Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ

Ֆիզիկական անձանց ներգրավող դոլարային ավանդները ՀՀ բանկերում

Ֆիզիկական անձանց ներգրավող դոլարային ավանդները ՀՀ բանկերում
13:12, 01.09.2017

Հայաստանում գործող բանկերը դոլարային հետևյալ ավանդներն են ներգրավում ֆիզիկական անձանցից:

6.5% եկամտաբերությամբ «Կարաս» ավանդ ներգրավում է «Կոնվերս բանկ»-ը: Նույն եկամտաբերությամբ «Մանկիկ» ավանդ ներգրավում է «Հայբիզնեսբանկ»-ը:

6% եկամտաբերությամբ «Դասական» ավանդ ներգրավում է «Պրոմեթեյ Բանկ»-ը։

5.75% եկամտաբերությամբ «Շահավետ» ավանդ ընդունում է «Հայբիզնեսբանկ»-ը:

«Արարատբանկ»-ը ներգրավում է «Մանկական» ավանդ՝ 5.5% եկամտաբերությամբ:

5.25% եկամտաբերությամբ ավանդներ նրեգրավում են «Ինեկոբանկ»-ն՝ ավանդ «Պարզ» և «Արմսվիսբանկ»-ն՝ ավանդ «Ստանդարտ»:

Նշենք, որ առաջարկվող դոլարային ավանդների եկամտաբերության վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը:

Կարդացեք նաև