/ConverseBank.am/ Կոնվերս բանկ (Converse Bank) ՓԲԸ-ն` VISA INTERNATIONAL-ի հետ համատեղ այս տարվա նոյեմբերի 1-ից մինչև եկող տարվա հունվարի 31-ը անցկացնում է “Կոնվերս. VISA BOOM” բոնուսային ակցիան:
Ակցիան նպատակ ունի առևտրային կետերում շահագռգռել Կոնվերս բանկ ՓԲԸ-ի VISA քարտապանների կողմից անկանխիկ գործարքների իրականացումը: Ակցիայի շրջանակներում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 միլիոն առևտրային կետերում իրականացվող յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց քարտապանը կստանա մեկ բոնուսային միավոր: Ընդ որում մեկ անկախիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է:
Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած 100 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան թանկարժեք մրցանակների: Ընդ որում գլխավոր մրցանակի արժանացած քարտապանը երկու անձի համար կշահի ուղեգիր` դեպի վայելքների երկիր Դուբայ:
Տեղեկացնենք, որ ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի համար դիմաց հաճախորդներից չի գանձվի առաջին տարվա սպասարկման վարձը:
Հիշեցնենք, որ ` VISA INTERNATIONAL-ի հետ Կոնվերս բանկը նախկինում ևս նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած քարտապանները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս:
Կոնվերս բանկ ՓԲԸ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Լուսինե Մարգարյանին, հեռ. 511 237, էլ. փոստ margaryan@conversebank.am
Կոնվերս բանկ ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ,որակյալ,մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:
Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ Կոնվերս բանկ ՓԲԸ-ի կողմից VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպվող նոր` “Կոնվերս VISA BOOM” բոնուսային ակցիայի մասին, որը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010թ. հունվարի 31-ը ներառյալ:
Ձեզ հնարավորություն է ընձեռվում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 միլիոն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1.000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ 1 բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է: Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած թվով 100 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան հետևյալ թանկարժեք մրցանակներին`
1-ին մրցանակային տեղ` Երկու անձի համար նախատեսված անմոռանալի ճամփորդություն դեպի վայելքների քաղաք Դուբայ:
2-ից 20-րդ մրցանակային տեղեր ` կենցաղային տեխնիկա:
21-ից 30-րդ մրցանակային տեղեր` VISA GIFT վճարային քարտեր` 30,000 ՀՀ դրամ դրամական պարգևներով:
31-ից 100-րդ մրցանակային տեղեր` շահող քարտապաններին անվճար հավելյալ քարտերի տրամադրում:
Բոնուսային ակցիայի արդյունքները կամփոփվեն 2010թ. փետրվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, իսկ խաղարկությունը կկայանա 2010թ.-ի փետրվարի 20-ին:
Շտապում ենք Ձեզ տեղեկացնել նաև, որ ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերը կտրամադրվեն մեկ տարի անվճար սպասարկման վարձով:
Ձեր հավաքած ընթացիկ բոնուսային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը կստանաք ամսական քաղվածքների միջոցով` միաժամանակ տեղեկանալով քաղվածքի ձևավորման պահին Ձեր զբաղեցրած դիրքի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37410) 51-12-10 և (+37410) 51-12-13 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:00-ից 18:00-ն:
]]>Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգի քարտային ծրագրերից իր հաճախորդներին առաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:
Լրացուցիչ բացառիկ և առաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA PREMIUM կարգի քարտերը` մասնավորապես ՀՀ-ում առաջին անգամ թողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որը արտասահմանում ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական և բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաև բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչև 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:
VISA վճարային համակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում է նաև վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում մինչև 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. ՙԱշխարհի ամենատարածված վճարային համակարգի` VISA INTERNATIONAL-ի միջոցով Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հարմարավետ և ժամանակակից ինչպես բանկային, այնպես էլ սպասարկման բազմաթիվ ծառայություններից:
VISA քարտի քարտապանները կարող են օգտվել ոչ միայն Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի սպասարկման կետերից և բանկոմատներից, այլ նաև ամբողջ աշխարհում տեղակայված բազմաթիվ այլ սպասարկման կետերից, որտեղ կլինի VISA INTERNATIONAL համակարգի տարբերանշանը՚:
Արդշինինվեստբանկը բացի VISA-ից շարունակում է տրամադրել նաև MasterCard և ArCa վճարային քարտեր: Այս պահին նշված համակարգերով բանկը տրամադրել է մոտ 60 հազար վճարային քարտեր և նախատեսում է մինչև տարեվերջ այդ թիվն ավելացնել ևս 10 հազարով:
]]>