2010թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ «Յունիբանկը» ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ, որից 48 մլրդ-ը` ֆիզիկական անձանց ավանդները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2010թ. առաջին եռամսյակում «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալն աճել է 67,5 տոկոսով:
Այդպիսով «Յունիբանկն» արդեն մի քանի տարի է՝ ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդների գծով զբաղեցնում է առաջին դիրքը: Բանկի ցպահանջ ավանդների ծավալը՝ 31.03.2010թ. դրությամբ կազմել է 14 մլրդ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելի քան 52 տոկոս:
Ինչպես նշեց «Յունիբանկի» մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը, ավանդների զգալի ներհոսքը պայմանավորված է նոր ավանդատեսակների մշակմամբ և գրավիչ տոկոսադրույքներով: «Մենք կշարունակենք նոր ավանդատեսակների մշակումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Մեր հիմնական խնդիրը մրցակցային առավելությունների ապահովումն է , այդ թվում` յուրաքանչյուր ավանդատուի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումը»,-ասում է Դիանա Ջեյրանյանը:
]]>Ինչպես տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկից` բանկի գնահատմամբ մոտակա ժամանակներս շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ:2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է 5%-ով:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը: Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:
Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը երկրում` 68 մասնաճյուղ:
]]>Ինչպես հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Ոսկե մանուկ» ավանդն ընդունում է առարկայազուրկ ոսկով: Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից, 5-ից 16 տարով, 0% տոկոսադրույքով` ավանդի պարբերաբար համալրման հնարավորությամբ: Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ գումարը կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:
«Բարեկեցիկ ապագա» ավանդի առավելագույն ժամկետը 10 տարի է, նվազագույն գումարը` 50 հազար դրամ, կամ $200: Ավանդն ընդունվում է «Կոնվերս բանկի» տաերկան հաշվարկային տոկոսադրույքով (ներկայումս` 10%)` գումարած 5%: «Կոնվերս բանկի» հաշվարկային տոկոսադրույքը փոփոխական է եւ վերանայվում է ամիսը մեկ անգամ: Ավանդատուները կարող են ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 հազար դրամ, կամ $300: Ժամկետի ավարտին ավանդատուն կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից կամ սահմանել բաշխման ժամկետ եւ կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով ստանալ հավասարաչափ բաշխմամբ: Ընդ որում, բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա կշարունակվի տոկոսների հաշվարկը:
«Թոշակ» ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ եւ ցանկանում են որոշակի գումար կուտակել: Ավանդն ընդունվում է 1 տարի ժամկետով, տարեկան 13% տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը 10 հազար դրամ է, ամսական կուտակման առավելագույն գումարը կազմում է առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6% տոկոսադրույքով:
]]>
/ConverseBank.am/ Կոնվերս բանկ (Converse Bank) ՓԲԸ-ն մարտի 9-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի “Գարուն” ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:
Միայն իգական սեռի ավանդատուների համար ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 6 ամիս: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, 9 ամիսը` 11 տոկոս, 12 ամիսը` 12 տոկոս և 18 ամիսը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ժամկետի վերջում:
Ակցիայի ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ ավանդատուներին տրամադրվում է VISA CLASSIC լուսանկարով քարտ հետևյալ պայմաններով. տարեկան սպասարկման վարձը` անվճար, վարկային սահմանաչափի տրամադրում` ավանդի արժույթով, մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաև վարկային սահմանաչափի սահմանում` ավանդի գումարի 100 %-ի չափով:
]]>
/Banker.am/
- Ե՞րբ է ստեղծվել հիմնադրամն ու ի՞նչ առաքելություն է այն որդեգրել ի սկզբանե:
- Հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին, հիմնադիրը Կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավելու մասին” օրենքի համաձայն: Ստեղծման նպատակը բանկային համակրգի կայունության վստահության ամրապնդմումն է: Հիմնադրամն իրականացնում է ավանդատուների շահերի պաշտպանություն և հատուցման գործընթացի կազմակերպում: Հայաստանի բոլոր բանկերն անդամակցում են մեր հիմնադրամին: Այսինքն այսօր գործող բոլոր 22 բանկում բոլոր ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են: Այսպես, դրամային ավանդի դեպքում մինչև 2 միլիոն և արտարժութային ավանդի դեպքում մինչև մեկ միլիոն դրամի չափով:
- Ի՞նչ ավանդի մասին է խոսքը:
- Օրենքով բանկային ավանդը միայն այն չէ, որ մարդը տանում ներդնում է բանկ, դրա դիմաց ստանալով որոշակի տոկոսներ: Ընդհանրապես հաշիվների վրա առկա միջոցները, նույնիսկ երբ աշխատավարձն է փոխանցվում, կա բացվծ հաշվեհամար և միջոցներ, դրանք համարվում են ավանդներ: Եթե բանկը սննկանում է,և ֆիզիկական անձն ունի միջոցներ, ապա հիմնադրամի կողմից ենթակա է հատուցման. Օրենքով սահմանված չափով: Նույնիսկ, երբ ֆիզիկական անձինք ձեռք են բերում բանկի կողմից թողարկված պարտատոմսեր, դրանց համար վճարված դրամական միջոցները ևս հիմնադրամը երաշխավորում է: Եվ եթե այդ ներդրված գումարների վրա տոկոսներ են գոյացել, դրանք նույնպես ենթակա են հատուցման` դարձյալ մինչև երկու միլիոն դրամի չափով:
- Ինչպե՞ս է գոյանում երկու միլիոնի շեմը: Արդյո՞ք այս գումարը բավարար է առավել մեծ գումարային ավանդ ունեցող ֆիզիկական անձի վստահությունը շահելու համար:
- Ավանդատուների շահերի պաշտպանությունը մեր տիպի հիմնադրամների առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այստեղ բացի որոշ տնտեսական ցուցանիներից նայվում են նաև բանկային համակարգում առկա ցուցանիշները, երկու միլիոնն օդից վերցված գումար չի: Հաշվարկի համար, օրինակ հաշվի է առնված ծածկույթ` երկու միլիոն դրամ և մեկ շնչին ընկնող ՀՆԱի հարաբերակցությունը: Տնտեսական զարգացումներին համընթաց շարժվելու նպատակով էլ որոշվեց, որ պետք է ավելանա երաշխավորվող ցուցանիշը: Սա դեռևս օրենքի ուժ չունեցող նախաձեռնություն է: Կարծում եմ, որ ընդունումից ի վեր ֆիզիկական անձ ավանդատուների թիվը կավելանա, եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, թե երկու միլիոնից ավել չի երաշխավորվելն իրենց համար բավարար չէ գուցե, այդ դեպքում բանկային ավանդների մեծությունը ևս կավելանա:
- Ինչպիսի՞ միջոցներով են երաշխավորվում ավանդների հատուցումը:
- Հիմնադրամը սկզբնական շրջանում միջոցներ է ստացել գերմանական KFW բանկի կողմից:Մենք բանկերից ստանում ենք եռամսյակային վճարումներ, պարբերական երաշխիքային վճարներ, որոնք ստացվում են բանկի ավանդատուների` ֆիզիկական անձանց բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի միջին ցուցանիշների 0.05 տոկոսի չափով: Մենք ունենք նաև մեր ներդրումային քաղաքականությունը, որը որոշում է հիմնադրամի խորհուրդը: Մեր միջոցները մենք կառավարում ենք կոնկրետ այս պահին պետական պարտատոմսերով: Երբեմն որպես ավանդ դրամ ենք ներդնում կենտրոնական բանկում: Եթե մենք ունենանք հատուցման միջոցների պակաս, ապա մենք կկարողանանք այդ միջոցները ներգրավել` բանկերից լրացուցիչ երաշխիքային վճարներ գանձելով: Օրենքի նոր փոփոխություններով այդ ամեն ինչն ավելի սահուն կլինի:
- Որո՞նք են այն օրենսդրական “գործիքները”, որոնք օգնում են հիմնադրամին երաշխավորել ավանդների հատուցումը:
- Ընդհանրապես, եթե լինի բանկի սննկացման դեպք, մեր հիմնական խնդիրը` հատուցումը, մեր հիմնադրամը կիրականացնի: Մեր օրենքները դա թույլ են տալիս: Պարբերաբար վերանայվում են օրենքների որոշ դրույթներ` կարգավորման ենթակա են նաև ենթաօրենսդրական ակտերը: Մենք վերցրել ենք մեր ոլորտի լավագույն միջազգային փորձը: Ուսումնասիրում ենք, թե ինչպես են աշխատում մեր նման կառույցները եվրոպական զարգացած երկրներում, ԱՊՀում` մեր նման մանդատ ունենալու պայմաններում ինչպես են կարողանում իրենց աշխատանքները կառավարել: Մենք լիիրավ անդամ ենք համարվում Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումի, նաև համագործակցում ենք Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի հետ: Մշտապես տեղեկացված ենք, փորձեր ենք ուսումնասիրում, փոխադարձ հանդիպումներ ենք անցկացնում` ծանոթանալու ընդհանուր միտումներին: Աշխատում ենք ապահովել մեր երկրի տնտեսական զարգացումներին համահունչ զարգացումներ: Կարևորում եմ նաև այն, որ այդ կառույցների կողմից կազմվել են հիմնական սկզբունքներ, որոնք լավագույն ուղեցույցն են նաև մեզ համար: Մենք ուսումնասիրում ենք և մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ համահունչ գործենք այդ սկզբունքներին: Ընդհանուր առմամբ տեղեկացված ենք միջազգային փորձից, մենք դասեր ենք քաղում և ուզում ենք մշտապես կատարելագործել մեր գործունեությունը:
- Մեր հասարակությունում բանկերի նկատմամբ վստահությունը երկփեղկված է: Մի մասն ակտիվ համագործակցում է բանկերի հետ, մյուս մասը՝ հավանաբար դառը փորձից խուսափում նույնիսկ աշխատավարձը բանկով ստանալ: Որպես ավանդների հատուցումը երաշխավորող կառույց` վստահելի՞ են մեր բանկերը:
- Ամբողջովին վստահելի են, մեզ համար, հիմնադրամի համար բոլոր 22 բանկերն էլ հավասար են: Հիմնադրամն ընդհանրապես որևէ տարբերություն չի տեսնում: Այն հատվածը, որը չի վստահում, կարծում եմ, որ պետք է իմանա, որ կա և մեր գործոնը: Մենք բոլոր բանկերի կողքին ենք, որ բանկը կամ նույնիսկ բանկերը եթե միաժամանակ ինչ-որ դեպք լինի և սնանկ ճանաչվեն, հիմնադրամը պետք է հատուցի օրենքով սահմանված գումարները: Սա ևս վստահության երաշխիք է:
]]>
/VTB.am/Panorama.am/ 2010թ. Նոր տարվա նախաշեմին ՎՏԲ (VTB) Հայաստան բանկ ՓԲԸ ավանդատուներին մատուցեց հերթական նվերը: Դեկտեմբերի 3-ից ՎՏԲ Հայաստան բանկում և իր բոլոր մասնաճյուղերում սկսեց գործել ՎՏԲ-Տոնական նոր կուտակային ավանդատեսակ անընդմեջ աճող եկամտաբերությամբ:
«Հոգալով Հայաստանի բնակչության բարեկեցության բարձրացման մասին, մենք մշտապես մշակում ենք նոր տեսակի պրոդուկտներ ավանդատուների համար առավել հարմարավետ և մատչելի պայմաններով: Դեկտեմբերի սկզբից մենք ներդրեցինք նոր պրոդուկտ` ավանդ ՎՏԲ-Տոնական: Քաղաքացիները կարող են իրենց խնայումները ի պահ դնել այս նոր ավանդատեսակով ՎՏԲ Հայաստան Բանկի ցանկացած 72 մասնաճյուղերից մեկում: Մենք հույս ունենք, որ ինչպես և մեր շատ պրոդուկտներ, այնպես էլ այս պրոդուկտը կվայելի մեծ հեղինակություն հասարակության լայն խավի շրջանակներում»,- մեկնաբանեց նորությունը ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Նրա խոսքերով, տվյալ ավանդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ավանդատուն հնարավորություն ունի իր խնայումներից եկամուտ ստանալ շատ կարճ ժամկետներում: «Սա առավել հարմար և արդիական է հենց այս պահին, տոների նախաշմին, երբ յուրաքանչյուր ընտանիքում նախատեսվում է լուրջ ծախսեր կատարել նոր տարվա սեղանի և նվերների համար»,- նշեց բանկի նախագահը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ՎՏԲ-Տոնական ժամկետային կուտակային ավանդն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլլարով, 1-ից 3 ամիս ժամկետով: Բացի այդ, որպես Նոր տարվա նվեր Բանկը ավանդատուներին անվճար տրամադրում է VISA Int. վճարային քարտեր:
Մանրամասն տեղեկություն ՎՏԲ-Տոնական ժամկետային կուտակային ավանդի պայմանների մասին կարող եք ստանալ այցելելով www.vtb.am կայքը կամ զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-74 մասնաճյուղ:
]]>Նոր ավանդի համար եւս սահմանվել է բարձր եկամտաբերություն` ՀՀ դրամով ներդրման դեպքում` մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11% տարեկան տոկոսադրույք: Յունի-Կուտակային ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներգրավման նվազագույն գումարը կազմում է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/եվրո կամ 3 000 ռուսական ռուբլի: Ավանդի ներգրավման ժամկետները եւս համապատասխանացվել են հաճախորդների պահանջներին` սկսած 31 օրից մինչեւ 3 տարի: Ընդ որում, գումարը որպես Յունի-Կուտակային ավանդ 365 օր եւ ավելի ժամկետով ի պահ դնելու դեպքում իրականացվում է տոկոսագումարի կապիտալիզացիա մայր գումարին:
Յունի-Կուտակային ավանդի տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդի ներդրման ժամկետի վերջում կամ ամեն ամիս, ավանդատուի ընտրությամբ: Ընձեռվում է նաեւ ավանդի համալրման հնարավորություն առանց գումարի եւ ժամկետների սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին ամսվա: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է ArCa կամ Visa Electron պլաստիկ քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Յունիբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամը:
]]>