Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները AXA-ից
Արդշինինվեստ բանկի միջոցով հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարողացել են ստանալ իրենց պապերի ապահովագրված գումարները, որոնք պահ են տրված եղել AXA ֆրանսիական ընկերությանը: Ինչպես հայտնել է Արդշինինվեստ բանկի ղեկավարը, մինչ օրս տրվել է 248 հազար 109 դոլարի փոխհատուցում 56 անձանց` հնարավոր 996-ից:
Վճարումները սկսվել են այս տարվա փետրվարից կապված նախնիների ունեցած ներդրումներից: AXA-ի վճարման չափը բանկում կանխիկացված [...]
IFC-ն օգնում է Արդշինինվեստբանկին բարելավել ռիսկերի կառավարման գործընթացը
Համաշխարհային բանկի (World Bank) խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) Արդշինինվեստբանկի հետ ստորագրել է խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Պայմանագիրը հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամին արձագանքելու IFC-ի ավելի լայն նախաձեռնության մաս, որն ուղղված է բանկային ոլորտի կայունացմանը:
ՈՐՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԱՅՆՔԱՆ ՑԱԾՐ ԵՆ ՆՐԱ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի:
Միջազգային փոխանցումների նոր համակարգ Արդշինինվեստբանկում (ASHIB)
Օգոստոսի 24-ից Արդշինինվեստբանկը (ASHIB) սկսում է սպասարկել Ria միջազգային փոխանցումների համակարգը: Համակարգը նախատեսում է ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների իրականացում ՙRia՚ ցանցի մեջ մտնող բանկերի և թվով 100 երկրներում գտնվող 70000 սպասարկման կետերի միջոցով: Փոխանցումներն իրականացվելու են ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Արդշինինվեստբանկը (ASHIB) սկսել է VISA INTERNATIONAL քարտերի տրամադրումը և առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, որ առաջարկում է VISA INFINITE քարտեր
Լրացուցիչ բացառիկ և առաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA PREMIUM կարգի քարտերը` մասնավորապես ՀՀ-ում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որը արտասահմանում ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, տարբեր տեսակների իրավաբանական և բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաև բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչև 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:
Արդշինինվեստբանկը (ASHIB) իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը
Արդշինիվեստբանկը (ASHIB) հուլիսի 17-ից Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը իջեցրել է, ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






