Ամերիաբանկը (AmeriaBank) դարձել է 2009թ. ՀՀ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ամենաշատը հիշատակվող բանկը

Հիշատակումների քանակով երկրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը (VTB), երրորդում` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC):

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ (ACBA) անակնկալը VISA Student քարտապաններին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ACBA) Բանկը իրականացնում է նաև խաղարկություն VISA Student քարտապանների միջև

ԱՊԱՀՈՎԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ

Ժամկետային ավանդների շարքում առևտրային բանկերն այսօր ներկայացնում են մանկական ավանդատեսակը, որը նախատեսված է երեխաների ապագայի մասին մտածող և նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու նպատակով գումար կուտակող անձանց համար:
Հայաստանյան շուկայում գործող պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկական ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքը այսօր հայաստանյան շուկայում տատանվում է դրամային ավանդների դեպքում 6,5-10%-ի սահմաններում, դոլարային ավանդների դեպքում` 3-9,5%-ի սահմաններում, իսկ եվրոյով կատարված ավանդների դեպքում կարելի է ակնկալել տարեկան 3-9% շահույթ:

 
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Copyright AM SYSTEMS LLC 2009
Կայքի սպասարկումը՝ Web design studio SiteMax