավանդի մարման ժամկետները
3 ամիս 6 ամիս 12 ամիս
0.5 մլն դրամ – 20 մլն դրամ 6% 7.5% 8.5%
$ 1.000 – $ 50.000 5.5% 7% 8%
1.000 եվրո – 40.000 եվրո 3% 3.5% 4%

$50.000, 20մլն դրամ պայմանագրային
40.000եվրո և ավելի դեպքում

2. Ավանդի ներգրավում տոկոսագումարի վճարմամբ պայմանագրի ժամկետի վերջում
Ներգրավվող գումարների սահմանաչափերը Ավանդի մարման ժամկետները
3 ամիս 6 ամիս 12 ամիս
0.5 մլն դրամ – 20 մլն դրամ 7% 8% 9%
$ 1.000 – $ 50.000 6% 7.5% 8.5%
1.000 եվրո – 40.000 եվրո 4% 4,5% 5%

$50.000, 20մլն դրամ, պայմանագրային
40.000եվրո և ավելի դեպքում

Իրավաբանական անձանց ներգրավվող ավանդների տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային:

Երաշխավորված ավանդի չափերն են (վերաբերվում է միայն ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցներին)`

* եթե ավանդատուն բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է.

* եթե ավանդատուն բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը մեկ միլիոն հայկական դրամ է.

* եթե ավանդատուն բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդիգումարը մեկ միլիոն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև երկու միլիոն հայկական դրամով.

* եթե ավանդատուն բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է մեկ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` մեկ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Բանկի կողմից ավանդատուին վճարված տոկոսագումարը (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) ենթակա է հարկման, համաձայն ՀՀ եկամտահարկի մասին օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի: Եկամտահարկի մեծությունը կազմում է 10%: Ժամկետային ավանդները ժամկետից շուտ հետ վերցնելու դեպքում, ավանդի հիմնական գումարը տրամադրվում է ավանդատուին ամբողջությամբ, իսկ հաշվեգրված տոկոսագումարները վերահաշվարկվում են բանկում 2% տարեկան տոկոսադրույքով:

Ավանդների ներգրավման տեղեկատվական ամփոփագիր

Մասնաճյուղերի ցանց

ԿԱՍՅԱՆ
ք. Երևան, Կասյան 5
հեռ. (+374 10) 27 22 70
կառավարիչ` Թոխմախյան Արսեն
աշխատանքային ժամերը` 9:00 – 18:00
հանգստյան օրերը` շաբաթ, կիրակի

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
ք.Երևան, Տիգրան Մեծ 10
հեռ. (+374 10) 52 86 71
կառավարիչ` Գրիգորյան Արմեն
աշխատանքային ժամերը` 9:00 – 18:00
հանգստյան օրերը` շաբաթ, կիրակի

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ք.Երևան, Երվանդ Քոչար 17
հեռ. (+374 10) 55 83 80
կառավարիչ` Գալստյան Արթուր
աշխատանքային ժամերը` 9:00 – 18:00
հանգստյան օրերը` շաբաթ, կիրակի

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 12
ք.Երևան, Ազատության 12
հեռ. (+374 10) 20 04 39, 20 05 89
կառավարչի ժ/պ` Խաչատրյան Արայիկ
աշխատանքային ժամերը` 9:00 – 18:00
հանգստյան օրերը` շաբաթ, կիրակի

ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բանկի փայատերերի համար ներդրումային ռիսկի ընդունելի սահմաններում ապահովել շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերության բավարար մակարդակ` բանկային գործիքների հարուստ զինանոցի ձևավորմամբ և զարգացմամբ իրականացնելով առնվազն հայրենական ստանդարտների միջին մակարդակից բարձր որակի ծառայությունների մատուցում` տրամադրման որակի «գնի» ռացիոնալ համատեղմամբ:

ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ Հայաստանի առաջին առևտրային բանկերից մեկն է, որը դիմակայելով բանկային օրենսդրական դաշտի բազմաթիվ խստացումներին, պահպանելով օրենքների և նորմատիվ ակտերի պահանջները, առ այսօր հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը` տարիների ընթացքում իր կայուն դիրքը գրավելով ՀՀ բանկային համակարգում:

Բանկի արդյունավետ և հետևողական քաղաքականության շնորհիվ ապահովում է հաճախորդներին միջազգային չափանիշներին համապատասխան բանկային ծառայությունների տրամադրում, կիրառելով գործող անհրաժեշտ բանկային տեխնոլոգիաները և օգտագործելով կուտակված զգալի փորձը:

Բանկի աշխատակիցների բարձր մասնագիտացումը, ֆինանսական շուկաների լավ իմացությունը և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցումը, հնարավորություն են տալիս հաճախորդներին ապահովել բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ` ապահովելով նրանց համար հաջողության և կայունության մթնոլորտ:

Այսօր, երբ Հայաստանի տնտեսական իրավիճակը նպաստում է գործարարության աճին, մենք պատրաստ ենք մեր հաճախորդներին տրամադրել բանկային և ֆինանսական գործարքների մի ամբողջ շղթա, որպեսզի նրանք կարողանան առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները, պահպանեն և մեծացնեն սեփական կապիտալը:

ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

1990
Հիմնադրվել է Պրոմեթևս Առևտրային Բանկը` գործունեություն ծավալելով մայրաքաղաքի Հ.Քոչար -19 հասցեում:

1993
Հոկտեմբերի 23-ին լիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` թիվ 27 ընդհանուր արտոնագրով:

1996
Վերանվանվել է ` Պրոմեթևս Բանկ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության:

2000
Անդամակցություն SWIFT համակարգին:

2001
Վերանվանվել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ` տեղափոխվելով և իր գործունեությունը շարունակելով Բանկի նորակառույց ու հարմարավետ մասնաշենքում (Հանրապետության 44/2 հասցեում):

2005
Հիմնվել է ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային բնույթի շտապ փոխանցումների (express-փոխանցումներ) համակարգ` ՌԴ «Промсвязьбанк» ՓԲԸ –ի հետ համատեղ:

Արտոնագրվել են «Տիգրան Մեծ» և «Կասյան» մասնաճյուղերը:

Ստացել է MasterCard Europe համակարգի թողարկող և սպասարկող մասնակցի կարգավիճակ:

2006
Սկսել է թողարկել Maestro, MasterCard Standart, MasterCard Gold, MasterCard Business տիպի պլաստիկքարտեր:

2007
Առաջին կիսամյակի վերջում Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց 3.500,0 մլն. ՀՀ դրամ գումարով` 01.07.07թ. դրությամբ կազմելով 7200,0 մլն. ՀՀ դրամ:

ՌԴ արժեթղթերի շուկայում Բանկի հաճախորդներին մասնագիտացված ծառայություններ մատուցելու նպատակով` Բանկը դիմեց ՀՀ կենտրոնական բանկ և ստացավ ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության բրոքերային (դիլերային), արժեթղթերի պահառուի / արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիաներ` դառնալով ՀՀ բանկային համակարգում միակ բանկը, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել էր արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության բոլոր երեք լիցենզիաները:

Կնքվեց բրոքերային սպասարկման պայմանագրի ՌԴ «Ֆայնենշլ Բրիջ» Ինվեստիցիոն Ընկերության հետ` ՌԴ արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալելու նպատակով, ներդնելով NET Investor ծրագիրը, որը հնարավորին դարձրեց տեղեկանալ Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումներին և on-line ռեժիմում գործարքներ իրականացնել (ինչպես հաճախորդների, անյպես էլ Բանկի անունից):

Ռայֆայզեն Ցենտրալբանկի հետ կնքվեց ԱՄՆ դոլարի, ԵՎՐՈ-ի և ՌԴ ռուբլու արտահանման և ներմուծման պայմանագիր (գործարքների իրականացման նվազագույն սակագներով), ինչպես նաև Ավստրիայից ոսկու ստանդարտ ձուլակտորների ներմուծման պայմանագիր:

Անդամակցություն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների «MIGOM» և «Anelik» համակարգերին:

Արտոնագրվել է « Երվանդ Քոչար» մասնաճյուղը:

2008
Բանկը տարեսկզբից ակտիվորեն սկսեց իրականացնել «MoneyGram» դրամական փոխանցումների համակարգի սպասարկում:

Առաջին անգամ Հայաստանում 2008թ. մայիսի 21-ին և հուլիսի 17-ին Բանկը թողարկեց և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական «Ի ԷՖ ՋԻ » Բանկ Ցյուրիխին վաճառեց համապատասխանաբար 5 տարի մարման ժամկետով 2,0 մլն. և 1 տարի մարման ժամկետով 4,5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով 120 հատ սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր` 6% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին համապատասխան` մշակվել և ՀՀ ԿԲ ներկայացվել Բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը կարգավորող ներքին ակտերի ամբողջական փաթեթը ինչի հիման վրա 01.07.08թ.-ից Բանկը շարունակել է մատուցել համապատասխան ներդրումային ծառայություններ նոր օրենսդրական պահանջներին համապատասխան:

Արտոնագրվել է «Ազատության 12» մասնաճյուղը:

2008թ. նոյեմբերի 1-ից Բանկը սկսել է թողարկել միջազգային չափանիշներին համապատասխանող, անվտանգության ժամանակակից պահանջներին բավարարող MasterCard Standard և MasterCard Gold չիպային (միկրոպրոցեսորային) պլաստիկ քարտեր` ստանալով MasterCard ընկերության կողմից հիշյալ քարտերի թողարկման համապատասխան իրավունք:

2009
2009թ. հունիս ամսին Բանկը թողարկեց և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական ՙԻ ԷՖ ՋԻ ՚Բանկ Ցյուրիխին վաճառեց 7 տարի (2560 oր ) մարման ժամկետով 10,0 մլն.ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր: