AVAND.AM Banks and Deposits in Armenia

Յունիբանկը առաջատարն է:
Յունիբանկ

2010թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ «Յունիբանկը» ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ, որից 48 մլրդ-ը` ֆիզիկական անձանց ավանդները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ՝ 2010թ. առաջին եռամսյակում «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալն աճել է 67,5 տոկոսով:

Այդպիսով «Յունիբանկն» արդեն մի քանի տարի է՝ ՀՀ բանկային համակարգում  ժամկետային ավանդների գծով  զբաղեցնում է առաջին դիրքը: Բանկի ցպահանջ ավանդների ծավալը՝ 31.03.2010թ. դրությամբ կազմել է 14 մլրդ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելի քան 52 տոկոս:

Ինչպես նշեց «Յունիբանկի» մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը, ավանդների զգալի ներհոսքը պայմանավորված է նոր ավանդատեսակների մշակմամբ և գրավիչ տոկոսադրույքներով: «Մենք կշարունակենք նոր ավանդատեսակների մշակումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Մեր հիմնական խնդիրը մրցակցային առավելությունների ապահովումն է , այդ թվում` յուրաքանչյուր ավանդատուի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումը»,-ասում է Դիանա Ջեյրանյանը:

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն իջեցնում է ավանդների տոկոսադրույքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես  տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկից` բանկի գնահատմամբ մոտակա ժամանակներս շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ:2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է 5%-ով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը: Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը երկրում` 68 մասնաճյուղ:

3 նոր ժամկետային ավանդ`«Կոնվերս բանկ»-ից
Կոնվերս բանկ

Ինչպես  հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Ոսկե մանուկ» ավանդն ընդունում է առարկայազուրկ ոսկով: Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից, 5-ից 16 տարով, 0% տոկոսադրույքով` ավանդի պարբերաբար համալրման հնարավորությամբ: Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ գումարը կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

«Բարեկեցիկ ապագա» ավանդի առավելագույն ժամկետը 10 տարի է, նվազագույն գումարը` 50 հազար դրամ, կամ $200: Ավանդն ընդունվում է «Կոնվերս բանկի» տաերկան հաշվարկային տոկոսադրույքով (ներկայումս` 10%)` գումարած 5%: «Կոնվերս բանկի» հաշվարկային տոկոսադրույքը փոփոխական է եւ վերանայվում է ամիսը մեկ անգամ: Ավանդատուները կարող են ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 հազար դրամ, կամ $300: Ժամկետի ավարտին ավանդատուն կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից կամ սահմանել բաշխման ժամկետ եւ կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով  ստանալ հավասարաչափ բաշխմամբ: Ընդ որում, բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա կշարունակվի տոկոսների հաշվարկը:

«Թոշակ» ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ եւ ցանկանում են որոշակի գումար կուտակել: Ավանդն ընդունվում է 1 տարի ժամկետով, տարեկան 13% տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը 10 հազար դրամ է, ամսական կուտակման առավելագույն գումարը կազմում է առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6% տոկոսադրույքով:

Byblos Bank Armenia-ի ավանդների պորտֆելը աճել է 2,5 անգամ:
Ինչպես հայտնել է  Byblos Bank Armenia-ի Ֆինանսների և վարչարարության Դեպարտամենտի ղեկավար Հայկ Ստեփանյանը, բանկը իր օտարերկրյա քաղաքացիների համար գործարկելու է նոր բանկային պրոդուկտներ:

Նրա խոսքերով ներկայումս բանկն ակտիվորեն աշխատում է օտարերկրյա ֆիզիկական անձանց հետ, այն երկրների, որտեղ ներկայացված է նրա բաժնետերը`Byblos Bank SAL-ը: Մասնավորապես, այդ հաճախորդների հետ բանկը հիմնականում աշխատում է ավանդների ներգրավման գծով: ՙԴրանք և արաբական, և եվրոպական երկրներ են՚,-ճշգրտել է նա:

Միաժամանակ, Հ.Ստեփանյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բանկի ավանդների պորտֆելը կազմել է 6.6 մլրդ.դրամ, որտեղ 5.2 մլրդ.դրամ են կազմել ժամկետային ավանդները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 150%-ով:

ԱրմԻնֆո.

Ավելի քան 150 հազար հատ վարկ`առաջին եռամսյակում:
Հայաստանի բանկերի միության  նախագահ Արարատ Ղուկասյանը այսօր հայտարարել է, որ ս.թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում արձանագրել է աճ` բանկային հատվածի բոլոր հիմնական ցուցանիշներով, տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի լուրջ բարելավում, կայունացել է պահանջարկը տարբեր վարկային գործիքների նկատմամբ:

«Երկրի բանկային համակարգի ակտիվները նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են 5,36%-ով, կամ 72 մլրդ դրամով` կազմելով 1 տրլն 418 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի ակտիվների աճը կազմել է 24%: Նախորդ եռամսյակի համեմատ վարկային ներդրումների աճը կազմել է 7,42%, կամ 54 մլրդ դրամ: ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 777 մլրդ դրամ` 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 19,44%-ով»,- ասել է Արարատ Ղուկասյանը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալների համաձայն, ՀՀ բանկերի կողմից առաջին եռամսյակում տրամադրվել է ավելի քան 150 հազար վարկ, որոնց մեծ մասը` սպառողական:

ՀԲՄ ղեկավարի խոսքերով, բանկային համակարգի ընդհանուր կապիտալի աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 3%, առաջին եռամսյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 6,7 մլրդ դրամ, իսկ պետբյուջե կատարած վճարումների ծավալը` 4,4 մլրդ դրամ:

«Բանկային համակարգի պարտավորությունների աճը նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 5,35%, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ պարտավորությունների աճը կազմել է 25%: Միաժամանակ, հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  34,91%-ով»,- ասել է Արարատ Ղուկասյանը:

ՀԲՄ ղեկավարը նշել է, որ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճին զուգընթաց` տեղի է ունենում ժամկետանց վարկերի տեսակարար կշռի նվազում, եւ եթե նախորդ տարեվերջին ժամկետանց պարտավորությունները կազմում էին համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 8-10%-ը, ապա առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 5%:

Արարատ Ղուկասյանի խոսքերով, բանկերի եւ հաճախորդների միջեւ դատական վեճերի թիվը բոլոր վարկային գործարքների թվի համեմատ չի գերազանցում 1%-ը ողջ համակարգում: «Նկատելի է նաեւ դատական վեճերի կրճատման միտում. հայցերի մեծամասնությունը ետ է կանչվում բանկի եւ հաճախորդի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունների ձեռք բերման արդյունքում»,- ասել է ՀԲՄ ղեկավարը:

Նա նշել է, որ Հայաստանում բանկային տոկոսադրույքներն առաջին եռամսյակում նվազել են միջինը 2 տոկոսային կետով: «Սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, բիզնես-վարկերինը` 16%, իսկ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կազմում են միջինը 14%»,- ասել է Արարատ Ղուկասյանը:

Նա ասել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բակերի տոկոսային քաղաքականության վրա անդրադարձել է ոչ միանգամից, եւ դրամավարկային քաղաքականության խստացման արդյունքները տեսանելի կլենեն ավելի ուշ: Միաժամանակ, ՀԲՄ ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԿԲ կողմից վերջերս սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25%, «մոտ է առավելագույնին եւ, հավանաբար, կպահպանվի մինչեւ այս տարեվերջ»:

/Մեդիամաքս/

Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի բանկերում:
Մեդիամաքսի թղթակիցը զրուցում է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր տնօրեն Միշել Դավուդյանի հետ:

Ապրիլի 27-ին «Ապագա Թեքնոլոջիս»-ը սեմինար անցկացրեց բանկերի եւ ֆինանսական հատվածի այլ ընկերությունների համար ISO 27000 տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման նոր ստանդարտների թեմայով: Շնորհանդեսի ընթացքում նշվեց, որ ստանդարտները նշանավորում են նոր փուլ ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման մեջ: Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ որո՞նք են նոր ստանդարտների առավելությունները:

- ՀՀ կառավարությունը որոշել է տեղայնացնել ISO/IEC 27000 միջազգային ստանդարտները եւ դրանք ընդունել որպես ազգային: Այդ ստանդարտները կարող են ընդունվել ցանկացած ընկերության կողմից, սակայն, հատկապես պետք է ուշադրության առնվեն բանկերի ու ֆինանսական ինստիտուտների կողմից: Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր բանկային հատվածը մրցունակ լինի ազգային եւ միջազգային մակարդակով, պետք է ընդունենք այդ ստանդարտները` որպես տեղեկատվության պաշտպանության լավագույն ուղի:

Այդ ստանդարտները մշակվել են տարբեր հեղինակավոր ընկերությունների կողմից, այդ թվում` HSBC, Royal Dutch Shell, Unilever եւ British Telecom: Սրանք խոշոր ընկերություններ են, որոնք շատ լավ են կազմակերպված եւ չափազանց զգույշ են տեղեկատվական անվտանգության հարցերում:

Կարծում եմ` այդ ստանդարտների ներդրումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Ստանալով ISO27001 հավաստագիրը` ՀՀ բանկերը բազմաթիվ առավելություններ կունենան միջազգային բանկային համակարգի հետ համագործակցության ընթացքում: Ինչպես, հավանաբար, գիտեք, հայաստանյան կրեդիտ-քարտերը չեն ընդունվում շատ երկրներում` լինելով նույնիսկ Visa եւ Mastercard: Հաճախ դրանով հնարավոր չէ վճարել գնումը, օրինակ, eBay-ով: Իսկ երբ միջազգային բանկերն իմանան, որ ՀՀ բանկերը եւս համապատասխանում են ISO27000 ստանդարտներին, ի թիվս շատ այլ առավելությունների` մեր քարտերը կընդունվեն բոլոր երկրներում:

Երբ ընկերությունը լավ է կազմակերպված, դուք անհրաժեշտություն չունեք միեւնույն բանն անել երկու անգամ: Այդ ստանդարտների ընդունումը ընկերություններին օգնում է օպտիմալացնել եւ ռացիոնալ դարձնել իրենց աշխատանքն ու կրճատել ծախսերը: Ստանդարտները ճկուն են, դրանք ընկերությանը չեն թելադրում` ինչպես գործել, այլ խորհուրդ են տալիս համապատասխանել որոշակի կանոնների. ընկերությունը կարող է ինքնուրույն որոշել` համապատասխանե՞լ ստանդարտների շատ կետերին, թե՞ ոչ:

- ՀՀ որքա՞ն բանկեր ու ֆինանսական կազմակերպություններ են սկսել ներդնել տեղեկատվական անվտանգությանն նոր ստանդարտները: Ո՞րն է «Ապագա Թեքնոլոջիս»-ի դերն այդ գործընթացում:

- Չափանիշները դեռ ոչ մեկը չի ընդունել, սակայն հայաստանյան բանկերի մեծամասնությունը դրանց ներդրման ուղու վրա է: Սկզբում մենք ընկերություններին առաջարկում ենք կատարել տեղեկատվական անվտանգության աուդիտ (Information Security Audit Snapshot – ISAS)` համամասնական սանդղակով որոշվող իրադրության գնահատման ծառայությունը: Դա տալիս է ընկերությունում տեղեկատվական անվտանգության ընթացիկ մակարդակի ճշգրիտ պատկերը: Մենք հետազոտում ենք ոչ միայն դրանց IT-ենթակառուցվածքը, այլեւ տեղեկատվական անվտանգության հետ ասոցիացվող այլ բնագավառներ` բիզնես-պլանավորում, ֆիզիկական անվտանգություն, աշխատանքային ռեսուրսների անվտանգություն, մատչելիության կառավարում եւ այլն: Ապա մենք պատրաստում ենք հաշվետվությունը, որում նկարագրում ենք ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ նախանշում ենք անհրաժեշտ քայլեր հավանական խնդիրների լուծման նպատակով: Սա անհրաժեշտ է ISO2700 սերտիֆիկատ ձեռք բերելու համար:

Խնդիրների մեծ մասն ընկերությունը կարող է լուծել ինքնուրույն, սակայն որոշ բարդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է արտաքին օժանդակություն: Օրինակ, եթե ISAS-ի արդյունքում մենք որոշում ենք 100 քայլ, ապա ընկերությունն ի վիճակի է ինքնուրույն կատարել դրանցից 70-ը, իսկ մնացած 30-ը` այնպիսի ընկերության խորհրդատվությամբ, ինչպիսին է «Ապագա»-ն:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ֆինանսական հատվածի տեղեկատվական անվտանգության մակարդակը: Այդ հարցում մենք ինչո՞վ ենք զիջում զարգացած երկրների ֆինանսական հատվածներին:

- Մենք անցկացրել ենք հետազոտություններ հայաստանյան մի քանի բանկերում եւ, թեեւ չեմ կարող բացահայտել մանրամասները, կասեմ, որ ՀՀ բանկերի մեծամասնությունը չունի տեղեկատվական անվտանգության բավարար մակարդակ: Հայաստանում ֆինանսական շատ կազմակերպություններ չունեն արդյունավետ ինքնապաշտպանության եւ մոնիտորինգի միջոցներ: Պատճառն այն է, որ ընկերությունների մենեջմենթը հստակ  չի գիտակցում տեղեկատվական անվտանգության հարցերի կարեւորությունը: Մենեջմենթը հաճախ ասոցիացնում է այն միայն IT-ի հետ, մինչդեռ իրականում տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է ձեռնարկությունների բոլոր օղակներին: Ժամանակի ընթացքում բանկերը ստիպված կլինեն համապատասխանել ISO27000 ստանդարտներին, եւ ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/, անկասկած, դա կխրախուսի, քանի որ անցումը նոր ստանդարտներին կարգավորչի համար կհեշտացնի ֆինանսական հատվածի հսկողությունն ու գնահատումը:

- Քանի՞ երկրներ են ամբողջությամբ անցել նոր ստանդարտներին:

- Ստանդարտները ներդրած ընկերությունների մեծամասնությունը գտնվում են Ճապոնիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Սակայն նույնիսկ Եվրոպայում ոչ բոլոր խոշոր ընկերություններն ունեն ISO27001 սերտիֆիկատներ, քանի որ այդ ստանդարտները հարաբերականորեն նոր են: Ներդրման ամբողջական գործընթացը ենթադրում է խորը կազմակերպչական եւ մշակութային փոփոխություններ ընկերության աշխատանքում եւ կարող է զբաղեցնել մինչեւ 2 տարի:

Նշեմ, որ նույնիսկ եթե ընկերությունը չի ձգտում ստանալ սերտիֆիկատ, դա չի նշանակում, որ այն չպետք է ներդնի այդ ստանդարտները, քանի որ դրանք լավ ուղեցույց են աշխատանքում կազմակերպվածության հասնելու համար:

- Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական անվտանգության ապահովման հայաստանյան շուկան:

- Այսօր մենք չենք կարող գնահատել շուկան, քանի որ մինչ օրս կազմակերպություններում տեղեկատվական անվտանգության առյուծի բաժինն ապահովվում է «ինքնաշեն լուծումներով»: Դա նշանակում է, որ ընկերությունն ունի սեփական IT-ստորաբաժանումը, որն ինքնուրույն կառուցում է մատչելիության պաշտպանության համակարգը եւ փոփոխում դրա կանոնները: Աշխատանքի այդպիսի մեթոդը թույլատրելի էր 10 տարի առաջ, եւ այսօր այն կիրառելի է միայն փոքր ընկերությունների, սակայն ոչ մի դեպքում` բանկերի համար: Այսպիսով, այնպիսի ընկերությունները, ինչպիսին է Apaga-ն, որոնց հաստիքներում կան եվրոպական եւ հայաստանյան փորձառու հավաստագրված խորհրդատուներ, կարող են բանկերի համար ապահովել բիզնեսի ընդլայնման անվտանգության ապահովման ծառայությունների ողջ տեսականին:

- Հայաստանում ակտիվորեն զարգանում է ինտերնետային բանկային ծառայությունների շուկան: Ինչպե՞ս է դա ազդում տեղեկատվական անվտանգության ապահովման ծառայությունների շուկայի վրա:

- Հայաստանում այդ տեսանկյունից բավականին հետաքրքիր իրավիճակ է: Բոլոր բանկերը ցանկանում են գործարկել ինտերնետային բանկային ծառայություններ: Շատերն արդեն արել են դա, սակայն ոչ միշտ անցկացնելով անվտանգության հստակ վերլուծության: Որոշ բանկերի համար դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների:

Հայաստանում ինտերնետի շուկան լուրջ աճ է վերապրում: Շուկայում հայտնվել են նոր օպերատորներ, բարձրանում է որակը, իջնում են գները: Այսպիսով, հայաստանյան ինտերնետ-ռեսուրսներն ունենում են ավելի շատ տեղական եւ արտասահմանյան սպառողներ, իսկ դա հանգեցնում է ռիսկերի աճին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել բազմաթիվ լուրջ գրոհների Ադրբեջանի եւ այլ երկրներից, սակայն, ցավոք, մինչ օրս ոչինչ չի արվել դրանց կանխարգելման համար: Ընկերությունները մեծամասամբ շարունակում են իրենց պաշտպանել առանց արտաքին արհեստավարժ օժանդակության:

Մեր հավաստագրված խորհրդատուները մատուցում են մի շարք ծառայություններ, ներառյալ, այսպես կոչված, թափանցելիության մակարդակի թեստավորումը (penetration testing): Դա իրենից ներկայացնում է համակարգերը վերահսկելու հաճախորդի փորձը: Թեստավորումը կատարվում է ինչպես ընկերության ներսից, այնպես էլ դրսից` նույն կերպ, ինչպես դա անում են «հաքերները»: Պետք է հիշել, որ սպառնալիքների 70%-ը ներսից է: Արդյունքում, մենք գտնում ենք խոցելի բոլոր կետերը եւ հաճախորդին տալիս ենք մանրամասն խորհրդատվություններ: Դա կոչվում է «էթիկական հաքերություն»:

Այսպիսով, շուկան մեզ համար բարելավվում է: Միաժամանակ, IT անվտանգության շուկան գիտելիքների շատ բարձր մակարդակի կարիք ունի, եւ միայն իսկական պրոֆեսիոնալները կարող են դիմանալ մրցակցությանը: 25 տարի առաջ Ֆրանսիայում հիմնված մեր ընկերությունն ունի լայն գիտելիքներ տեղեկատվական անվտանգության բոլոր բնագավառներում: Մենք գիտենք նոր սպառնալիքները:

- Հնարավո՞ր է արդյոք տեղեկատվական անվտանգության ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերության մուտքը միջազգային շուկա:

- Ինձ մոտ հակառակն է ստացվել: Սկզբում ես ընկերություն եմ հիմնել Ֆրանսիայում, ապա` Բելգիայում: Սակայն, կարծում եմ, դա լիովին հնարավոր է: Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ մասնագետներ, որոնց մենք ուսուցանում ենք, եւ մտադիր ենք նրանց դարձնել տեղեկատվական անվտանգության միջազգային մակարդակի խորհրդատուներ:

«Ամերիաբանկ»-ը կրկնապատկում է լիզինգային պորտֆելը:
«Ամերիաբանկ»-ից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա չորս ամսում ապահովել է ֆինանսական վարձակալության (լիզինգ) գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 100 տոկոսով:

«Ամերիաբանկ»-ը նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ եւ մինչեւ երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը:

Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի եւ լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբ՝ մշակել է ճկուն ու մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ակտիվորեն հանդես է գալիս ֆինանսական շուկայում: Բանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2009 թվականին աճել է 147 տոկոսով ու արդեն տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ:

Ընթացիկ տարվա չորս ամսվա արդյունքներով` այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35 տոկոսը` շինարարության, իսկ 20 տոկոսը` սննդի արդյունաբերության, առողջապահության, առեւտրի ու ծառայությունների ոլորտներին: Լիզինգային գործառնությունների իրականացման ընթացքում Բանկը գործընկերային հարաբերություններ է ձեւավորել միջազգային հեղինակություն վայելող խոշորագույն կազմակերպությունների հետ:

/Արմենպրես/

Նախատեսված շահույթը`3 միլիարդ դրամ
Այդ մասին  բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Նրա խոսքերով, նման արդյունքի համար նախադրյալներ են ստեղծվել բանկի նախորդ տարվա հաջող գործունեության արդյունքում:

2009թ. վերջում «Յունիբանկի» ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ` 2008թ. համեմատ ավելանալով 59%-ով: Վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 40%-ով` կազմելով 66,7 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2009թ. կազմել են 45,5 մլրդ դրամ (աճը` 40%), իսկ իրավաբանական անձանց ավանդները` 10.7 մլրդ դրամ (աճը` 181,5%): 2009թ. ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 12 մլրդ դրամ` աճելով 15,4%-ով:

2009թ. իրականացվել է հաճախորդների սպասարկման 1,7 մլն գործարք: Ներկայումս Հայաստանում գործում են «Յունիբանկի» 63 բանկոմատներ ու 495 POS-տերմինալներ:

Աճ` Հայաստանի հիփոթեքային շուկայում
Այս տարվա սկզբից սկսել է վերելք ապրել Հիփոթեքային շուկայի աճի մասին այսօր  հայտարարեց «Հիփոթեքային շուկայի մասնակիցների» միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը:

Դա, ըստ Օրեմյանի, պայմանավորված է սղաճի դադարեցմամբ, նոր ծրագրերի ներդրմամբ, ինչպես նաև` բնակչության ակտիվությամբ: «Այսօր ֆինանսական հաստատությունները պատրաստ են վարկավորելու: Վարկավորումը բավական ակտիվ է, մինչև տարեվերջ այս ակտիվությունը կավելանա»,- հավաստեց Է. Օրեմյանը:

Իսկ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հավելեց, որ այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարեվերջի հետ համեմատած վարկային պորտֆելն աճել է 1,2 մլրդ դրամով:

Առաջատարը` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է
Առաջին եռամսյակի արդյունքներով պարտավորությունների ծավալով առաջատարների հնգյակի մեջ են մտնում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (138,2 միլիարդ դրամ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (120.8 միլիարդ դրամ), ՎՏԲ Բանկը (99.8 միլիարդ դրամ), Հայբիզնեսբանկը (99.1 միլիարդ դրամ) և Յունիբանկը(91.8 միլիարդ դրամ):

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ծավալը աճել է 50.6 միլիարդ դրամով կամ 4.8 տոկոսով և կազմել 1098.2 միլիարդ դրամ:

Ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորությունները աճել են 21 միլիարդ դրամով կամ 8.5 տոկոսով` կազմելով 268.9 միլիարդ դրամ իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային պարտավորությունների` 8.2 միլիարդ դրամով կամ 6.5 տոկոսով կրճատման դեպքում, որոնք կազմել են 118.2 միլիարդ դրամ:

ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները աճել են 14.2 միլիարդ դրամով կամ 21 տոկոսով մինչև 81.8 միլիարդ դրամ: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կրճատվել են 5.8 միլիարդ դրամով կամ 1.9 տոկոսով առաջին եռամսյակում` կազմելով 299.3 միլիարդ դրամ: Այդ գումարից 10.5 միլիարդ դրամը կազմում են այլ բանկերի առաքւմների հաշիվները, որոնց մնացորդը հաշվետու ծամանակահատվածում աճել են 60.3 տոկոսով:

Ըստ ԿԲ տվյալների` բանկերի ցպահանջ պարտավորությունների ծավալը կազմել է 274.9 միլիարդ դրամ` ավելանալով հաշվետու ժամանակահատվածում 8.9 տոկոսով: Հայկական բանկերի այլ պարտավորությունները ավելացել են 16.1 տոկոսով մինչև 44 միլիարդ դրամ: Հաշվարկված տոկոսաների ծավալը կազմել է 11.1 միլիարդ դրամ` ավելանալով 9.4 տոկոսով` համեմատած եռամսյակի սկզբի հետ: