Ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ (AraratBank) ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ կանադական CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Դյուսեն ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը:
Դեռեւս 2008թ. հոկտեմբերին, երբ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, այն նախատեսում էր նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրագործում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ: Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնող ընտրվեց կանադական National Bank of Canada /Նեյշընըլ բենկ օֆ Կանադա/ բանկի գործընկեր CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերությունը:






