Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
10%
Ժամկետային
Թարմացվել է՝ 10:35, 23.09.2018

Ավանդի ժամկետը՝ 546 - 728 օր:

9.75%
Ժամկետային
Թարմացվել է՝ 16:53, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 1.000.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 24 ամիս:

մանրամասն...
  • Ժամկետային ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
  • Ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը չի փոփոխվում;
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով, պայմանով , որ այդ տոկոսները չեն կարող գերազանցել ժամկետային ավանդի տոկոսները: Այն դեպքում, երբ մինչև վաղաժամկետ լուծումը վճարված տոկոսների չափը գերազանցում է վաղաժամկետ լոծման դեպքում վճարման ենթակա տոկոսների չափը, ապա Բանկն իրավունք ունի գանձել տարբերությունը Հաճախորդի հաշիվներից կամ նվազեցնել Ժամկետային ավանդի գումարից:
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չե պայմանագրով:
  • Բանկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով սահմանված տոկոսների չափը չի կարող միակողմանի նվազեցվել բանկի կողմից:
  • Ժամկետային ավանդաի ժամկետի ավարտին ավանդի գումարը մուտքագրվում է Հաճախորդի ընթացիկ կամ ցպահանջ ավանդային հաշվին՝ Հաճախորդի ընտրությամբ:
  • Ժամկետային ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են հիմք ընդունելով 365 (երեք հարյուր վաթսուհինգ) օր օրացուցային տարին, վճարվում են ՀՀ դրամով ժամկետի վերջում: Հաշվարկված տոկոսագումարները մուտքագրվում են ավանդատուի ընթացիկ և/կամ ցպահանջ ավանդային հաշվին: Արտարժութային ավանդի դեպքում տոկոսների վճարման օրը հաշվարկված տոկոսագումարը փոխարկվում է ՀՀ դրամի՝ Բանկի կողմից սահմանված փոխարժեքով և վճարվում:
  • Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը:
  • Տոկոսները հաշվարկվում են ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող օրը, ընդ որում, հարկ է նշել, որ տոկոսագումարները չեն կապիտալացվում:
  • Ավանդի անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) համընկնում են:

Ուշադրություն՝ Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսադրույքները վերաներդնեիք ավանդի տեսքով:

9.75%
Կորպորատիվ
Թարմացվել է՝ 17:45, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 1.000.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ 731 - 1.095 օր:

9.6%
Դասական բիզնես
Թարմացվել է՝ 13:52, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

Ավանդը և հաշվարկված տոկոսները (եթե տոկոսները վճարվում են ժամկետի վերջում) վերադարձվում են պայմանագրում նշված ավանդի գործման ժամկետի վերջում, գումարը Հաճախորդի` Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելով։

մանրամասն...

Ավանդը կարող է մարվել ժամկետից շուտ` ըստ ավանդատուի պահանջի։ Վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները հաշվարկվում են տվյալ պահին իրավաբանական անձանց համար սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով` ելնելով Ավանդի մնացորդից և փաստացի Բանկում պահված լրիվ օրերի թվից:

9.5%
Դասական
Թարմացվել է՝ 12:14, 23.09.2018

Ավանդի գումարը՝ 100.000 - 100.000.000 ՀՀ դրամ:

Ավանդի ժամկետը՝ 366 - 730 օր:

9.25%
Պրոգրես
Թարմացվել է՝ 14:51, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 50.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 18 ամիս:

Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ:

Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ «Պրոգրես» ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է «Պրոգրես» ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

9.18%
Հարմարավետ բիզնես+
Թարմացվել է՝ 14:02, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

*մինչև ավանդի գումարի 150.000.000 դրամ ՀՀ, 300,000 դոլլար, 80.000 եվրո և 15 մլն. ՌԴ ռուբլի (ներառյալ) հասնելը.
**-միջանկյալ ժամանակահատվածների համար տոկոսադրույքները հաշվարկվում են գծային ինտերպոլյացիայի միջոցով

9%
Ստանդարտ
Թարմացվել է՝ 11:33, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 5.000.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ 546 - 730 օր:

8.75%
Կարաս
Թարմացվել է՝ 14:55, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 10.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 18 ամիս:

Ավանդի գումարի նվազեցումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի համալրվող գումարների հանրագումարի (ներառյալ սկզբնական ներդրված գումարը) 60%-ը

մանրամասն...

Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ ՛՛Կարաս՛՛ ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, ընդ որում եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է ՛՛Կարաս՛՛ ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

՛՛Կարաս՛՛ ավանդի մարման /այդ թվում՝ վաղաժամկետ/ օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի համապատասխան իրավական ակտ/եր/ով սահմանված կարգով համալրումներ իրականացնելու դեպքում վերջինիս Բանկի սեփական ռեսուրսների միջոցներով կարող է տրամադրվել անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ՝ համաձայն տվյալ վարկատեսակի համար Բանկում սահմանված գործող պայմանների, բացառությամբ տոկոսադրույքի, որը սահմանվում է տվյալ վարկատեսակի համար սահմանված տոկոսադրույքի նվազագույն շեմից մեկ տոկոսային կետ պակաս՝ պայմանով, որ ավանդի մնացորդն ուղղվելու է անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի տրամադրմանը:

Առանձին դեպքերում "Կարաս" ավանդատեսակը ֆիքսված տոկոսադրույքով, ինչպես նաև ավանդի առավելագույն գումարի չափի (և՛ սկզբնական ներդրվող, և՛ հանրագումարային) շեղումով կարող է ընդունվել միայն Գործադիր տնօրենի կողմից հաստատման դեպքում:

8.6%
Հարմարավետ բիզնես
Թարմացվել է՝ 13:58, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

*մինչև ավանդի գումարի 150.000.000 դրամ ՀՀ, 300,000 դոլլար, 80.000 եվրո և 15 մլն. ՌԴ ռուբլի (ներառյալ) հասնելը.
**-միջանկյալ ժամանակահատվածների համար տոկոսադրույքները հաշվարկվում են գծային ինտերպոլյացիայի միջոցով

8.5%
Ստանդարտ
Թարմացվել է՝ 13:00, 20.09.2018

Ավանդի գումարը՝ 1.000.000 - 100.000.000 ՀՀ դրամ:

Ավանդի ժամկետը՝ 366 - 549 օր:

8.05%
Էքսպրես
Թարմացվել է՝ 14:12, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

միջանկյալ ժամանակահատվածների համար տոկոսադրույքները հաշվարկվում են գծային ինտերպոլյացիայի միջոցով

8%
Պարզ
Թարմացվել է՝ 17:50, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200.000 ՀՀ դրամից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 12 ամիս:

8%
Բիզնես
Թարմացվել է՝ 11:55, 18.09.2018

Ավանդի ժամկետը՝ 12 - 24 ամիս:

  • Ավանդի գործողության ժամկետի ընթացքում Դուք կարող եք ավելացնել և/կամ նվազեցնել ավանդի գումարը
  • Տոկոսագումարների ստացման հարմարավետ տարբերակների հնարավություն.

✓ ստանալ ամեն ամիս
✓ ստանալ ժամկետի վերջում
✓ կապիտալացնել ամեն ամիս

  • ACBA Online համակարգով ավանդը ձևակերպելու դեպքում ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի գործող սակագնից 0.1% ավելի բարձր
  • Վարկ/վարկային գիծ ստանալու հնարավորություն՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով
մանրամասն...

Բիզնես ավանդներն ընդունվում են իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500.000 ՀՀ դրամ, 1.000 ԱՄՆ դոլար, 1.000 եվրո և 50.000 ՌԴ ռուբլի:

  • Բիզնես ավանդի ժամկետը կարող է լինել 1-24 ամիս (ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում` 3-24 ամիս, եվրոյով ավանդների և ամսական կապիտալացում տարբերակի դեպքում՝ 6-24 ամիս)
  • Ավանդատուն հնարավորություն ունի մուտքագրել և ելքագրել գումարներ ավանդային հաշվից
  • Ցանկության դեպքում ավանդատուն կարող է մուտքագրել գումարներ ավանդի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ վերջին 3 ամիսների՝ առավելագույնը ավանդի պայմանագրային գումարի 100%-ի չափով
  • Գումարների ելքագրման հնարավորություն ավանդի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ առաջին 3 ամիսների՝ առավելագույնը ավանդի պայմանագրային գումարի 30%-ի չափով

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`

Եթե Դուք ներդնեք բիզնես ավանդ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ 24 ամիս ժամկետով և 500.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև ընտրեք գումարի ավելացման հնարավորությունը և տոկոսագումարները ստանաք ամեն ամիս, Ձեր ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 7.2%, իսկ ամեն ամիս ստացած տոկոսագումարների ընդհանուր արժեքը կկազմի 72.000 ՀՀ դրամ:*

8%
Ճկուն
Թարմացվել է՝ 12:17, 23.09.2018

Ավանդի գումարը՝ 50.000 - 25.000.000 ՀՀ դրամ:

Ավանդի ժամկետը՝ մինչև 365 օր: