ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (AraratBank) 29-րդ մասնաճյուղը Արմավիրում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից արմավիրցիներին նվիրեցին ժամանակակից բանկային բոլոր ծառայությունները մատուցող ու բանկային նոր տեխնոլոգիաներով աշխատող հարմարավետ մի կառույց
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (Araratbank) ներկայացրեց Mifare տեխնոլոգիայով իր նոր` DUAL քարտը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) նոր CLASSIC-M քարտը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի վճարային բանկային քարտի եւ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ աշխատակիցը` MoneyGram-ի միջազգային մրցույթի հաղթող
Շուրջ 50 հարցաշարեր բարձր են գնահատվել MoneyGram համակարգի պատասխանատուների կողմից եւ նրանց հեղինակները հաղթող են ճանաչվել անցկացված մրցույթում…
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՓԱԹԵԹ
Իր աշնանային առաջարկների շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ (ARARATBANK) այսօր իր հաճախորդներին ներկայացել է Ժամկետային ավանդի նոր մոտեցումներով
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործարկեց “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ” հեռուստատեսային նախագիծը
Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ, կանդրադառնա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ը եթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո:
Ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) կողմից Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ ձեռքբերման պայմանագիրը
Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) կենտրոնական գրասենյակում ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի ձեռքբերման պայմանագիրը: Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կդառնա Իզմիրլյան-Եվրասիա ՈՒՎԿ ՍՊԸ-ում միակ մասնակիցը:
Ինչպես ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը,”Այս գործարքով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 100 տոկոսանոց մասնակցություն է ունենում վարկային կազմակերպության կապիտալում` առավել ուժեղացնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դիրքերը ֆինանսական շուկայում: Դրանից բացի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միաժամանակ ձեռք է բերում նոր հաճախորդներ”:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Պրես վարկանիշի առաջատարների հնգյակում
Առկա լրատվական գործակալությունը հրապարակել է Հայաստանի բանկերի Պրես վարկանիշը 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները:Առկա գործակալության Պրես վարկանիշը պայմանավորված է բանկի ֆինանսատնտեսական ցուցանիշներով, բանկային գործունեության փաստացի իրավիճակով,տեղեկատվության մատուցման աստիճանով:
Հաշվետու ժամանակաշրջանում Պրես վարկանիշի առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, HSBC-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Յունիբանկը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:
ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ԳՈՒՄԱՐԸ
Ի գիտություն բոլորի` առևտրային բանկերը հնարավարություն են տալիս իրենց ավանդատուներին ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ հետ պահանջել ժամկետային ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն, բնականաբար, սահմանելով որոշակի տույժեր և տուգանքներ: Պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տալիս…
Ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (AraratBank) ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ կանադական CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Դյուսեն ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը:
Դեռեւս 2008թ. հոկտեմբերին, երբ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, այն նախատեսում էր նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրագործում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ: Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնող ընտրվեց կանադական National Bank of Canada /Նեյշընըլ բենկ օֆ Կանադա/ բանկի գործընկեր CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերությունը:
Վարշավայի ֆոնդային բորսան ներկայացավ Հայաստանում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նախաձեռնությամբ Երեւանում կայացավ ՙԱրեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը՚ թեմայով կլոր սեղանը, որին մասնակցում էին ինչպես բանկի գործընկեր եւ հաճախորդ կազմակերպությունների, այնպես էլ հայաստանյան բանկերի, ներդրումային, արտահանող ընկերությունների եւ շահագրգիռ այլ հաստատությունների ղեկավարներ:






