Легкая пробежка по магазинам показывает, что ставки по потребительским кредитам варьируются от 16% до 24%. Представим, что обычный покупатель желает купить себе портативный компьютер за 350 000 драмов. При сумме первоначального взноса в 10% и сроке кредитования на 12 месяцев у него есть шанс получить кредит от 20% до 24%. Таким образом, при сравке 20%, через год он будет вынужден выплатить банку более 37 000 AMD без учета скрытых платежей. В то же время, при нынешних условиях вкладов предоставляемых армянскими банками, для накопления необходимых средств покупателю понадобится всего 6 месяцев, чтобы обойтись без кредита.
Поясняем. При упомянутых условиях среднемесячные выплаты по кредиту составят 32 326 AMD (от 35 до 29 с мелочью тысяч). При использовании накопительного влада в возможностью пополнения мы имеем возможность сделать первый взнос в размере 35 тыс. и ежемесячно пополнять счет на 32 тысячи. Нам все равно пришлось бы платить банку проценты, не так ли? Делаем вклад на 300 дней, пополняем его каждый месяц и в конце 6-го месяца имеем на руках около 320 тысяч с копейками. Прибавляем 32 тысячи налинными и добро пожаловать в магазин за компьютером.
Для выбора соответствующего вклада и банка можно использовать калькулятор на сайте www.avand.am. Он для этого и предназначен.
]]>Առաջարկվում է կրկնապատկել ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորվածության չափը: Այդ նպատակով լրացումներ են կատարվելու «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» օրենքներում: Առաջարկվում է երաշխավորված դրամական ավանդի չափը սահմանել 4 մլն դրամ ներկայիս 2 մլն դրամի փոխարեն։
Ապահովագրման կարգում ևս որոշ փոփոխություններ են նախատեսվում: Այսպես, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 2 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 4 մլն դրամով:
Իսկ եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, սակայն դրամային ավանդի գումարը պակաս է 2 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ 2 մլն դրամի չափով։
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը կլինի 2 մլն դրամ: Այսպիսով, երաշխավորման մեխանիզմի միջոցով կառավարությունը փորձում է խրախուսել քաղաքացիներին՝ խնայողությունները պահել ազգային արժույթով:
Համեմատություն կատարելու նպատակով ներկայացնում ենք բանկային ավանդների երաշխավորման չափերը մի շարք արտասահմանյան երկրներում մինչ ճգնաժամը և բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու նպատակով կիրառվող հակաճգնաժամային ծրագրերի իրականացումից հետո:
Ի դեպ, պետք է նշել, որ Ճգնաժամից հետո Ավստրիայում և Գերմանիայում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորումն անսահմանափակ է: ԱՄՆ-ում բանկային ավանդների երաշխավորումը 100`000-ից դարձավ 250`000 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` 35`000-ից 50`000 ֆունտ ստեռլինգ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.uba.am/ և http://www.cdaily.am կայքերից:
Անուշ Պարսամյան
]]>Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի: Իսկ վարկային տոկոսադրույքների թանկացումն ավելի շատ հետևանք է և ուղղակիորեն փոխկապակցված է ավանդների թանկացման հետ:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային բանկային ոլորտում ընդունված ճշմարտությունը` որքան բարձր է բանկի վարկանիշը, այնքան ցածր են նրա մատուցած ծառայությունների տոկոսադրույքները: Ինչպես հիշում ենք` հետխորհրդային շրջանի շատ բանկեր, որոնք բնակչությունից 11-13 և ավելի տոկոսադրույքներով գումարներ էին հավաքում` շատ արագ դարձան հիշողություն:
2009 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով առավելագույն աճ ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC), որը կազմել է 9,8 մլրդ դրամ:
Իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային դեպոզիտների ծավալով առաջատար բանկը Արդշինինվեստբանկն (ASHIB) է 48,7 մլրդ դրամով: Այնուհետև նրան հաջորդում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Յունիբանկը (Unibank), Կոնվերս Բանկը (Converse Bank), ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ (Ameriabank): Եռամսյակային կտրվածքով վերոհիշյալ ցուցանիշի ներգրավման լավագույն արդյունքն ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը բացարձակ մեծությամբ կազմում է 11,7 մլրդ դրամ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.uba.am/ և http://www.sobesednik.am/ կայքերից:
Անուշ Պարսամյան
]]>Նշենք, որ փոխհատուցում տրվում է այն անձանց, որոնք, ըստ առաջնահերթության, 70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ են, միայնակ կենսաթոշակառուներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, ՀՀ պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած անձինք և նրանց ընտանիքների անդամներ։
2006 թվականից սկսած ավանդների փոխհատուցման ցուցակում ընդգրկված է եղել շուրջ 62 հազար քաղաքացի և այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ 21 հազար 144 մարդ փոխհատուցումն արդեն ստացել է: 2006-2009 թվականներին ավանդների փոխհատուցման ծրագրին հատկացվել է շուրջ 4,9 մլրդ դրամ: 2006 թվականին և 2007 թվականին պետական բյուջեից տրամադրվել է մեկական միլիարդ դրամ։ 2008 թվականին այդ թիվը հասել է 1,3 մլրդ–ի, իսկ 2009 թվականին պետական բյուջեի նախագծում ներկայացվում է 1,6 մլրդ։
Համաձայն ավանդների փոխհատուցման մասին օրենքի` փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, և, որպես սոցիալական աջակցություն, վերապահվում է միայն տվյալ քաղաքացուն: Վերոհիշյալ իրավունքը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.hhpress.am/, http://www.tert.am/, http://www.168.am/, http://new.aravot.am/ կայքերից:
Անուշ Պարսամյան
]]>2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերը ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող անձանցից հավաքագրել են 627 413 մլն ՀՀ դրամ ավանդ, որի 92,9 տոկոսը կազմում են արտարժույթով, իսկ 7,1 տոկոսը` ՀՀ դրամով ներդրված ավանդները:
Վերոնշյալ ավանդագումարը չի ներառում կուտակային տոկոսները, ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները:
Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ ռեզիդենտներից ներգրաված ավանդագումարի ընդհանուր ծավալում դրամային ավանդների տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 14,2 տոկոսային կետով` չնայած, որ 2004 թվականին ՀՀ-ում ընդունված և 2005 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը երաշխավորում է ֆիզիկական անձանց դրամային ավանդները 2 մլն դրամի, իսկ արտարժութային ավանդները` ընդամենը 1 մլն դրամի չափով:
Գծապատկերում ներկայացված են ՀՀ առևտրային բանկերի կողմից 2009 թվականի հունվարից հունիս ամիսների ընթացքում ներգրավված ավանդները մլն ՀՀ դրամով
Դիտարկման ենթարկված ժամանակահատվածում ավանդների ներգրավման նվազագույն չափը գրանցվել է հունվար, իսկ առավելագույն չափը` հունիս ամիսներին: 2009 թվականի հունվար ամսին հավաքագրվել է 84 661 մլն ՀՀ դրամ ավանդ, որից դրամային ավանդները կազմել են 11,4 տոկոսը: Հունիս ամսին ՀՀ առևտրային բանկերը հավաքագրել են 126 677 մլն ՀՀ դրամ ավանդ: Հունիսն դրամային ավանդները կազմել են ընդհանուրի ընդամենը 6,1 տոկոսը:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան
]]>ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (ARARATBANK) /http://www.araratbank.am/ պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը հետ պահանջելու դեպքում հաշվարկում է տարեկան 0,1% տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են ավանդի գումարից:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ (ARMSWISSBANK) /http://www.armswissbank.am/ իրավունք է տալիս իր հաճախորդներին ժամկետից շուտ հետ պահանջել ժամկետային ավանդի գումարը` նմանատիպ բոլոր դեպքերի համար կատարելով վերահաշվարկ: Ավանդի դիմաց վճարվում է վերահաշվարկման համար պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը, իսկ փաստացի վճարված տոկոսագումարները գանձվում են ավանդի գումարից:
Կասկադ Բանկը (Cascade Bank) /http://www.cascadebanking.com/ ֆիզիկական անձանց առաջարկում է ՙԿասկադ՚ ավանդատեսակը, որը ներգրավվում է բացառապես ՀՀ դրամով, 365 օր տևողությամբ, տարեկան 15% տոկոսադրույքով: Միևնույն ժամանակ ավանդատուին առաջարկվում է ավանդի վաղաժամկետ ընդհատման դեպքերի համար նախատեսված տոկոսադրույքի վերահաշվարկման բավականին ճկուն սանդղակ: Ավանդը ներդնելուց 61-180, 181-240, 241-300 և 301-364 օր հետո ավանդի գումարը պահանջելու դեպքում համապատասխանորեն հաշվարկվում է 11, 12, 13 և 14 % տարեկան տոկոսադրույք:
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ (UniBank) /http://www.unibank.am/ հաճախորդի կողմից ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ավանդի նկատմամբ հաշվարկում է ֆիզիկական անձանց դեպքում տարեկան 0,1%, իսկ իրավաբանական անձանց դեպքում` տարեկան 0,5% տոկոսադրույք, ինչպես նաև ավանդի գումարից գանձում է արդեն իսկ վճարված տոկոսադրույքները, եթե այդպիսիք առկա են:
ՎՏԲ (VTB)-Հայաստան բանկը /http://www.vtb.am/ ավանդատուի կողմից ավանդի գումարը ժամկետից շուտ հետ պահանջելու դեպքում կատարում է տոկոսների վերահաշվարկ: Տոկոսադրույքը հավասարեցվում է տվյալ պահին բանկում գործող ցպահանջ ավանդների համար սահմանված տարեկան տոկոսադրույքին, իսկ փաստացի վճարված տոկոսների հաշվանցը կատարվում է ավանդի գումարից, եթե այդպիսիք գոյություն ունեն:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան
]]>Հայաստանյան շուկայում գործող պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկական ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքը այսօր հայաստանյան շուկայում տատանվում է դրամային ավանդների դեպքում 6,5-10%-ի սահմաններում, դոլարային ավանդների դեպքում` 3-9,5%-ի սահմաններում, իսկ եվրոյով կատարված ավանդների դեպքում կարելի է ակնկալել տարեկան 3-9% շահույթ:
Դիտարկման են ենթարկվել ՊրոԿրեդիտ Բանկ (ProCredit Bank), Ինեկոբանկ (Inecobank), ԲՏԱ Բանկ (VTB), Ամերիաբանկ (Ameriabank) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (ACBA) առևտրային բանկերի կողմից առաջարկվող պայմանները (տես` http://www.Banks.am): Վերլուծության արդյունքներն առավել պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ գրաֆիկի տեսքով`
Որպես ամփոփում հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`
ա/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 2 /երկու/ միլիոն հայկական դրամ է
բ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամ է
գ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 2 /երկու/ միլիոն հայկական-դրամով
դ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 1 /մեկ/ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան
]]>«Դոլար/դրամ արժութային զույգը հունիսի ընթացքում փոքր-ինչ նվազման միտում էր դրսևորել և, ինչպես և կանխատեսել էինք, հաստատվել էր Դ365/$1 փոխարժեքի մոտակայքում: Դոլարի վաճառքի ծավալը NASDAQ OMX Armenia-ում այս ամիս կազմեց 62.8 մլն՝ Դ364.35 միջին փոխարժեքով:
Դրամի արժեզրկումից հետո ԿԲ-ն հայտարարեց, որ նոր փոխարժեքը տատանվելու է Դ360-380/1$ սահմաններում: Հունիսի 26-ին փոխարժեքը ընկավ մինչև Դ360, իսկ մի քանի օրից կրկին բարձրացավ:
Կարծում ենք, որ այս երևույթը կարող է բացատրվել երկու հնարավոր սցենարներով:
Առաջինի դեպքում ԿԲ-ն միջամտեց և թույլ չտվեց հետագա անկումը, իսկ երկրորդի դեպքում ներդրողները, ակնկալելով ԿԲ-ի միջամտությունը փոխարժեքի ներքին սահմանին հասնելուց հետո, սկսեցին դոլար գնել: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ դրամը կրկին դրական աճ կցուցաբերի դոլարի նկատմամբ, քանի որ ԿԲ-ն շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Այս հանգամանքը հնարավորություն է տալիս բանկերին լրացուցիչ եկամուտներ ստանալ՝ ԿԲ-ից համեմատաբար էժան վարկեր վերցնելու և դրանք նշանակալիորեն բարձր եկամտաբերություն ունեցող ֆինանսական գործիքների մեջ ներդնելու միջոցով:
Դրամի դիրքի ամրապնդմանն աջակցող մեկ այլ հանգամանք էլ կարելի է համարել արտաքին գնաճային ճնշումների թուլացումը, ինչի պարագայում գնաճը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա: Հիմնվելով այս դիտարկումների վրա՝ կարծում ենք, որ պահանջարկը դրամի նկատմամբ կաճի. այն կուժեղանա դոլարի նկատմամբ»,- նշված է հրապարակման մեջ:
Չնայած այն փաստին, որ միջազգային շուկաներում մի շարք ապրանքատեսակների գներ որոշակի աճ են ունեցել, արտաքին գնաճային ճնշումները, ըստ Կասկադ ինվեստմենտսի վերլուծաբանների, դեռևս թույլ են, և հավանականությունը, որ գնաճի մակարդակը կգերազանցի նպատակային մակարդակը, մնում է շատ ցածր:
«Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության թուլացումը կնպաստի վարկային շուկայի ծավալի աճին և կարագացնի տնտեսական աճի տեմպերը, ինչը շատ կարևոր է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ վերջերս հրապարակված վիճակագրական տվյալները բացահայտեցին, որ ՀՆԱ-ն կրճատվել է մոտ 16%-ով, և մեր տնտեսությունը խթանիչների կարիք ունի՝ արտասահմանից ստացվող տրանսֆերտների ծավալների անընդհատ նվազման պայմաններում»,- նշում են հրապարակման հեղինակները:
Կասկադ ինվեստմենտսը որոշ կանխատեսումներ է ներկայացրել նաև միջազգային ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ:
«Կարծում ենք, որ եվրոն դոլարի նկատմամբ աճ կցուցաբերի»,- եզրակացրել են հայաստանյան ընկերության վերլուծաբանները:
]]>Մարտին սկսվեց համաշխարհային շուկաների կայունացումը, և ներդրողներն սկսեցին գումարներ ներդնել հումքային ապրանքներում ու բաժնետոմսերում: Միաժամանակ նավթի և մետաղների գների աճի հետ կապված՝ հումքի հետ ամուր կապ ունեցող արժույթներն սկսեցին արժևորվել:
Այժմ դոլարի դիրքերն ավելի շատ կախված են ոչ թե ֆոնդային շուկաների տատանումներից, այլև հաշվադրույքների տարբերություններից, և քանի որ հավանական է՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի սահմանած հաշվադրույքը տեսանելի ապագայում շարունակի մնալ ցածրագույն մակարդակի վրա, երկար ժամանակի կտրվածքով դոլարի համար դժվար կլինի մրցակցել այլ արժույթների հետ:
Դոլարի դիրքերը թուլացնող մեկ այլ գործոն է ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը, որի պատճառով ԱՄՆ-ը ստիպված է լինելու ավելի մեծ ծավալով արտասահմանյան ներդրումներ ներգրավել:
Համաշխարհային այլ պահուստային արժույթ ընտրելու BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրների ղեկավարների հայտարարությունը որևէ լուրջ ազդեցություն չունեցավ դոլարի փոխարժեքի վրա, քանի որ, ըստ The Wall Street Journal-ի, թրեյդերներն այդ նախաձեռնությունն ավելի շուտ համարեցին քաղաքական, քան տնտեսական:
Ամերիկյան բիզնես պարբերականը եզրակացնում է, թե հնարավոր է նաև, որ դոլարի հետագա արժեզրկում տեղի չունենա, եթե համաշխարհային տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու նշանները կեղծ դուրս գան:
]]>