Վճարումները սկսվել են այս տարվա փետրվարից կապված նախնիների ունեցած ներդրումներից: AXA-ի վճարման չափը բանկում կանխիկացված ամերիկյան չեկերով տատանվում են 500 դոլարից մինչեւ 24 հազար դոլար: Բանկային գաղտնիք է, թե ովքեր են AXA-ից գումար ստացողները:
Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության, 996 ժառանգի աշխարհի տարբեր երկրներում AXA ընկերությունը պարտավորվել է փոխհատուցել 11,5 միլիոն դոլար: Եւս 6 միլիոն կստանան բարեսիրական գրասենյակներն ու «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ AXA-ի դեմ դատական գործը հարուցած փաստաբանների եռյակը: Այդ երկու ընկերություններից ստացվող ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 37 միլիոն դոլար, որը Արեւմտյան Հայաստանի հայերից խլվածի հազարերորդ մասն է միայն:
]]>
/ASHIB.am/ Համաշխարհային բանկի (World Bank) խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) Արդշինինվեստբանկի հետ ստորագրել է խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի այն կաջակցի բանկի ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանը և փոքր ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը:«Որպես առաջատար հայկական բանկ` իր հիմնադրման օրվանից, Արդշինինվեստբանկը մեծ կարևորություն է տալիս ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին», – նշել է Արդշինինվեստբանկի (ASHIB) Վարչության նախագահի տեղակալ Կարեն Բալասանյանը: «Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը IFC-ի հետ և համոզված ենք, որ IFC-ի փորձագետների խորհրդատվության կիրառման արդյունքները մեր հաճախորդներին տեսանելի կլինեն մոտ ապագայում»:
IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկն ասաց. «Մենք ուրախ ենք, որ օգնում ենք Հայաստանի խոշորագույն բանկերից մեկին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և ավելացնել իր գործառնությունների կայունությունը: Դա կնպաստի երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»:
IFC-ն, հանդիսանալով զարգացող երկրներում մասնավոր հատվածում ներդրումներ կատարող խոշորագույն բազմակողմ ֆինանսական կազմակերպություն, սկսել է նպատակային նախաձեռնությունների մի լայն շրջանակ` օգնելու մասնավոր հատվածի ձեռնարկություններին հաղթահարել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը: Այդ նախաձեռնությունները նպատակաուղղված են համակարգելու առանձին կազմակերպությունների հակաճգնաժամային քայլերը, նպաստելու այլ կազմակերպություններից միջոցների ներգրավմանը և IFC-ի ներդրումային ու խորհրդատվական ծառայությունների միջոցով ճգնաժամի ազդեցությանն առավել ենթարկված ոլորտներին նպատակային աջակցության տրամադրմանը:
]]>Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի: Իսկ վարկային տոկոսադրույքների թանկացումն ավելի շատ հետևանք է և ուղղակիորեն փոխկապակցված է ավանդների թանկացման հետ:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային բանկային ոլորտում ընդունված ճշմարտությունը` որքան բարձր է բանկի վարկանիշը, այնքան ցածր են նրա մատուցած ծառայությունների տոկոսադրույքները: Ինչպես հիշում ենք` հետխորհրդային շրջանի շատ բանկեր, որոնք բնակչությունից 11-13 և ավելի տոկոսադրույքներով գումարներ էին հավաքում` շատ արագ դարձան հիշողություն:
2009 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով առավելագույն աճ ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC), որը կազմել է 9,8 մլրդ դրամ:
Իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային դեպոզիտների ծավալով առաջատար բանկը Արդշինինվեստբանկն (ASHIB) է 48,7 մլրդ դրամով: Այնուհետև նրան հաջորդում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Յունիբանկը (Unibank), Կոնվերս Բանկը (Converse Bank), ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ (Ameriabank): Եռամսյակային կտրվածքով վերոհիշյալ ցուցանիշի ներգրավման լավագույն արդյունքն ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը բացարձակ մեծությամբ կազմում է 11,7 մլրդ դրամ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.uba.am/ և http://www.sobesednik.am/ կայքերից:
Անուշ Պարսամյան
]]>Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտային ծրագրերից իր հաճախորդներին առաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:
Լրացուցիչ բացառիկ և առաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA PREMIUM կարգի քարտերը` մասնավորապես ՀՀ-ում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որը արտասահմանում ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական և բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաև բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչև 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:
VISA վճարային համակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում է նաև վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում մինչև 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. ՙԱշխարհի ամենատարածված վճարային համակարգի` VISA INTERNATIONAL-ի միջոցով Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հարմարավետ և ժամանակակից ինչպես բանկային, այնպես էլ սպասարկման բազմաթիվ ծառայություններից:
VISA քարտի քարտապանները կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի սպասարկման կետերից և բանկոմատներից, այլ նաև ամբողջ աշխարհում տեղակայված բազմաթիվ այլ սպասարկման կետերից, որտեղ կլինի VISA INTERNATIONAL համակարգի տարբերանշանը՚:
Արդշինինվեստբանկը բացի VISA-ից շարունակում է տրամադրել նաև MasterCard և ArCa վճարային քարտեր: Այս պահին նշված համակարգերով բանկը տրամադրել է մոտ 60 հազար վճարային քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ այդ թիվն ավելացնել ևս 10 հազարով:
]]>Արդշինինվեստբանկը միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ պարբերաբար ակցիաներ է իրականացում, որոնք բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների համար հաճելի անակնկալ լինելուց բացի, ուղղված են նպաստելու նաև դրամական փոխանցումների ծավալների ավելացմանը:
Մասնավորապես, 2008թ. դեկտեմբեր եւ 2009թ. փետրվար ամիսներին Արդշինինվեստբանկը Contact համակարգի հետ համատեղ անցկացրեց ՙԱկտիվ հաճախորդ՚ ակցիան, որի ընթացքում արժեքավոր նվերներ հանձնվեցին վաթսուն առավել ակտիվ հաճախորդներին: Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում, սպասարկման կետերի ընդհանուր թիվը 30 հազար է:
Շուտով Արդշինինվեստբանկը կսկսի փոխանցումներ իրականացնել նաեւ միջազգային դրամական փոխանցումների RIA համակարգով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մասնավոր փոխանցումների ընդհանուր քանակը բանկում ավելացել է 16%-ով, գումարային առումով այն կազմում է 61,5 մլն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ մասնավոր փոխանցումների ծավալը կկազմի 180 մլն ԱՄՆ դոլար:
Արդշինինվեստբանկը ներկայումս դրամական փոխանցումներ է իրականացնում IntelExpress, Contact, MoneyGram, Migom միջազգային համակարգերով, եւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն` Փարիզում:
Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
]]>