Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ծավալը աճել է 50.6 միլիարդ դրամով կամ 4.8 տոկոսով և կազմել 1098.2 միլիարդ դրամ:
Ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորությունները աճել են 21 միլիարդ դրամով կամ 8.5 տոկոսով` կազմելով 268.9 միլիարդ դրամ իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային պարտավորությունների` 8.2 միլիարդ դրամով կամ 6.5 տոկոսով կրճատման դեպքում, որոնք կազմել են 118.2 միլիարդ դրամ:
ՀՀ կառավարության նկատմամբ պարտավորությունները աճել են 14.2 միլիարդ դրամով կամ 21 տոկոսով մինչև 81.8 միլիարդ դրամ: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կրճատվել են 5.8 միլիարդ դրամով կամ 1.9 տոկոսով առաջին եռամսյակում` կազմելով 299.3 միլիարդ դրամ: Այդ գումարից 10.5 միլիարդ դրամը կազմում են այլ բանկերի առաքւմների հաշիվները, որոնց մնացորդը հաշվետու ծամանակահատվածում աճել են 60.3 տոկոսով:
Ըստ ԿԲ տվյալների` բանկերի ցպահանջ պարտավորությունների ծավալը կազմել է 274.9 միլիարդ դրամ` ավելանալով հաշվետու ժամանակահատվածում 8.9 տոկոսով: Հայկական բանկերի այլ պարտավորությունները ավելացել են 16.1 տոկոսով մինչև 44 միլիարդ դրամ: Հաշվարկված տոկոսաների ծավալը կազմել է 11.1 միլիարդ դրամ` ավելանալով 9.4 տոկոսով` համեմատած եռամսյակի սկզբի հետ:
]]>Ամերիաբանկին (AmeriaBank) բաժին է ընկել նաեւ դրական հիշատակումների ամենամեծ թիվը, երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, ՎՏԲ Բանկը եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ԶԼՄ առանձին տեսակներով «Ամերիաբանկը» հիշատակումների քանակով առաջին տեղում է թերթերում, լրատվական գործակալություններում եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում հիշատակումների առումով:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ապա ամենաշատ հիշատակումներ են ստացել Արարատբանկը (Ararat Bank), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (ACBA), Կոնվերս Բանկը (Converse Bank) եւ Հայէկոնոմբանկը (Armeconombank) ԶԼՄ մոնիտորինգը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է:
]]>
/ACBA.am/ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (ACBA) Նոր Տարվա կապակցությամբ մատուցում է հաճելի անակնկալ VISA Student քարտապաններին: Բացի ամբողջ տարի գործող VISA Student քարտի զեղչային և բոնուսային ծառայություններից, Բանկը իրականացնում է նաև խաղարկություն VISA Student քարտապանների միջև:
VISA Student քարտապանների միջև խաղարկությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին, Ա. Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիայի համերգասրահում: Խաղարկության արդյունքներով 3 ուսանողների ուսման կիսամյակային վարձերը կվճարվեն Բանկի կողմից: Երեկոն կուղեկցվի «32 Ատամ» ակումբի և Արամ MP3-ի հումորային և համերգային ծրագրերով: Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Չմոռանաք վերցնել Ձեր VISA Student քարտը, որը կհանդիսանա 2 անձի մուտքի տոմս:
Այն ուսանողները, որոնք դեռ ձեռք չեն բերել VISA Student քարտ, կարող են մասնակցել խաղարկությանը` մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը դառնալով Բանկի քարտապանը:
]]>Հայաստանյան շուկայում գործող պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկական ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքը այսօր հայաստանյան շուկայում տատանվում է դրամային ավանդների դեպքում 6,5-10%-ի սահմաններում, դոլարային ավանդների դեպքում` 3-9,5%-ի սահմաններում, իսկ եվրոյով կատարված ավանդների դեպքում կարելի է ակնկալել տարեկան 3-9% շահույթ:
Դիտարկման են ենթարկվել ՊրոԿրեդիտ Բանկ (ProCredit Bank), Ինեկոբանկ (Inecobank), ԲՏԱ Բանկ (VTB), Ամերիաբանկ (Ameriabank) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (ACBA) առևտրային բանկերի կողմից առաջարկվող պայմանները (տես` http://www.Banks.am): Վերլուծության արդյունքներն առավել պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ գրաֆիկի տեսքով`
Որպես ամփոփում հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`
ա/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 2 /երկու/ միլիոն հայկական դրամ է
բ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամ է
գ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 2 /երկու/ միլիոն հայկական-դրամով
դ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 1 /մեկ/ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան
]]>