Վերլուծություն

Мало денег? Одолжи их банку!

Банки одни из самых полезных инструментов нашей цивилизации. Как правильно потреблять блага цивилизации мы должны знать. Правильный выбор между кредитом и депозитом

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆՈՐ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

Չնայած որ բազմիցս հնչել է այն կարծիքը, թե Հայաստանի բանկային համակարգը կայուն է և վստահելի`այնուամենայնիվ, գործադիրը ցանկանում է այդ կայունությունը «ապահովագրել»: Առաջարկվում է կրկնապատկել ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորվածության չափը:

Այսպես, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 2 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 4 մլն դրամով:

ՈՐՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԱՅՆՔԱՆ ՑԱԾՐ ԵՆ ՆՐԱ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԵՐԴՐԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԸ

2006 թվականից սկսած ավանդների փոխհատուցման ցուցակում ընդգրկված է եղել շուրջ 62 հազար քաղաքացի և այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ 21 հազար 144 մարդ փոխհատուցումն արդեն ստացել է: 2006-2009 թվականներին ավանդների փոխհատուցման ծրագրին հատկացվել է շուրջ 4,9 մլրդ դրամ: 2006 թվականին և 2007 թվականին պետական բյուջեից տրամադրվել է մեկական միլիարդ դրամ։ 2008 թվականին այդ թիվը հասել է 1,3 մլրդ–ի, իսկ 2009 թվականին պետական բյուջեի նախագծում ներկայացվում է 1,6 մլրդ։

ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Համաձայն ՀՀ ԿԲ տեղեկագիր ամսական պարբերականի, 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանցից ներգրավված ավանդագումարի ծավալը գերազանցում է 2008 թվականի համանուն ցուցանիշը 80,3 տոկոսով:
2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերը ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանցից հավաքագրել են 627 413 մլն ՀՀ դրամ ավանդ, որի 92,9 տոկոսը կազմում են արտարժույթով, իսկ 7,1 տոկոսը` ՀՀ դրամով ներդրված ավանդները:

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ

Ի գիտություն բոլորի` առևտրային բանկերը հնարավարություն են տալիս իրենց ավանդատուներին ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ հետ պահանջել ժամկետային ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն, բնականաբար, սահմանելով որոշակի տույժեր և տուգանքներ: Պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տալիս…

ԱՊԱՀՈՎԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ

Ժամկետային ավանդների շարքում առևտրային բանկերն այսօր ներկայացնում են մանկական ավանդատեսակը, որը նախատեսված է երեխաների ապագայի մասին մտածող և նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու նպատակով գումար կուտակող անձանց համար:
Հայաստանյան շուկայում գործող պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկական ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքը այսօր հայաստանյան շուկայում տատանվում է դրամային ավանդների դեպքում 6,5-10%-ի սահմաններում, դոլարային ավանդների դեպքում` 3-9,5%-ի սահմաններում, իսկ եվրոյով կատարված ավանդների դեպքում կարելի է ակնկալել տարեկան 3-9% շահույթ:

Կասկադ ինվեստմենտսը (Cascade Investments) կանխատեսում է դրամի արժևորում

Կասկադ ինվեստմենտս ներդրումային ընկերությունը հրապարակել է հունիսին ֆինանսական շուկայի միտումների վերաբերյալ վերլուծականը:Դոլարի վաճառքի ծավալը NASDAQ OMX Armenia-ում այս ամիս կազմեց 62.8 մլն՝ Դ364.35 միջին փոխարժեքով:

Դոլարի դիրքերը կթուլանան

Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը գրում է, որ չնայած երկրորդ եռամսյակի վերջի որոշ դրական դինամիկային՝ ընդհանուր առմամբ վերջին 12 ամիսներին շարունակվող դոլարի աճը կդադարի: Այժմ դոլարի դիրքերն ավելի շատ կախված են ոչ թե ֆոնդային շուկաների տատանումներից, այլև հաշվադրույքների տարբերություններից:

 
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Copyright AM SYSTEMS LLC 2009
Կայքի սպասարկումը՝ Web design studio SiteMax