/AEB.am/ Հայէկոնոմբանկը (ArmEconomBank) վերականգնել է իր առաջատարի դիրքը ՀՀ պլաստիկ քարտերի շուկայում` 01.03.2010թ.-ի դրությամբ տրամադրված պլաստիկ քարտերի ծավալները հասցնելով 82,646-ի, որը կազմում է ԱրՔԱ (ArCa) վճարային համակարգի անդամ բանկերի կողմից տրամադրած պլաստիկ քարտերի 17,8%-ը, իսկ տրամադրված տեղական պլաստիկ քարտերի` 24,6%- ը: 01.02.2010թ.-28.02.2010թ. ընթացքում Հայէկոնոմբանկի բանկոմատների և մասնաճյուղերում տեղադրված Pos-տերմինալների միջոցով կատարված գործարքների քանակը կազմել է 96,649 հատ, իսկ ծավալը` 3,645,199,838 դրամ: Հայէկոնոմբանկը պլաստիկ քարտերի շուկայում մշտապես հանդես է եկել նոր պրոդուկտերով և առաջիկայում ևս սպասվում են նորանոր առաջարկներ:
]]>
/Araratbank.am/ Այսօր Մարիոթ Արմենիա հյուրանոցում կայացած շնորհանդեսի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (ARARATBANK) վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Mifare տեխնոլոգիայով նոր DUAL քարտի մեկնարկի եւ քարտային ծրագրի մասին:
Ներկայացնելով նոր քարտային ծրագիրը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր … CLASSIC-M քարտը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ (ArCa) համակարգի վճարային բանկային քարտի եւ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare /առանց կոնտակտի/ տեխնոլոգիայով քարտի բոլոր հնարավորությունները:
Որպես բանկային քարտ CLASSIC-M-ով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդները կարող են ընդգրկվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ աշխատավարձային ծրագրերում, օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային գծերից, ստանալ կրթաթոշակներ, ցանկացած գումարի փոխանցում իրենց քարտային հաշվին, արագ եւ անվտանգ վճարումներ կատարել ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց խանութներում, սուպերմարկետներում, ԱՐՔԱ վճարային համակարգի բազմաթիվ սպասարկման կետերում, կանխիկացնել իրենց քարտային հաշվում առկա գումարը, օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցից եւ բոնուսային ծրագրերից:
Անդրադառնալով CLASSIC-M-ին որպես ուղևորությունների համար վճարամիջոց, Գ. Ցոլակյանը նշեց, որ դա ժամանակակից Mifare /առանց կոնտակտի/ տեխնոլոգիայի վրա հիմնված քարտ է: Այն նախապես համալրելով (լիցքավորելով) որոշակի գումարով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդները կարող են վճարել իրենց ուղևորության դիմաց Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է քարտը մոտեցնել համապատասխան սարքին: CLASSIC-M-ը վայրկենապես հնարավոր է լիցքավորել ինչպես Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղում:
Նշվեց նաեւ, որ CLASSIC-M-ը հաճախորդներին կտրամադրվի Երևանի մետրոպոլիտենի համակարգում վճարումներ կատարելու համար արդեն իսկ ակտիվացված եւ 6 անվճար ուղևորության հնարավորությամբ:
]]>
/UniBank-Armenia.com/ Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակներ` «Կապիտալ +» եւ «Բազմարժութային»: «Կապիտալ +» ավանդը ներդրած հաճախորդներին ընձեռվում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին:
Այս ավանդն ընդունվում է 31-365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 8,5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7,5%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 6,5%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ:
«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:
«Բազմարժութային» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 8%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 7%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 300 դոլար, 200 եվրո կամ 10 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:
Յունիբանկի ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում Յունիբանկը կրկին գրավել է առաջատարի դիրքը:
Նոր ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով Յունիբանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժին:
/Ameriabank.am/ Հարցազրույց Ամերիաբանկի (Ameriabank) ՏՏ և Ավտոմատացման վարչության ղեկվար` Բենիամին Թադևոսյանի հետ
1. Ձեր կարծիքով, քարտով անկանխիկ վճարումների զարգացումն ի̉նչ փուլում է հիմա:
Ցավոք սրտի, հիմա բանկերի կողմից թողարկվող քարտերի մեծ մասը Հայաստանում կազմում են այսպես կոչված “աշխատավարձային քարտերը”: Դրանք դեբետային են, և այդ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը առևտրի և սպասարկման ցանցում շատ չնչին տոկոս է կազմում: Բանն այն է, որ հաճախորդները բավականաչափ մոտիվացված չեն` գնումների դիմաց քարտերով վճարելու համար: Նրանք նախընտրում են կանխիկ գումարներն ստանալ բանկոմատներից, քանի որ այդ քարտերով, որպես կանոն, կանխիկացման դիմաց միջնորդավճար չի գանձվում:
Միևնույն ժամանակ բանկերը զարգացնում են քարտերին կապված շատ վարկային նախագծեր, իսկ մի քանի բանկ թողարկում է այնպիսի վարկային քարտեր, որոնք կարող են ազդել անկանխիկ գործառնությունների ծավալի աճի վրա: Վարկային քարտերի դեպքում սովորաբար նախատեսվում են կանխիկացման սահմանափակումներ և միջնորդավճարներ, այդ իսկ պատճառով հաճախորդները նախընտրում են խանութներում, ռեստորաններում և վաճառքի այլ կետերում օգտվել քարտերից:
Որոշ բանկեր անկանխիկ գործառնությունների խթանման նպատակով ակցիաներ են կազմակերպում քարտապանների համար, ներմուծում են բոնուսային ծրագրեր և այլն: Մեր բանկը նույնպես այդ հարցում ետ չի մնում: Մենք իրականացնում ենք զեղչային ծրագրեր, որոնք թույլ են տալիս մեր հաճախորդներին զեղչեր ստանալ առևտրի և սպասարկման ցանցում, օրինակ` բազմաթիվ խանութներում և ռեստորաններում, որոնց ցանկը շարունակ համալրվում է:
Հարկ է նշել, որ անկանխիկ վճարումների զարգացման գործընթացում էական դեր է խաղում քարտերի սպասարկման ենթակառուցվածքի ընդլայնումը: Ներկայումս բանկերի ուշադրությունը կենտրոնացած է մեծամասամբ Երևանի առևտրային ձեռնարկությունների սպասարկման վրա, սակայն աստիճանաբար ներգրավվում են նաև շրջանների ձեռնարկությունները: Հուսով եմ, որ մոտ ապագայում այդ գործընթացը կարագանա, քանի որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները: Պաշտոնապես հրապարակված շրջանառության հետագա աճն էլ ավելի կմեծացնի ձեռնարկությունների հետաքրքրությունն անկանխիկ գործարքների սպասարկման նկատմամբ:
2. Ինչպես ցույց է տալիս տարբեր երկրների փորձը, պլաստիկ քարտերի շուկան պետք է դինամիկ կերպով ներդնի նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ, այդ թվում` վճարումներ ինտերնետի միջոցով: Ինչպե̉ս եք Դուք գնահատում իրավիճակը տեղական շուկայում:
Հայաստանում այդ հատվածը դեռ կայացման փուլում է, այդ պատճառով էլ այս պահին դժվար է ինչ-որ գնահատական տալ այդ իրավիճակին: Ներկայումս ամենամեծ պահանջարկ ունեն ինտերնետի միջոցով կոմունալ ծառայությունների և կապի դիմաց վճարումները: Մեր բանկը մի քանի պրովայդերների և կազմակերպությունների համար ապահովում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ ինտերնետով, սակայն այսպիսի ընկերությունների թվի աճը բավականին դանդաղ տեմպերով է ընթանում:
3. Ինչպիսի̉ծառայություններ է առաջարկում Ամերիաբանկը պլաստիկ քարտերով , և ինչպիսի̉պլաններ ունի բանկն այդ բնագավառում: Ո̉րն է բանկի քարտային ծառայությունների մրցակցային առավելությունը:
Մեր բանկը սակավ բանկերից մեկն է, որոնք կարող են հաճախորդի ընտրությանն առաջարկել մի քանի վճարային համակարգերի քարտեր միաժամանակ: Մեր բանկը թողարկում է ԱրՔա, VISA և MasterCard քարտերը, ինչպես նաև տարածում է American Express քարտերը: Տվյալ պահին բանկը թողարկում է բոլոր հիմնական քարտային պրոդուկտները, իսկ հունվարի մեկից սկսած կմեկնարկի նաև VISA և MasterCard Platinum քարտերի թողարկումը:
Մեր բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մատուցվող ծառայությունների որակին` թե´ հաճախորդի կողմից հայտի ներկայացման պահին, թե´ սպասարկման ընթացքում:
Հարկ եմ համարում նշել մեր կողմից առաջարկվող Gold քարտերը, որոնք հաճախորդին տրամադրվում են գրքի տեսքով` յուրահատուկ փաթեթավորմամբ, որը բացի Gold քարտից պարունակում է նաև անվճար միջազգային IAPA զեղչային քարտեր, բժշկական ապահովագրություն արտերկիր մեկնողների համար և այլն:
Իմ կարծիքով, մեր բանկի մրցակցային առավելությունն է, առաջին հերթին, մատուցվող ծառայությունների որակը: Այդ մասին են վկայում ինչպես մեր բանկի կողմից թողարկված քարտերի քանակը, այնպես էլ դրանցով կատարված գործառնությունների ծավալը:
4. Ամերիաբանկը սակավաթիվ բանկերից մեկն է, որոնք ԱրՔա լոկալ քարտերի հետ մեկտեղ նաև թողարկում են միանգամից երկու միջազգային համակարգերի` MasterCard և Visa պլաստիկ քարտերը: Ինչքանո̉վ է բանկի կողմից ընտրված ուղին իրեն արդարացնում, մասնավորապես, քարտերի պահանջարկի և գործարքներից ստացվող եկամուտների գծով (պատասխանի մեջ, խնդրում եմ, նշե՛ք բանկի կողմից թողարկվող վարկային և դեբետային քարտերի, բանկոմատների և POS-տերմինալների ընդհանուր քանակը և դինամիկան): Ինչպիսի̉պլաններ ունի բանկը քարտային բիզնեսի զարգացման գծով: Նախատեսու̉մ եք արդյոք չիպային քարտերի թողարկումը:
Միանգամից երկու` MasterCard և VISA միջազգային վճարային համակարգերին մասնակցելն ինքն իրեն թանկ գործընթաց է: Բանկը գիտակցաբար է գնացել այդ ծախսերի` հաշվի առնելով բանկի քաղաքականությունը, այն է, լինել հաճախորդին ուղղված ֆինանսական հաստատություն: Անցյալ տարվա հուլիս ամսից բանկը VISA Int. լիարժեք անդամ է, քանի որ մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է հաճախորդին տրամադրել այս կամ այն վճարային համակարգի քարտ ընտրելու հնարավորությունը: Ներկայումս մեր կողմից մշակվում է նոր քարտային պրոդուկտ, որը հաճախորդներին հնարավորություն կընձեռի պատվիրել միանգամից մի քանի վճարային համակարգերի քարտեր` միևնույն հաշվին կցված: Բանկը նաև մշակում է նոր քարտային պրոդուկտ, որի շրջանակներում կթողարկվեն կանխավճարային նվեր քարտերը: 2010թ. սկսած մենք նախատեսում ենք ձեռնարկել չիպով քարտերի, այդ թվում` MC և VISA քարտերի թողարկումը:
5. Բանկը մտադի̉ր է արդյոք ստեղծել սեփական պրոցեսինգային կենտրոն` միասնական ինտերֆեյսից և ԱրՔա պրոցեսինգային համակրգից հեռանալու համար:
Արմենիան Քարդը (ArCa) պարզապես պրոցեսինգային ընկերություն չէ: Նախ և առաջ, ԱրՔան ստեղծվել էր որպես ազգային վճարային համակարգ, որտեղ մեր բանկն այլ բանկերի հետ մեկտեղ թողարկում և սպասարկում է ԱրՔա քարտերը:
Այսօր ԱրՔան բանկերին տրամադրում է նաև պրոցեսինգային ծառայություններ` միջազգային վճարային համակարգերին մասնակցությունն ապահովելու համար: Այն լիովին բավարարում է իրենց կողմից սահմանված նորմերին, ինչը թույլ է տալիս բանկերին բավականին արագ ինտեգրվել այդ վճարային համակարգերին: Կենտրոնացված մոտեցումը տարբեր քարտային համակարգերի պրոցեսինգի նկատմամբ ոչ միայն տնտեսապես արդարացված է, այլ նաև լուծում է մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումը բավականին աշխատատար կլիներ բանկերի համար: Այդ պատճառով այս փուլում մեր բանկը մտադրված չէ ստեղծել սեփական պրոցեսինգային կենտրոն:
]]>Աշխատանքային ժամերին հեռազանգելով 54-55-14 համարով` բանկի քարտապանները իրենց հարցադրումների պատասխանները կստանան քարտերի թողարկման և սպասարկման բաժնի մասնագետներից: Ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրվա` ժամը 09:00-ն, ինչպես նաև բոլոր ոչ աշխատանքային օրերին կմիանան Արմենիան Քարդ (ArCa) ՓԲԸ պրոցեսինգային կենտրոն:
]]>Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտային ծրագրերից իր հաճախորդներին առաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:
Լրացուցիչ բացառիկ և առաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA PREMIUM կարգի քարտերը` մասնավորապես ՀՀ-ում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որը արտասահմանում ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական և բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաև բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչև 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:
VISA վճարային համակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում է նաև վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում մինչև 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. ՙԱշխարհի ամենատարածված վճարային համակարգի` VISA INTERNATIONAL-ի միջոցով Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հարմարավետ և ժամանակակից ինչպես բանկային, այնպես էլ սպասարկման բազմաթիվ ծառայություններից:
VISA քարտի քարտապանները կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի սպասարկման կետերից և բանկոմատներից, այլ նաև ամբողջ աշխարհում տեղակայված բազմաթիվ այլ սպասարկման կետերից, որտեղ կլինի VISA INTERNATIONAL համակարգի տարբերանշանը՚:
Արդշինինվեստբանկը բացի VISA-ից շարունակում է տրամադրել նաև MasterCard և ArCa վճարային քարտեր: Այս պահին նշված համակարգերով բանկը տրամադրել է մոտ 60 հազար վճարային քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ այդ թիվն ավելացնել ևս 10 հազարով:
]]>