Գործադիր մարմնի ղեկավար՝ Վալերի Օվսյաննիկով
Հասցե՝ Երևան, Նալբանդյան 46
Դիմել՝ Tel: 58-04-51
Fax: 56-55-78 E-mail: headoffice@vtb.am
Ավանդներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը խնայողությունների ներգրավման բնագավառում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մատուցում է ծառայությունների լայն տեսականի: Ավանդների պայմանները սահմանվում են ելնելով հաճախորդների պահանջմունքներից (դրամական փոխանցումներ, խնայողությունների կուտակում, աշխատավարձի, կենսաթոշակի, ավանդների ամենամսյա տոկոսների վճարում և այլն): Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով և արտարժույթով (ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո): Բանկը երաշխավորում է ավանդների պահպանումը, գաղտնիությունը և վերադարձը հաճախորդի առաջին իսկ պահանջով: Ավանդի տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Ավանդի վճարումը կատարվում է պայմանադրված ժամկետը լրանալու պահին` ժամկետային ավանդ կամ ավանդատուի առաջին իսկ պահանջով` ցպահանջ ավանդ:
| ժամկետային ավանդ “ՎՏԲ-Հեռանկար+” | ||||||
| Ավանդի նվազագույն գումար/ ժամկետ | 31-60 օր | 61-90 օր | 91-180 օր | 181-270 օր | 271-365 օր | 366-730 օր |
| ՀՀ դրամ` 100 000-ից | 9.00% | 11.00% | 11.25% | 11.50% | 12.00% | 12.50% |
| ԱՄՆ դոլար` 300-ից | 3.00% | 5.00% | 6.00% | 7.50% | 8.00% | 8.50% |
| Եվրո` 300-ից 50.000-ից | 0.50%0.50% | 1.50%1.75% | 3.00%3.25% | 3.50%4.50% | 5.00%5.50% | 6.00%6.50% |
| ՌԴ ռուբլի` 10 000-ից | 0.50% | 1.00% | 2.50% | 3.00% | 3.25% | 3.50% |
| - Ավանդն առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների է։ - Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին։ |
||||||
| Ժամկետային ավանդ “ՎՏԲ–Նպատակային “ | |||||
| Սկզբնական ներդրում/ժամկետ | 61 – 90 օր | 91 – 180 օր | 181 – 270 օր | 271 – 365 օր | 366-730 օր |
| ՀՀ դրամ | |||||
| 10 000 -ից | 10.00% | 10.25% | 10.50% | 11.00% | 11.50% |
| 100 000 -ից | 10.25% | 10.50% | 10.75% | 11.25% | 11.75% |
| 1 000 000 -ից | 10.50% | 10.75% | 11.00% | 11.50% | 12.00% |
| ԱՄՆ դոլար | |||||
| 30 -ից | 4.00% | 5.00% | 6.50% | 7.00% | 7.50% |
| 300 -ից | 4.25% | 5.25% | 6.75% | 7.25% | 7.75% |
| 3 000 -ից | 4.50% | 5.50% | 7.00% | 7.50% | 8.00% |
| Եվրո | |||||
| 30-ից | 1.00% | 1.50% | 1.75% | 2.00 % | |
| 300 -ից | 1.75% | 3.00% | 4.00% | 5.00% | |
| 50 000 -ից | 2.75% | 4.00% | 5.00% | 6.00% | |
| ՌԴ ռուբլի | |||||
| 1 000 -ից | 1.00% | 1.50% | 1.75% | 2.00% | |
| 10 000 -ից | 1.25% | 1.75% | 2.00% | 2.25% | |
| 100 000 -ից | 1.50% | 2.00% | 2.25% | 2.50% | |
| - Ավանդն անսահմանափակ անգամներ լրացուցիչ մուտքագրումներով է և առանց ելքագրումների։ - Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս կամ կապիտալացվելով` ավանդի ժամկետի ավարտին։ - Եթե դրամական միջոցների կուտակման արդյունքում Ավանդի գումարը անցնում է ներդրման սահմանաչափի հաջորդ շեմը, ապա Ավանդի դիմաց տոկոսների հաշվեգրումը անցման հաջորդ օրվանից կատարվում է այդ սահմանաչափի համար սահմանված տոկոսադրույքով։ |
|||||
| ժամկետային ավանդ “ՎՏԲ-Հարմարավետ” | |||
| Ավանդի ներդրման գումար (չնվազող մնացորդ)/ժամկետ | 91 – 180 օր | 181 – 270 օր | 271 – 365 օր |
| ՀՀ դրամ | |||
| 200 000 -ից | 9.75% | 10.00% | 10.50% |
| 2 000 000 -ից | 10.00% | 10.25% | 10.75% |
| 20 000 000 -ից | 10.25% | 10.50% | 11.00% |
| ԱՄՆ դոլար | |||
| 500 -ից | 4.50% | 6.00% | 6.50% |
| 5 000 -ից | 4.75% | 6.25% | 6.75% |
| 50 000 -ից | 5.00% | 6.50% | 7.00% |
| Եվրո | |||
| 300 -ից | 1.50% | 2.00% | 3.50% |
| 50 000 -ից | 2.00% | 2.50% | 4.00% |
| ՌԴ ռուբլի | |||
| 20 000 -ից | 0.50% | 1.00% | 1.25% |
| 200 000 -ից | 0.75% | 1.25% | 1.50% |
| 2 000 000 -ից | 1.00% | 1.50% | 1.75% |
| - Ավանդն անսահմանափակ անգամներ լրացուցիչ մուտքագրումներով, ելքագրումներով, բազմարժութային է։ - Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին։ - Ավանդից լրացուցիչ ելքագրումներ կարող են կատարվել ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ավանդի մարմանը նախորդող օրը։ - Դրամական միջոցների կուտակման արդյունքում Ավանդի համար սահմանված չնվազող մնացորդի հաջորդ շեմն անցնելու դեպքում անցման հաջորդ օրվանից ֆիքսվում է նոր (ավելի բարձր) չնվազող մնացորդի համար սահմանված տոկոսադրույք։ - Ավանդը բազմարժութային է` Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին հնարավություն է ընձեռվում բազմակի անգամ իրականացնել ավանդի ամբողջ գումարի (ոչ մասնակի) արժույթի փոխարկում առանց ավանդային պայմանագրի լուծման։ |
|||
| ժամկետային ավանդ “ՎՏԲ-Սոցիալական” | ||
| Ավանդի նվազագույն գումար/ ժամկետ | Տոկոսների վճարման հաճախականություն | 61-365 օր |
| ՀՀ դրամ | Յուրաքանչյուր ամիս | 10.00% |
| 10 000 -ից | Ժամկետի ավարտին | 11.00% |
| - Ավանդն ընդունվում է ՀՀ ռեզիդենտ կենսաթոշակառու անձից։ - Ավանդն անսահմանափակ անգամներ լրացուցիչ մուծումներով և ելքագրումներով է։ - Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս կամ ժամկետի ավարտին։ - Ավանդից լրացուցիչ ելքագրումներ կարող են կատարվել առավելագույնը օրական մեկ անգամ` սկսած ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ավանդի մարմանը նախորդող օրը, ընդ որում Ավանդի գործողության ողջ ընթացքում չնվազող մնացորդ է սահմանվում օրվա դրությամբ ավանդի գումարի կեսը։ |
||
| ժամկետային ավանդ “ՎՏԲ-Մանկություն” | |
| Սկզբնական մուտքագրում/ժամկետ | 365 – 1825 օր (1-5 տարի) |
| * 5.000 ՀՀ դրամ | 11% |
| * 20 ԱՄՆ դոլար | 7.00% |
| * 20 Եվրո | 3.00% |
| - Ավանդը ներդրվում է հօգուտ անչափահասի։ - Ավանդն անսահմանափակ անգամներ լրացուցիչ մուտքագրումներով է և առանց ելքագրումների։ - Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են յուրաքանչյուր տարի կամ կապիտալացվելով` ավանդի ժամկետի ավարտին։ - 3 մլն. ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար, 6 000 եվրո և ավելի ավանդների ներդրման կամ այդ գումարին կուտակումների արդյունքում հասնելու դեպքում նշված տոկոսադրույքներին գումարվում է (+)0.5% տարեկան տոկոսադրույք։ - Բանկն իր կողմից Ավանդ ներդրողին նվիրում է դժբախտ պատահարների ապահովագրություն։ * Հատուկ առաջարկի շրջանակներում` մինչև հունիսի 12-ը: |
|
| - Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով,ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով։ - Ավանդի տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը։ - Ժամկետային ավանդի վճարումը կատարվում է պայմանադրված ժամկետը լրանալու օրը, իսկ ցպահանջ ավանդներինն` ավանդատուի առաջին իսկ պահանջով։ - Ցպահանջ ավանդների դիմաց` տարեկան 0.01%` ամսվա ընթացքում մինչև 100 000 ՀՀ դրամ օրական մնացորդի նկատմամբ, տարեկան 0.5% ամսվա ընթացքում 100 000-ից ավել ՀՀ դրամ օրական մնացորդի նկատմամբ, արտարժույթով` անկախ գումարի չափից տարեկան 0.01%։ - Ավանդատուի ցանկությամբ, ավանդի գործողության ընթացքում Բանկը Ավանդատուին կարող է տրամադրել VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագնային պայմաններով` - բանկային քարտի թողարկում` 0 ՀՀ դրամ, - քարտի սպասարկման տարեկան վճար քարտի գործողության առաջին տարում` 0 ՀՀ դրամ, - քարտային հաշվի չնվազող մնացորդ` 0 ՀՀ դրամ, - քարտի սպասարկման բոլոր այլ սակագները` համաձայն Բանկում գործող սակագների։ Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված։ |
|
Մասնաճյուղերի և Բանկոմատների ցանց
Բանկի մասին
ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ – ունիվերսալ առևտրային բանկ, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում ՎՏԲ բանկ ԲԲԸ /Ռուսաստան/ դուստր բանկ: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` Հայխնայբանկ ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանց: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է ՎՏԲ բանկ ԲԲԸ:
ՎՏԲ – Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման և սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ և մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում:
Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկատերերին և ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առևտրային և պետական կազմակերպություններին:
2009թ. հունիսի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան բանկը ունի 78 մասնաճյուղ, 802 աշխատակից:
Բանկն այսօր
ՎՏԲ – Հայաստան բանկը կորպորատիվ հաճախորդների սպասարկման, վարկավորման և բնակչության խնայողությունների ներգրավման ծավալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է:2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 13.78 միլիարդ ՀՀ դրամ կամ 45.2 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի, իսկ բանկի ակտիվները` ավելի քան 99 միլիարդ ՀՀ դրամ կամ 325,4 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի:
ՎՏԲ – Հայաստան բանկի գործունեության ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում: Բացի այդ մշտապես թարմացվում է մանրածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շարքը եւ ընդլայնվում բանկի գործունեությունը բիզնեսի ամենատարբեր ոլորտներում` փոքր ձեռնարկությունների սպասարկումից մինչեւ խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության ընդլայնում:
Պատմությունը
Բանկային գործունեություն իրականացնելու թիվ 64 լիցենզիա` տրված 31.10.1996թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
Բանկը հիմնադրվել է 1923 թվականին, մինչև 2006թ. հունիսի 20-ը գործում էր ՙՀայաստանի խնայողական բանկ՚ անվանումով:
2004թ. մարտին ՌԴ Վնեշտորգբանկը ձեռք բերեց բաժնետոմսերի զգալի մասը, իսկ 2006թ. ՎՏԲ խմբի բանկերը որոշեցին գործել նույն ապրանքանիշով, 2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն “Mika Armenia Trading” LTD կազմակերպությունից ձեռք բերեց 30% հանած մեկ բաժնետոմս եւ դարձավ Հայաստանում դուստր բանկի` “ՎՏԲ – Հայաստան բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր:
Բանկի բաժնետերն է` ՙՎՏԲ բանկ՚ ԲԲԸ-ն:
2008թ. հուլիսի 9-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ+ “Stable” վարկանիշ, 2007թ. հոկտեմբերի 26-ին բանկին շնորհել է BB ` “Positive” վարկանիշ, իսկ 2006թ. հոկտեմբերին` BB վարկանիշ` կայուն կանխատեսմամբ,
Բանկը Viza International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ է:
Բանկը հանդիսանում է ՙՀայինկասացիա՚ ՓԲԸ բաժնետեր:
Մասնաճյուղերի խիտ ցանցը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից`տարաբնույթ վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում SWIFT, Interexpress, Anelik, Bistraya Pochta համակարգերով, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:
Բանկն ունի 78 մասնաճյուղ, 31-ը Երևանում, մնացածը Հայաստանի քաղաքներում և նախկին շրջկենտրոններում:






