Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ

Նախագծի նպատակը

Հայտնի է, որ բանկերը ոչ միշտ են կարողանում մատչելի ձևով ներկայացնել առաջարկվող ավանդների մասին, ծանրաբեռնում են ավելորդ տեղեկատվությամբ, ինչը, հաճախ, վանում է հաճախորդներին:

ԱՎԱՆԴ.am ֆինանսաբանկային նախագծի նպատակն է առավել մատչելի ներկայացնել Հայաստանում և Արցախում գործող բանկերի կողմից առաջարկվող ավանդների մասին տեղեկատվությունը, նպաստել բանկերի նկատմամբ վստահության ավելացմանն ու ավանդների ներդրման գործընթացի խթանմանը

Նախագծի նպատակը ավանդատուների համար

Հաճախ, սովորական քաղաքացիները և հատկապես տարեցները, ովքեր չեն կարողանում լիարժեքորեն օգտվել ինտերնետի ընձեռած հնարավորություններից բանկից բանկ են շրջում` համեմատելով բոլոր բանկերի տրամադրած պայմանները, տոկոսատրույքները:

Իրականում, ավանդ ներդնելու և եկամուտ ստանալու համար, սովորական քաղաքացուն հետաքրքրում է միայն մի քանի հարց:
Եթե փորձենք մասնավորեցնել, ապա դրանք են`
1. տոկոսադրույք,
2. ժամկետներ,
3. գումարի նվազագույն շեմ,
4. գումարի ավելացման/պակասեցման հնարավորություններ ու հետևանքներ,
5. համեմատություն այլ բանկերի առաջարկների հետ,

6. այլ տեղեկություններ` կախված անձնական հետաքրքրասիրությունից:

Ահա, վերոնշյալը հաշվի առնելով մենք ստեղծել ենք տիրույթ, որտեղ մեկ էջում կարելի է տեսնել բոլոր բանկերի կողմից առաջարկվող ավանդներն ու դրանց հիմնական պայմանները:

Նախագծի նպատակը բանկերի համար

Հայտնի է, որ Հայաստանում և Արցախում գործող բանկերի մեծ մասը մինչև օրս չունի լիարժեք, պարզ և մատչելի գործող վեբ կայք, որտեղ հեշտությամբ կարելի է գտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրվող ավանդների մասին: Դա երբեմն խոչնդոտում է հավասար մրցակցությանը: Ավելին: Երբեմն, շատ բանկերի կայքէջերը երկար ժամանակ չեն թարմացվում և տեղադրված տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը:

Ահա, վերոնշյալը հաշվի առնելով մենք ստեղծել ենք տիրույթ, որտեղ համահավասար պայմաններում կցուցադրվի բոլոր բանկերի կողմից առաջարկվող ավանդների մասին տեղեկատվություն մեկ ընդհանուր էջում` ավանդների տոկոսադրույքի նվազող հաջորդականությամբ: